Վաղ մեկնարկի իրավասություն

Publications
#F057.10

Վաղ մեկնարկի իրավասություն

Վաղ մեկնարկի ծրագիրը սպասարկում է հաշմանադամություն ունեցող նորածիններին և մանուկներին՝ սկսած ծննդյան օրվանից մինչև 36 ամսական։ Շրջանային կենտրոնները և դպրոցական շրջանները մինչև երեխայի 3 տարեկանը տրամադրում են վաղ միջամտության ծառայություններ Վաղ մեկնարկի ծրագրի միջոցով։

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Վաղ մեկնարկի ծրագիրը սպասարկում է հաշմանադամություն ունեցող նորածիններին և մանուկներին՝ սկսած ծննդյան օրվանից մինչև 36 ամսական։ Շրջանային կենտրոնները և դպրոցական շրջանները մինչև երեխայի 3 տարեկանը տրամադրում են վաղ միջամտության ծառայություններ Վաղ մեկնարկի ծրագրի միջոցով։

Գնահատում

Ցանկացած անձ կարող է նորածնի կամ փոքրիկի համար դիմել Վաղ մեկնարկի ծրագրին շրջանային կենտրոնում կամ դպրոցական շրջանում։ Վաղ միջամտության ծառայությունների ենթադրյալ կարիք ունեցող բոլոր նորածինները և փոքրիկները պետք է արագ ստանան գնահատում և բազմամասնագիտական գնահատում։

Իրավասություն

Նորածինները և փոքրիկներն իրավասու են Վաղ մեկնարկի ծառայությունների համար, եթե նրանք ունեն՝

  • Զարգացման հապաղում
  • Հաստատված ռիսկային վիճակ կամ
  • Զարգացման հաշմանդամություն ունենալու բարձր ռիսկ։

Զարգացման հապաղում նշանակում է զարգացման ակնկլավող մակարդակի տարբերություն ձեր երեխայի տարիքի և ընթացիկ ֆունկցիոնալության մակարդակի միջև։ 2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ սա նշանակում է զարգացման այս վեց ոլորտներից մեկի կամ մի քանիսի հապաղում 25%-ի չափով՝

  1. Ճանաչողական
  2. Ֆիզիկական (այդ թվում մեծ և մանր մոտորիկան, տեսողությունը և լսողությունը)
  3. Արտահայտիչ հաղորդակցություն
  4. Ընկալող հաղորդակցություն
  5. Սոցիալական կամ հուզական կամ
  6. Հարմարվողական։

Հաստատված ռիսկային վիճակներն այն վիճակներ են, որոնցում առկա է հայտնի պատճառ կամ վնասակար զարգացման հաստատված հետևանքներ։ Այդ վիճակը պետք է ախտորոշվի մասնագետի կողմից։ Շատ հավանական է, որ կհանգեցնի զարգացման հապաղման, եթե հստակ չլինի ախտորոշման պահին։

Էական զարգացման հաշմանդամություն ունենալու բարձր ռիսկ նշանակում է որևէ մասնագետի կողմից սահմանված կենսաբժշկական ռիսկային գործոնների համակցություն (երկու կամ ավելի)։ Դրանք ներառում են՝

  • Անհասություն կամ ծննդյան ցածր քաշ
  • Աբգարի սանդղակի ցածր միավոր
  • Նեոնատալ նոպաներ
  • Նախածննդյան ազդեցություն հոգեմետ դեղերի օգտագործման արդյունքում
  • Պատահար կամ հիվանդություն, որը կարող է լրջորեն կամ մշտապես ազդել երեխայի զարգացման ելքի վրա կամ
  • Այլ գործոններ

Դիմելուց հետո 45 օրվա ընթացքում շրջանային կենտրոնը կամ դպրոցական շրջանը պետք է գնահատումներ կատարի և հանդիպի՝ իրավասությունը քննարկելու նպատակով։ Եթե ձեր երեխան իրավասու է, նրանք նաև պետք է ծառայություններ մշակեն Անհատական ընտանեկան ծառայությունների պլանում (IFSP, Individual Family Service Plan) այդ նույն 45 օրվա ընթացքում։

Գրավոր ծանուցագիր, եթե ձեր երեխան իրավասու չէ

Եթե դուք կամ շրջանային կենտրոնը կամ դպրոցական շրջանը չեք համաձայնում այն հարցի շուրջ, թե արդյոք ձեր նորածինը կամ փոքրիկն իրավասու է ծառայությունների համար, նրանք պետք է ծանուցագիր տրամադրեն այդ մասին։ Ծանուցագիրը պետք է.

  • Լինի ձեր ընտանիքի մայրենի լեզվով
  • Օգտագործի այնպիսի բառեր, որոնք մարդկանց մեծամասնությունը կարող է հասկանալ
  • Ասի, թե ինչ գործողություն է առաջարկում կամ մերժում շրջանային կենտրոնը,
  • Ասի գործողությունը կատարելու պատճառը,
  • Նկարագրի միջնորդությունը և
  • Ասի, թե ինչպես ներկայացնել նահանգային բողոք, դատավարական ընթացակարգի բողոք և տա որևէ ժամանակացույց։

Միջնորդություն

Կարող եք միջնորդություն խնդրել, եթե շրջանային կենտրոնը կամ դպրոցական շրջանն ասում են, որ ձեր երեխան իրավասու չէ կամ դուք չեք համաձայնում այդ գնահատման հետ։ Վաղ մեկնարկի միջնորդության խորհրդակցությունը նախատեսված է ոչ պաշտոնապես եղանակով ձեր անհամաձայնությունը կարգավորելու համար։ Դուք ունեք ընտրություն՝ անել միջնորդություն, թե ոչ։ Կարող եք միջնորդություն անել՝ որպես խնդիրը լուծելու առաջին քայլ։ Կարող եք նաև միջնորդություն խնդրել բողոքի կամ դատավարական գործընթացի բողոքարկման կամ լսումների գործընթացի ժամանակ, եթե կարծում եք, որ դա ավելի տեղին է։ Կարող եք բերել որևէ մեկին, ով կօգնի ձեզ միջնորդության ընթացքում։ Ցանկացած բան, որ քննարկում եք միջնորդության ժամանակ՝ ուղղված խնդիրը լուծելու փորձերին, գաղտնի է և չի կարող որպես ապացույց օգտագործվել լսումների դատավարական գործընթացի ժամանակ։

Մանրամասների համար անցեք Վաղ մեկնարկի միջնորդության էջ։ Այնտեղ կտեսնեք միջնորդություն հայցելու ձևաթուղթն անգլերեն և իսպաներեն լեզուներով և թե ուր ուղարկել այն։

Դատավարական լսում

Կարող եք խնդրել Վաղ մեկնարկի դատավարական լսումներ, եթե շրջանային կենտրոնը կամ դպրոցական շրջանն ասում է, որ ձեր երեխան իրավասու չէ կամ դուք չեք համաձայնում այդ գնահատման հետ։ Լսումներն ավելի պաշտոնական բնույթի են, քանի միջնորդությունը, և դատավորը կայացնում է վերջնական որոշում։

Մանրամասների համար անցեք Վաղ մեկնարկի դատավարական գործընթացի էջ։ Այնտեղ կտեսնեք դատավարական գործընթաց հայցելու ձևաթուղթն անգլերեն և իսպաներեն լեզուներով և թե ուր ուղարկել այն։

Ձեր լսմանը պատրաստվելու համար հավաքեք տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ ձեր երեխան բավարարում է իրավասության պահանջները։ Համոզվեք, որ տեղեկատվությունը, որն օգտագործում եք, ճշգրիտ է և մանրամասն բացատրում է ձեր կարիքները: Բացի այդ, գտեք այն մարդկանց, ովքեր ցանկանում են գնալ ձեր լսմանը և դատավորին պատմել, թե ինչու դուք այդ ծառայությունների կարիքն ունեք:

Վաղ մեկնարկի լսումների գործընթացի ժամանակ դուք իրավունք ունեք՝

  • Գաղտնիության,
  • Տեսնել ձեր գրառումները և դադարեցնել որևէ գրառման կիրառումը, որը չեք տեսել լսումից 5 օր առաջ,
  • Ներկա գտնվել և վկայություն տալ՝ բանավոր կամ գրավոր,
  • Որպես վկա տանել ընտանիքին, ընկերներին, թերապևտներին կամ բժիշկներին,
  • Օգտվել փաստաբանի կամ իրավաբանի ծառայություններից,
  • Ունենալ բանավոր թարգմանիչ, եթե ձեր առաջնային լեզուն անգլերենը չէ, և
  • Ստանալ որոշումը դատավարական գործընթաց ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում։

Նահանգային բողոք

Եթե կարծում եք, որ շրջանային կենտրոնը կամ դպրոցական շրջանը խախտել են Վաղ մեկնարկին առնչվող նահանգային կամ դաշնային օրենքը, այդ թվում իրավասությանը վերաբերող, կարող եք բողոք ներակայացնել։ Ցանկացած անձ կամ կազմակերպություն կարող է բողոք ներկայացնել։ Պետք է բողոք ներկայացնեք խախտումից հետո մեկ տարվա ընթացքում։ Եթե խնդրում եք փոխհատուցում կամ ուղղիչ գործողություն, պետք է բողոքը ներկայացնեք խախտումից հետո 3 տարվա ընթացքում։

Մանրամասների համար անցեք Վաղ մեկնարկի նահանգային բողոքի էջ։ Այնտեղ կտեսնեք բողոքի ձևաթուղթն անգլերեն և իսպաներեն լեզուներով և թե ուր ուղարկել այն։ Զարգացման ծառայությունների վարչությունը (Department of Developmental Services) կուսումնասիրի ձեր բողոքը և գրավոր որոշում կուղարկի 60 օրվա ընթացքում։

Եթե ցանկանում եք ավելի մանրամասն իմանալ, թե ինչպես ստանալ Վաղ մեկնարկի ծառայություններ, զանգահարեք (800) 515-BABY (2229) հեռախոսահամարով կամ էլ․նամակ գրեք earlystart@dds.ca.gov հասցեին։.

Վաղ միջամտության ծառայությունների և Անհատական ընտանեկան աջակցության պլանների (IFSP-ներ) մասին ավելին իմանալու համար, խնդրում ենք կարդալ DRC-ի «Հատուկ կրթության իրավունքներ և պարտականություններ» բաժինը 12-րդ գլխում։