16 խորհուրդ, թե ինչպես կարելի է ստանալ շրջանային կենտրոնների որակյալ ծառայություններ ձեր և ձեր երեխայի համար

Publications
#5413.10

16 խորհուրդ, թե ինչպես կարելի է ստանալ շրջանային կենտրոնների որակյալ ծառայություններ ձեր և ձեր երեխայի համար

Այս փաբը կօգնի ձեզ գտնել ձեզ անհրաժեշտ ծառայությունները Տարածաշրջանային կենտրոնից: Կարդացեք 16 խորհուրդները, թե ինչպես կարող եք ավելի լավ օգնություն ստանալ Տարածաշրջանային կենտրոնի ծառայություններից օգտվելիս:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

1. Իմացե՛ք, թե ինչպես կապվել շրջանային կենտրոնի հետ։

Ձեր ծառայությունը համակարգողի հեռախոսահամարն անվտանգ տեղում պահեք։ Եթե օգտագործում եք էլ․փոստ, խնդրեք նրա էլ․փոստի հասցեն։ Խնդրեք նրա տեսուչի անունը և հեռախոսահամարը։ Զանգահարեք շրջանային կենտրոնի հիմնական հեռախոսահամարով, եթե չեք կարող կապվել ձեր ծառայության համակարգողի կամ տեսուչի հետ։

2. Օգնե՛ք ձեր ծառայության համակարգողին, որպեսզի նա ձեզ ճանաչի։

Զրուցե՛ք ձեր ծառայությունը համակարգողի հետ, որպեսզի կարողանաք օգնել նրան ճանաչել ձեզ։ Ասե՛ք նրան, թե ինչպես եք ցանկանում շփվել՝ էլ․փոստով, հեռախոսով կամ տեքստային հաղորդագրությամբ։ Պատմե՛ք նրան ձեր մասին, որպեսզի նա ձեզ հիշի, երբ ձեր ծառայությունները պլանավորելու ժամանակը գա։

3. Ձեր շրջանային կենտրոնի բոլոր փաստաթղթերը պահե՛ք դասավորված վիճակում։

Ստեղծե՛ք թղթապանակ կամ կազմ շրջանային կենտրոնի փաստաթղթերով։ Ամեն անգամ փաստաթուղթ ստանալիս, դրե՛ք այն ամենավերևում։ Այդ կերպ, դրանք միշտ ճիշտ դասավորված կլինեն։ Եթե օգտագործում եք համակարգիչներ, ձեր համակարգչի թղթապանակում պահե՛ք շրջանային կենտրոնի ֆայլերը։ Օգտակար է, որ ձեր փաստաթղթերը լինեն ճիշտ դասավորված, երբ ձեր կարիքների համար զրուցում եք շրջանային կենտրոնի կամ այլ մարդկանց հետ։

4. Մտածե՛ք ձեր կարիքների մասին։

Մտածե՛ք, թե ինչի կարիք ունեք ձեր կյանքում։ Գրի՛ առեք այն, որպեսզի այդ մասին զրուցեք ձեր ծառայության համակարգողի հետ։ Ձեր կարիքները կօգնեն յուրաքանչյուրին որոշել, թե ինչ ծառայություններ պետք է ստանաք։ Կարող եք խնդրել «գնահատում»՝ օգնելու տեսնել, թե որոնք են ձեր կարիքները։

5. Պլանավորե՛ք, թե ինչ ծառայություններ եք խնդրելու շրջանային կենտրոնից։

Նախքան շրջանային կենտրոնի հետ հանդիպելը, հստակեցրե՛ք, թե ինչ ծառայություններ և օժանդակություն եք ցանկանում և ինչն եք նրանից պահանջում։ Ձեզ օգնելու համար զրուցե՛ք ընտանիքի, ընկերների և փաստաբանների հետ։ Օգտագործե՛ք IPP (Անհատական ծրագրի պլան) պլանավորման ուղեցույցը՝ այդ ամենը գրի առնելու համար։

6. Նամակ ուղարկե՛ք շրջանային կենտրոնին՝ IPP հանդիպում անցկացնելու նպատակով։

Երբ շրջանային կենտրոնին խնդրում եք IPP հանդիպման համար, ասեք նրանց, թե ինչ եք հարցնելու։ Այդ կերպ, շրջանային կենտրոնը կարող է պատրաստվել հանդիպմանը՝ որոշելու համար, թե արդյոք այն կտրամադրի ձեր խնդրած ծառայությունները և օժանդակությունները։ Օգտագործե՛ք նամակի նմուշն այստեղ՝ RULA Լրացում H, որը կօգնի ձեզ IPP հանդիպում խնդրել։ Հանդիպում խնդրելուց հետո շրջանային կենտրոնը պետք է այն անցկացնի ձեր նամակն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում։ Եթե հրատապ IPP-ի կարիք ունեք, ապա այն պետք է անցկացնեն 7 օրվա ընթացքում։

7. Խնդրե՛ք և հաստատե՛ք, որ որոշում կայացնողը ներկա լինի ձեր հանդիպմանը։

Օրենքն ասում է, որ ձեր ծառայությունների և օժանդակությունների մասին որոշումները պետք է կատարվեն պլանավորման թիմի կողմից անցկացվող հանդիպման ժամանակ։ Սա նշանակում է, որ շրջանային կենտրոնից ինչ-որ մեկը, ում թույլատրված է «այո» կամ «ոչ» պատասխանել ձեր հարցումներին («որոշում կայացնող»), պետք է ներկա լինի հանդիպմանը։ Հաճախ որոշում կայացնողը ներկա չի լինում, եթե միայն դա հատուկ չեք խնդրում։

Երբեմն պլանավորման թիմը կարող է միայն «առաջարկել ֆինանսավորում» ծառայությունների և օժանդակությունների համար։ Կամ շրջանային կենտրոնը կարող է ասել, որ համապատասխան մարդիկ ներկա չեն հանդիպմանը որոշում կայացնելու համար։ Կամ շրջանային կենտրոնը կարող է ասել, որ իր «POS հանձնաժողովը» կամ մեկ այլ հանձնաժողով պետք է հաստատի ձեր հարցումը։ Սա դեմ է օրենքին և կարող է նշանակել, որ դուք չեք ստանա այն ծառայությունները և օժանդակությունները, որոնք ձեր թիմը համաձայն է, որ պետք է ստանաք։ Հանդիպման ժամանակ որոշում կայացնողի ներկայությունը նշանակում է, որ կարող եք ստանալ հանդիպման ժամանակ ձեր հայցած ծառայությունների և օժանդակությունների վերաբերյալ վերջնական որոշումը։

8. Բերե՛ք ընկեր, փաստաբան կամ ձեզ իմացող որևէ մեկին։

Ձեր IPP հանդիպմանը կարող եք հրավիրել ցանկացած անձի։ Ձեզ հետ բերե՛ք որևէ մեկին, ով կարող է օգնել ձեզ և ներկայացնել ձեր շահերը։ Կարող եք հրավիրել ձեր ընտանիքից, ցերեկային ծրագրից, ձեր երեխայի դպրոցից որևէ մեկին կամ որևէ այլ ծառայության մատակարար։ Որոշ մարդիկ սկսում են «Մտերիմ ընկեր» ծրագրերով, որտեղ նրանցից յուրաքանչյուրը համաձայնում է գնալ մյուսի IPP հանդիպմանը՝ աջակցության նպատակով։

9. Համոզվե՛ք, որ հանդիպումը «անձակենտրոն» է։

Անձակենտրոն նշանակում է, որ դուք ակտիվորեն մասնակցում եք հանդիպմանը։ Դա պետք է լինի ձեր ընտրությունները, նախընտրությունները և կարիքները, որոնք առաջնորդում են քննարկումը և պլանավորումը։ Այն չպետք է լինի այն մասին, թե ինչպիսին են ծառայությունները կամ նրանց մասին, որոնք նրանք «սովորաբար» տրամադրում են մարդկանց։ Քննարկե՛ք ձեր հավանածը և չհավանածը, աջակցության կարիքները և ձեր «պարտադիր» կարիքներն IPP-ում։ Բոլորը պետք է խոսեն այն լեզվով, որը հասկանում եք։ Կարող եք նշումներ կատարել թղթի մեծ հատվածների վրա, դնեք դրանք պատերին, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա հետևել քննարկումը։ Հանդիպմանը ներկա անձինք պետք է թիմի նման աշխատեն, որպեսզի ստեղծարար մոտեցումներ ցուցաբերեն ձեր նպատակները և երազանքներն իրագործելու հարցում։ Մի՛ վախեցեք հարցեր տալուց։ Ոչ մի հարց հասարակ չէ։

10. Համոզվե՛ք, որ դուք հասկանում եք, թե ինչ են ասում մարդիկ, նույնիսկ եթե անգլերեն չեք խոսում։

IPP հանդիպումը ձեր (կամ ձեր երեխայի) մասին է։ Կարևոր է, որ դուք հասկանաք նրանց ասածը։ Եթե շատ լավ չեք խոսում անգլերեն, շրջանային կենտրոնը պետք է այնտեղ թարգմանիչ ունենա և ձեզ համար թարգմանի կարևոր փաստաթղթերը։

11. Նշումներ կատարե՛ք համաձայնությունների և անհամաձայնությունների մասին։

Հանդիպումն ավարտվելուց հետո, մեկ անգամ ևս ուսումնասիրե՛ք, թե ինչին եք համաձայնել, իսկ ինչին՝ ոչ։ Չմոռանալու համար դուք կամ որևէ մեկը պետք է նշումներ կատարեք։ Հանդիպման ավարտին շրջանային կենտրոնը պետք է ձեզ տրամադրի այն ծառայությունների ցանկը, որի շուրջ երկուսդ էլ համաձայնել եք։ Ցանկը պետք է ներառի ծառայության մանրամասները, որը պետք է վճարի շրջանային կենտրոնը։

12. Լրացրե՛ք IPP փաստաթուղթը։

Համոզվե՛ք, որ IPP-ն ցույց է տալիս հետևյալը՝ (1) ինչ ծառայություններ և օժանդակություններ կստանաք (տեսակը և գումարը), (2) ով կտրամադրի ծառայությունները, և (3) երբ կսկսվեն ծառայությունները։ Եթե ծառայությունները չեն կարող սկսվել անմիջապես, IPP-ն պետք է ասի, թե ինչ քայլեր կձեռնարկվեն, ով է պատասխանատու յուրաքանչյուր քայլի համար և յուրաքանչյուր քայլը կատարելու ժամկետը։ Օրենքն ասում է, որ այս քայլերը պետք է լինեն IPP-ում։

13. Ստորագրե՛ք IPP-ն (կամ համաձայնեցված ծառայությունների ցանկը) հանդիպման ժամանակ։

Ձեր ստորագրած IPP-ն պետք է թվարկի կոնկրետ նպատակները և ձեռքբերումները, և այն ծառայությունները, որոնք ստանալու եք։ Մի՛ ստորագրեք որևէ փաստաթուղթ, որն ուղղակի ասում է, որ դուք համաձայնում եք «առաջարկվող պլանի» հետ։ Շրջանային կենտրոնը հանդիպման ժամանակ կարող է չգրել ամբողջ IPP-ն։ Բայց այն պետք է ձեզ տրամադրի համաձայնեցված ծառայությունների ցանկը։ Շրջանային կենտրոնը կարող է հետագայում մուտքագրել IPP-ն իր օգտագործած ձևաթղթի վրա և այն ձեզ ուղարկել։ Հիշեք, որ կարող եք համաձայնել IPP-ի հատվածների հետ և գրել, որ դուք համաձայն չեք մյուս հատվածների հետ։ Կարող եք համաձայնել որոշ ծառայությունների հետ և գրել, որ համաձայն չեք այլ ծառայություններ ստանալու համար, որոնք խնդրել էիք IPP-ով։

Եթե դուք և շրջանային կենտրոնը որևէ հարցի շուրջ չեք կարող վերջնական որոշման գալ, կարող եք 15 օրվա ընթացքում երկրորդ IPP հանդիպումն ունենալ։ Երկրորդ հանդիպման ժամանակ չպետք է սպասեք հանձնաժողովին կամ տեսուչին, որպեսզի որոշում ստանաք։ Երկրորդ հանդիպմանը պետք է կարողանաք խոսել անմիջապես որոշում կայացնողի հետ։ Եթե առաջին հանդիպման պատասխանը «ոչ» է, ապա չպետք է գնաք երկրորդ հանդիպման, սակայն կարող եք խնդրել գրավոր ծանուցագիր և թե ինչպես բողոքարկել։

14. Ստացե՛ք մերժման գրավոր ծանուցագիրը։

Եթե շրջանային կենտրոնը «ոչ» է ասում ձեր խնդրած որևէ նոր ծառայության համար, այն պետք է մերժման նամակ ուղարկի (գրավոր ծանուցագիր) 5 օրվա ընթացքում։ Եթե շրջանային կենտրոնն ասում է, որ ցանկանում է փոխել կամ դադարեցնել որևէ ծառայություն, որն արդեն ստանում եք, այն պետք է գրավոր ծանուցագիր տրամադրի ձեզ տվյալ փոփոխությունից կամ դադարեցումից 30 օր առաջ։

Եթե շրջանային կենտրոնը կարծում է, որ առկա է «փոխադարձ համաձայնություն», երբ այնմերժում է նոր ծառայությունը կամ փոփում, կրճատում կամ դադարեցնում որևէ ծառայություն, որն արդեն ստանում եք, այն կարող է նամակ չուղարկել։ «Փոխադարձ համաձայնություն» նշանակում է, որ գրել կամ ստորագրել էիք որևէ բան, որին համաձայն եք։ Եթե չեք գրել կամ ստորագրել որևէ բան՝ ասելով, որ համաձայն եք, շրջանային կենտրոնը պետք է ձեզ նամակ ուղարկի՝ տեղեկացնելով, որ նրանք բարեխղճորեն կարծում էին, որ դուք համաձայն եք։ Նամակը պետք է տեղեկացնի, որ շրջանային կենտրոնը կարծում էր, որ դուք համաձայն եք, ինչ գործողություն են նրանք ձեռնարկում և ինչու ուինչպես կարող եք համաձայնել և բողոքարկել այն։

15. Բողոքարկե՛ք, եթե ամեն ինչ ձեր նախատեսածից այլ կերպ է ընթանում։

Եթե չեք համաձայնում, արագ բողոքարկում ուղարկեք, եթե ցանկանում եք բողոքարկել շրջանային կենտրոնի որոշումը։ Պետք է բողոքարկում ուղարկեք 30 օրվա ընթացքում, եթե ցանկանում եք, որ բողոքարկման ընթացքում արդեն ստացվող ծառայությունները մնան նույնը։ Սա կոչվում է «առկախ վճարված օգնություն»։ Եթե այն նոր ծառայության մերժում է կամ կարիք չունեք առկախ վճարված օգնության համար, ապա բողոքարկելու համար ունեք 60 օր։ Եթե շրջանային կենտրոնը դանդաղում է որոշել, պնդե՛ք, որ այն որոշում կայացնի կամ նրանց հապաղումը մերժում համարեք և բողոք ներկայացրեք։

16. Ներկայացրե՛ք բողոք, եթե ամեն ինչ ձեր նախատեսվածով չի ընթանում։

Եթե չեք ստանում ծանուցագիր կամ մերժման նամակ, կապվե՛ք ձեր ծառայությունը համակարգողի հետ։ Եթե դեռ չեք ստանում այն, ուղարկեք վարչական բողոք (որը կոչվում է «4731 բողոք») ծանուցագիր կամ նամակ չստանալու համար։ Եթե շրջանային կենտրոնը չի տրամադրում համաձայնեցրած ծառայությունները, ուղարկե՛ք «4731» բողոքը։

Բողոքարկումների և բողոքների մասին կարդացե՛ք ավելին Լանտեռմանի օրենքի իրավունքների 10-րդ գլխում։