Դատարանում ձեր վտարման գործը պարտվելուց հետո ի՞նչ կարող եք անել
Դատարանում ձեր վտարման գործը պարտվելուց հետո ի՞նչ կարող եք անել
Եթե պարտվեք ձեր վտարման գործը, շատ դժվար կլինի հետաձգել կամ դադարեցնել վտարումը, նույնիսկ եթե դուք կամ ձեր ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունի։ Նույնիսկ եթե կարողանաք իրականացնել այդ տարբերակները, հավանական չէ, որ կկարողանաք պահպանել ձեր բնակարանը։ Վտարումը կանխելու ձեր լավագույն հնարավորությունը նախապես պլանավորելն է՝ ուշադիր ուսումնասիրել փաստաթղթերը, իրավաբանական խորհրդատվության դիմել, երբ ստանաք վտարման ծանուցում կամ վտարման վերաբերյալ դատական փաստաթղթեր, ուշադրություն դարձնել բոլոր վերջնաժամկետներին, մասնակցել դատական նիստերին, հավաքել ձեր բոլոր ապացույցները դատավարության համար։
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Table of Contents
- Ի՞նչ է պատահում, եթե պարտվում եք վտարման գործը («Գույքի անօրինական տիրապետում»)
- Ի՞նչ տարբերակներ ունեք վտարման գործը պարտվելուց հետո
- Լրացուցիչ տեղեկություններ, եթե ձեր վտարումը տեղի է ունեցել չվճարված վարձավճարի պատճառով
Ներածություն
Եթե պարտվեք ձեր վտարման գործը, շատ դժվար կլինի հետաձգել կամ դադարեցնել վտարումը, նույնիսկ եթե դուք կամ ձեր ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունի։ Նույնիսկ եթե կարողանաք իրականացնել այդ տարբերակները, հավանական չէ, որ կկարողանաք պահպանել ձեր բնակարանը։ Վտարումը կանխելու ձեր լավագույն հնարավորությունը նախապես պլանավորելն է՝ ուշադիր ուսումնասիրել փաստաթղթերը, իրավաբանական խորհրդատվության դիմել, երբ ստանաք վտարման ծանուցում կամ վտարման վերաբերյալ դատական փաստաթղթեր, ուշադրություն դարձնել բոլոր վերջնաժամկետներին, մասնակցել դատական նիստերին, հավաքել ձեր բոլոր ապացույցները դատավարության համար։
Ի՞նչ է պատահում, եթե պարտվում եք վտարման գործը («Գույքի անօրինական տիրապետում»)
- 1Եթե դուք դատարան եք գնացել լսումների, դատավորը (կամ ատենակալները) կկայացնի որոշում (կոչվում է «վճիռ»): Եթե դուք ժամանակին առարկություն չեք ներկայացրել գույքի անօրինական տիրապետման դեմ, դատարանը կարող է «կողմի բացակայությամբ վճիռ» կայացնել։ Դա նշանակում է, որ դուք պարտվել եք վտարման գործը։ Եթե դատավորը (կամ ատենակալները) որոշի, որ տանտերը/գույքի կառավարիչն իրավունք ունի ձեզ վտարելու, դուք պարտվում եք վտարման գործը։ Երկու դեպքում էլ դատարանը տանտիրոջը/գույքի կառավարչին կտրամադրի «Տիրապետման մասին որոշում» և «Տիրապետման մասին օրդեր» կոչվող փաստաթղթեր: Սա թույլ է տալիս տանտիրոջը/գույքի կառավարչին ձեռնարկել հաջորդ քայլերը՝ ձեզ տնից վտարելու համար։ Նրանք կարող են նաև պարտավորեցնել ձեզ գումար վճարել տանտիրոջը/գույքի կառավարչին (այս գումարը կարող է օգտագործվել վարձակալության չվճարված գումարի, վնասների, տույժերի և ծախսերի համար, ինչպիսիք են դատական գործերի ներկայացման վճարները և փաստաբանի վճարները):
- Տանտերը/գույքի կառավարիչը տիրապետման մասին օրդերը տանում է շերիֆի գրասենյակ: Դա շերիֆին թույլտվություն է տալիս գալ և ձեզ տնից դուրս հանել՝ գրավոր նախազգուշացում տալուց հետո։
- Շերիֆը կայցելի ձեզ՝ հանձնելու «Տարածքը լքելու ծանուցումը» (գրավոր նախազգուշացում՝ ձեր տնից դուրս գալու համար): Այն ձեզ 5 օր ժամանակ է տալիս՝ տեղափոխվելու համար։ Եթե դուք չտեղափոխվեք, շերիֆը կվերադառնա՝ ձեզ տնից հեռացնելու և բնակարանը կնքելու համար։
Ի՞նչ տարբերակներ ունեք վտարման գործը պարտվելուց հետո
Դուք ունեք երեք տարբերակ.
- դուք կարող եք տեղափոխվել,
- խնդրել ավելի շատ ժամանակ կամ
- դատարանից պահանջել չեղյալ համարել վտարումը։
Դուք կարող եք պատրաստվել տեղափոխվելուն` դուրս գալով բնակարանից մինչև շերիֆի կողմից տարածքից դուրս գալու մասին ծանուցման մեջ նշված ամսաթիվը։
Դուք կարող եք լրացուցիչ ժամանակ խնդրել տանտիրոջից և/կամ դատարանից.
- Խնդրեք տանտիրոջը/գույքի կառավարչին ավելի շատ ժամանակ տեղափոխման համար: Երբեմն տանտերը/գույքի կառավարիչը կարող է պատրաստ լինել ձեզ ավելի շատ ժամանակ տրամադրել։ Հնարավորինս շուտ խնդրեք տանտիրոջը/գույքի կառավարչին՝ լրացուցիչ ժամանակ տրամադրել։ Նաև ճիշտ կլինի խնդրել տեղափոխությունն ավարտելու համար կոնկրետ ժամանակ։ Սակայն դուք պետք է իմանաք, որ տանտերը/գույքի կառավարիչը կարող է օրենքով պարտավոր չլինել ձեզ ավելի շատ ժամանակ տրամադրել։
- Եթե ձեր հաշմանդամության (կամ տնային տնտեսության անդամի հաշմանդամության) պատճառով ձեզ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ տեղափոխվելու համար, կարող եք լրացուցիչ ժամանակ խնդրել` որպես «ողջամիտ հարմարեցում»։ Ողջամիտ հարմարեցումներ խնդրելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար ստուգեք հետևյալը՝ Հաշմանդամության հիման վրա բնակարանային խտրականություն՝ ձեր իրավունքներն ու հնարավորությունները
- Դատարանից ավելի շատ ժամանակ խնդրեք տեղափոխվելու համար: Դուք կարող եք դատարան ներկայացնել կատարողական օրդերի կասեցման միջնորդություն: Խորհուրդ ենք տալիս հնարավորինս շուտ իրավաբանական խորհրդատվություն ստանալ, եթե ցանկանում եք փորձել դա անել։ Դրա համար փաստաբանի կարիք չկա՝ կարող եք այն ինքներդ ներկայացնել։
- Դուք պետք է դատարան ներկայացնեք դիմումը և փաստաթղթերը տանտիրոջը/գույքի կառավարչին տրամադրեք մինչև շերիֆի կողմից տարածքը լքելու մասին ծանուցման մեջ նշված վերջնաժամկետը։
- Դուք ստիպված կլինեք վճարել օրական վարձավճար՝ ձեր խնդրած լրացուցիչ օրերի համար։ Գումարը, որպես կանոն, վճարվում է դատարանի քարտուղարին՝ այն տանտիրոջ/գույքի կառավարչի համար պահելու համար:
- Տեղափոխվելու համար լրացուցիչ ժամանակի առավելագույն տևողությունը վճռի կայացման օրվանից 40 օր է, եթե տանտերը/գույքի կառավարիչը համաձայնություն չի տալիս լրացուցիչ ժամանակ տրամադրելու համար (Կալիֆորնիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 918(բ) բաժին): Բայց ձեր խնդրանքը կհաստատվի, թե՝ ոչ, և որքան ժամանակ կստանաք, կախված կլինի հանգամանքներից և դատավորից։
Դուք կարող եք դատարանին խնդրել չեղյալ համարել վտարումը, որպեսզի կարողանաք շարունակել ապրել ձեր տանը.
- Եթե դուք պարտվել եք կողմի բացակայությամբ կայացված վճռի հիման վրա, քանի որ չեք ներկայացրել առարկություն կամ բաց եք թողել դատական նիստի օրը.
- Դուք կարող եք միջնորդություն ներկայացնել դատավորի որոշումը չեղյալ ճանաչելու (այն է՝ չեղարկելու) համար։ Դրա համար կան խիստ ժամկետներ, և դրա համար անհրաժեշտ է օրինական հիմք։ Վտարելիս տեղափոխվելու տեղ չունենալը բավարար պատճառ չէ։ Խորհուրդ ենք տալիս հնարավորինս շուտ իրավաբանական խորհրդատվություն ստանալ, եթե ցանկանում եք փորձել դա անել։
- Չեղյալ ճանաչելը թույլատրվում է միայն որոշակի դեպքերում։ Օրինակ, դուք կարող եք ստանալ չեղյալ ճանաչում, եթե բաց եք թողել դատական նիստի օրը ձեր հաշմանդամության պատճառով, կամ այդ օրը ստիպված եք եղել գնալ հիվանդանոց և չեք կարողացել զանգահարել դատարան՝ տեղեկացնելու համար։ Մեկ այլ օրինակ է, երբ գույքի անօրինական տիրապետման փաստաթղթերը պատշաճ չեն հանձնվել, և դուք բաց եք թողել առարկություն ներկայացնելու վերջնաժամկետը։ Նույնիսկ եթե կարծում եք, որ ունեք հիմնավոր պատճառ, դատավորը կարող է չհամաձայնվել որոշումը չեղյալ ճանաչել։
- Դուք կարող եք դիմել դատական որոշումը չեղյալ ճանաչելու համար՝ վճռի հրապարակումից հետո 6 ամսվա ընթացքում։ Սակայն եթե դուք, սպասելով որոշման չեղյալ ճանաչման դիմում ներկայացնելուն, բացակայում եք տնից, և ձեր տանտերը/գույքի կառավարիչն արդեն վարձակալել է տունը մեկ ուրիշի, դուք չեք կարողանա վերադառնալ այնտեղ։
- Դատական ձևեր չկան, ուստի դուք պետք է միջնորդությունը գրեք դատարանի կողմից պահանջվող որոշակի իրավական ձևաչափով։
- Եթե առարկություն չներկայացնելու պատճառով պարտվել եք կողմի բացակայությամբ կայացված վճռի հիման վրա, ապա որոշումը չեղյալ ճանաչելու միջնորդությանը պետք է կցեք «Առարկություն գույքի անօրինական տիրապետմանը՝ վտարմանը» (UD-105 ձև):
- Դուք ունեք միայն մեկ հնարավորություն՝ որոշումը հետաձգելու համար, ուստի կարևոր է, որ ներառեք բոլոր համապատասխան տեղեկությունները և հետևեք դատարանի կանոններին՝ հայցադիմումը ներկայացնելու համար։
- Եթե ձեզ անհրաժեշտ է, որ դատավորը որոշում կայացնի նախքան ձեր վտարումը, դուք պետք է նաև խնդրեք դատավորին արագ որոշում կայացնել։ Այս տեսակի հարցումը կատարվում է «Ex Parte միջնորդության» միջոցով: Կան հատուկ կանոններ, թե ինչպես դա անել։ Խորհուրդ ենք տալիս հնարավորինս շուտ իրավաբանական խորհրդատվություն ստանալ, եթե դա անելու կարիք ունեք։
- Եթե դուք խնդրում եք չեղյալ ճանաչում, ապա հնարավորություն ունեք դատարանից լրացուցիչ ժամանակ խնդրելու նախքան տեղափոխվելը՝ միաժամանակ ներկայացնելով տիրապետման օրդերի կատարումը կասեցնելու մասին դիմումը՝ չեղյալ ճանաչման մասին միջնորդության հետ միասին։
Եթե դուք պարտվել եք, քանի որ դատավորը չի հետևել օրենքին.
- • Դուք կարող եք բողոքարկել դատավճիռը։ Վերաքննիչ բողոքները շատ տեխնիկական են և հիմնված չեն միայն դատավորի որոշման հետ ձեր անհամաձայնության վրա։ Խորհուրդ ենք տալիս հնարավորինս շուտ իրավաբանական խորհրդատվություն ստանալ, եթե ցանկանում եք դա անել։ Գույքի անօրինական տիրապետման վերաքննիչ բողոքը իրավական գործընթաց է, որի դեպքում վտարման գործը պարտված կողմը դիմում է մեկ այլ դատարան՝ որոշումը վերանայելու համար։ Սեղմեք այստեղ՝ վերաքննիչ բողոքարկման/հետադարձ վերաքննիչ բողոքարկման՝ սահմանափակ քաղաքացիական գործի ձևաթղթի համար։
- • Վերաքննիչ բողոքը վիճարկում Է դատավորի որոշումը` օրենքին հետևելու կամ չհետևելու հիմքով։ Եթե հաղթեք վերաքննիչ գործը, այն կարող է կանխել վտարումը կամ պարզապես հետաձգել այն։ Կախված հանգամանքներից՝ դուք կարող եք ստիպված լինել կրկին իրականացնել վտարման դատավարության գործընթացը։
Նշում. վերաքննիչ բողոք ներկայացնելը կամ միայն չեղյալ ճանաչելու միջնորդություն ներկայացնելը չի կանխի վտարումը՝ վտարման որոշումից հետո։ Վարձակալի համար վտարումը դադարեցնելու կամ հետաձգելու միակ միջոցը օրդերի կատարման կասեցման դիմում ներկայացնելն է՝ բողոքարկումը կամ չեղյալ ճանաչման միջնորդությունը ներկայացնելու հետ միաժամանակ։
Լրացուցիչ տեղեկություններ, եթե ձեր վտարումը տեղի է ունեցել չվճարված վարձավճարի պատճառով
Եթե ձեր վտարման գործը տեղի է ունեցել չվճարված վարձավճարի պատճառով, դուք կարող եք ունենալ ևս մեկ տարբերակ՝ պահպանելու ձեր բնակարանը. դուք կարող եք վճարել վճռի գումարը, եթե դատարանը որոշի ձեզ տալ այս տարբերակը։
Վճարման տարբերակ 1. Վճարել ձեր ամբողջ պարտքը։
Եթե որոշեք վճարել ձեր ամբողջ պարտքը, համոզվեք, որ ձեր տանտերը/գույքի կառավարիչը ներկայացնի «Վճռի բավարարման հաստատում» (EJ-100 ձև): Սա ապացույց է, որ դուք վճարել եք պարտքը։
Վճարման տարբերակ 2. Կարող եք նաև փորձել բանակցել տանտիրոջ հետ վճարման պլանի կամ համաձայնագրի շուրջ։
- • Առաջարկեք համաձայնագիր տանտիրոջ/գույքի կառավարչի հետ՝ վճարման պլանի մեջ ընդգրկվելու համար, կամ առաջարկեք վճարել գումար, որը պակաս է դատարանի կողմից ձեզ համար սահմանված պարտքի չափից (տանտերերը/գույքի կառավարիչները երբեմն պատրաստ կլինեն ընդունել ավելի քիչ գումար, եթե դուք համաձայնեք, որ այն անմիջապես և ամբողջությամբ կվճարեք): Նշում. տանտերը/գույքի կառավարիչը սովորաբար պարտավոր չէ համաձայնվել դրա հետ։
- o Եթե ձեր տանտերը/գույքի կառավարիչը համաձայնվի վճարման պլանի հետ, գրավոր համաձայնագիր կնքեք այն մասին, թե որքան և երբ եք վճարելու։ Դուք և տանտերը/գույքի կառավարիչը (կամ նրա փաստաբանը) պետք է ստորագրեք և նշեք ամսաթիվը։
- o Եթե ձեր տանտերը չի համաձայնվում վճարման պլանի հետ, կարող եք փորձել փաստաթղթեր ներկայացնել դատավորին՝ խնդրելով թույլ տալ ձեզ կազմել վճարման պլան։ Սա կոչվում է միջնորդություն ներկայացնել։ Դրա համար դատական ձև չկա, ուստի ձեզ կարող է օգնություն անհրաժեշտ լինել դա ճիշտ անելու համար։ Կան վերջնաժամկետներ, եթե ցանկանում եք դա անել։ Կապվեք ձեր տեղական իրավաբանական օգնության ծառայության, իրավաբանական գրադարանի և դատարանի ինքնօգնության կենտրոնի հետ՝ պարզելու համար, թե արդյոք նրանք կարող են օգնել:
Եթե դուք չեք կարող վճարել կամ որոշեք չվճարել դատարանի կողմից սահմանված վարձավճարի չվճարված գումարը։
Դուք չեք կարողանա պահպանել ձեր բնակարանը։ Նաև հիշեք, որ եթե որոշեք չվճարել ժամկետանց վարձավճարի գումարը, ձեր տանտերը/գույքի կառավարիչը կարող է օրինական տարբերակներ ունենալ ձեզանից գումարը ստանալու համար։ Դա կարող է նաև վնասել ձեր վարկային պատմությանը և նվազեցնել մեկ այլ տուն վարձակալելու ձեր հնարավորությունները։
Որոշակի հանգամանքներում դուք կարող եք դադարեցնել կամ սահմանափակել ձեր աշխատավարձից կամ բանկային հաշվից գանձվող գումարը։
- • Որոշակի տեսակի վճարումներ ազատված են և չեն կարող բռնագանձվել՝ տանտիրոջ/գույքի կառավարչի օգտին դատական վճռի գումարի մարման համար։ Այս տեսակի վճռից ազատված վճարումների օրինակ են սոցիալական ապահովության նպաստները և սոցիալական ապահովության վճարումները։
- • Դուք կարող եք ազատման պահանջ ներկայացնել՝ այդ վճարումների կատարումը դադարեցնելու կամ սահմանափակելու համար։ Սեղմեք այստեղ՝ իմանալու համար, թե ինչպես ներկայացնել աշխատավարձի բռնագանձման ազատման հայց։


