Փոքր հայցապահանջների դատարանի ուղեցույց․ ինչպես դատական գործ հարուցել տանտիրոջ դեմ՝ կացարանային խնդիրների պատճառով հասցված վնասների համար
Փոքր հայցապահանջների դատարանի ուղեցույց․ ինչպես դատական գործ հարուցել տանտիրոջ դեմ՝ կացարանային խնդիրների պատճառով հասցված վնասների համար
Փոքր հայցերի դատարանը հատուկ դատարան է, որտեղ վեճերը արագ լուծվում են: Դատական հայց ներկայացնող անձը հայցվորն է: Դատական հայց ներկայացնող անձը պատասխանողն է:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Հիմնական դրույթներ
Փոքր հայցապահանջների դատարանը հատուկ դատարան է, որտեղ վեճերն արագ են լուծվում։
Գործ հարուցող անձը հայցվորն է։ Անձը, որի դեմ գործ է հարուցվել, պատասխանողն է։
Կացարանային ո՞ր խնդիրների համար կարող եմ փոքր հայցապահանջների դատարանում գործ հարուցել
- Ձեր տանտերը չի վերադարձնում ձեր երաշխիքային նախավճարը
- Ձեր վարձակալած կացարանը բնակության համար պիտանի վիճակում չէ («Բնակության համար պիտանիության ենթադրյալ երաշխիքի խախտում»)
- Ձեր տանտերն այնպես է արել, որ ձեր վարձակալած կացարանում ապրելը ձեզ համար անհնար լինի, և դուք պետք է տեղափոխվեք («Կառուցողական վտարում»)
- Ձեր տանտերն այնպես է արել, որ ձեր վարձակալած կացարանում հաճույքով և խաղաղ ապրելը ձեզ համար անհնար լինի («Խաղաղ օգտագործման ենթադրյալ երաշխիքի խախտում»)
- Ձեր տանտերը խտրականություն է կիրառում ձեր նկատմամբ ձեր հաշմանդամության կամ այլ պաշտպանվող դասի հիման վրա
- Ձեր տանտերը ձեր տեղափոխվելուց հետո դուրս է շպրտել ձեր գույքը՝ առանց պատշաճ ծանուցման
Կարո՞ղ եմ փաստաբան ունենալ
Ոչ։ Փոքր հայցապահանջների դատարանի դեպքում թերևս կարող եք փաստաբանին խորհուրդ հարցնել նախքան դատարան գնալը, բայց չեք կարող դատարանում փաստաբան ունենալ։
Ի՞նչ կարող եք խնդրել փոքր հայցապահանջների դատարանում
Կարող եք տանտիրոջ դեմ դատական գործ հարուցել՝ նրա պատճառած վնասների դիմաց դրամական փոխահատուցման պահանջով։ Ձեր հայցապահանջը չի կարող գերազանցել 12 500 ԱՄՆ դոլարը։
Մեկ օրացուցային տարվա ընթացքում կարող եք ընդամենը 2 հայցապահանջ ներկայացնել, եթե 2500 ԱՄՆ դոլարից ավելի եք խնդրում։ 2500 ԱՄՆ դոլարը չգերազանցող հայցապահանջների դեպքում կարող եք անսահմանափակ թվով հայցեր ներկայացնել։
Կացարանային խնդիրների համար փոքր հայցապահանջներ ներկայացնելու վերջնաժամկետներ կա՞ն
Այո։ Եթե ներկայացնում հայց, քանի որ վարձակալության բանավոր համաձայնություն ունեք, և տանտերը խախտել է համաձայնությունը, փոքր հայցապահանջով դատական գործ հարուցելու համար խախտման պահից ունեք ընդամենը 2 տարի։
Եթե ներկայացնում հայց, քանի որ տանտիրոջ հետ վարձակալության գրավոր համաձայնություն ունեք, որը խախտվել է, փոքր հայցապահանջով դատական գործ հարուցելու համար խախտման պահից ունեք ընդամենը 4 տարի։
Եթե ներկայացնում եք հայց, քանի որ ձեր գույքը վնասվել է (այդ թվում՝ տանտերը ոչնչացրել է ձեր անձնական իրերը՝ խախտելով օրենքը), փոքր հայցապահանջով դատական գործ հարուցելու համար գույքի վնասումից հետո ունեք 3 տարի։
Որտե՞ղ պետք է ներկայացնեմ իմ հայցապահանջը
Հայցապահանջը պետք է ներկայացնեք ճիշտ դատարանում և ճիշտ վայրում։ Փոքր հայցապահանջները ներկայացվում են առաջին ատյանի տեղական դատարանի քաղաքացիական գործեր քննող բաժնում։ Առաջին ատյանի դատարանի գտնվելու վայրը կարող է լինել․
- Պատասխանողի բնակության կամ բիզնես-գործունեության վայրը,
- Վնասը հասցվելու վայրը,
- Պայմանագրի/վարձակալության համաձայնագրի ստորագրման կամ կատարման վայրը։
Դատարանը կգանձի՞ իմ վճռով որոշված գումարը
Ոչ։ Եթե շահեք փոքր գումարի պահանջով գործը, ձեր հայեցողությամբ կարող եք պատասխանողից ստանալ գումարը (կոչվում է նաև «վճռով որոշված գումար»)։ Դատարանը ձեզ համար գումարը չի գանձելու։ Սեղմեք այստեղ և անցեք Կալիֆոռնիայի դատարանների ինքնօգնություն տրամադրող կայք, որտեղ բացատրվում է, թե ինչպես կարող եք ստանալ ձեր վճռով որոշված գումարը։
Փոքր հայցապահանջով գործ հարուցելու չորս քայլերը
Դուք պետք է ներկայացնեք վճարման «պահանջ», հայցվորի հայցապահանջը և օրդերը (SC-100), որևէ մեկին խնդրեք պատասխանողին հանձնել հայցապահանջը և ձեր գործը ներկայացնելու համար գնալ դատարան։
1. Ներկայացրեք վճարում կատարելու ոչ պաշտոնական պահանջ․
«Պահանջը» այն է, թե ինչ եք տանտիրոջից կամ կացարանը տրամադրողից պահանջում անել և ինչու։ Դա պետք է կատարել դատական գործընթացն սկսելուց առաջ՝ «ոչ պաշտոնապես»։ Դուք պետք է վճարում կատարելու ոչ պաշտոնական պահանջ ներկայացնեք։ Թեև դա կարող է բանավոր արվել, սակայն խորհուրդ ենք տալիս գրավոր ներկայացնել։ Եթե մյուս անձը չի կատարում ձեր խնդրածը (օրինակ՝ պահանջել եք վերադարձնել ձեր գույքը, բայց մերժվել եք), այդ դեպքում կարող եք հայցով դիմել փոքր հայցապահանջների դատարանին։ Անպայման պահեք նամակի և հայցվորի հայցապահանջի ու օրդերի նամակին կցված բոլոր ապացույցների օրինակը։
Այս ուղեցույցի վերջում ներկայացված է նամակի օրինակ, որը կարող եք օգտագործել։
Պահանջի նամակում ներառվող տեղեկությունները․
- Պետք է պահանջել վնասների դրամական փոխհատուցում։
- Ներառեք ձեր պահանջած ընդհանուր գումարը։ Ավելի լավ է նամակն ուղարկել որպես պատվիրված նամակ, և անհրաժեշտ է պահել նամակի ու առդիրների օրինակները։ Նամակի առդիրները պետք է ներառեն անդորրագրերը և բոլոր մյուս ապացույցները, որպեսզի ցույց տաք, որ պատասխանողը պարտք է ձեզ և որքան է պարտք։
- Պահանջի նամակի օրինակի «որովհետև» բառից հետո ժամանակագրական հերթականությամբ գրեք, թե ինչ է տեղի ունեցել։ Դա կարող է մի քանի էջ կազմել։
- Ներառեք ձեր պահանջած ընդհանուր գումարը։ Ավելի լավ է նամակն ուղարկել որպես պատվիրված նամակ, և անհրաժեշտ է պահել նամակի ու առդիրների օրինակները։ Նամակի առդիրները պետք է ներառեն անդորրագրերը և բոլոր մյուս ապացույցները, որպեսզի ցույց տաք, որ պատասխանողը պարտք է ձեզ և որքան է պարտք։
- Ձեր պահանջին արձագանքելու համար «պատասխանող» պարտապանին տվեք առնվազն 10 օր։ Եթե նա չպատասխանի, կամ եթե չկարողանաք նրա հետ համաձայնության գալ, տեղեկացրեք նրան, որ հաջորդ քայլով դատարանին ներկայացնելու եք հայցվորի հայցադիմումը և օրդերը։
Պահանջի այս նամակը և առդիրները պետք է ներառել դատարանին ներկայացվող փաստացի բողոքում (Հայցվորի հայցադիմումը և օրդերը)։
Պահանջի նամակը (և առդիրները) կարևոր է երկու պատճառով․ առաջին՝ այն ցույց է տալիս դատավորին, որ դուք նախքան հայցով դիմելը ներկայացրել եք անհրաժեշտ պահանջը, և երկրորդ՝ այն դատավորին ծանոթացնում է գործի մանրամասն փաստերին և տեղեկացնում է, թե ինչու է «պատասխանողը» ձեզ գումար պարտք։
2. Ներկայացրեք հայցվորի հայցապահանջը և օրդերը․
Դատական գործընթացն սկսելու համար դուք պետք է լրացնեք Հայցվորի հայցապահանջը և օրդերը և ներկայացնեք դրանք դատական քարտուղարին։
SC-100 Հայցվորի հայցապահանջը և ՕՐԴԵՐԸ՝ փոքր հայցապահանջների դատարանին դիմելու համար
Հայցապահանջը լրացնելուց և ստորագրելուց և ձեր բոլոր ապացույցները կցելուց հետո պատրաստեք բոլոր փաստաթղթերի 2-ական պատճենը։ Մեկ օրինակը դատարանի համար է, մյուսը՝ ձեզ համար, իսկ 3-րդը այն անձի համար է, որի դեմ գործ եք հարուցում։
Բնօրինակը և 2 պատճենը տարեք վարչաշրջանային դատարան։ Անհրաժեշտ է վճարել հայցապահանջի ներկայացման վճար (հետևյալ սանդղակով․ $30, եթե ձեր գործով պահանջվում է մինչև $1500, $50 վճար՝ $1500--5000 պահանջի դեպքում, $75 վճար՝ $5001-12 500 պահանջի դեպքում), եթե չեք համապատասխանում վճարից ազատման պայմաններին։
Վճարից ազատման դիմումը և օդերը կարող եք ներկայացնել ձեր հայցապահանջի հետ միասին․
FW-001 Դատական վճարներից ազատման դիմում
FW-003 Դատական վճարից ազատման օրդեր (Առաջին ատյանի դատարան)
Դատական քարտուղարը կպահի բնօրինակը, իսկ ձեզ կվերադարձնի 2 պատճենը՝ «ներկայացված» կնիքով։ Ուշադրություն դարձրեք հայցապահանջի առաջին էջին, քանի որ այնտեղ նշված է լսումների անցկացման ամսաթիվը։
- Մեկ օրինակը ձեզ համար է, մյուս օրինակը՝ պատասխանողին հանձնելու համար։
3. Հայցվորի հայցապահանջի հանձնումը
Ձեզ՝ որպես հայցվորի չի թույլատրվում հանձնել հայցապահանջը։ Այն պետք է հանձնի 18 տարեկանը լրացած չափահասը կամ շերիֆը կամ գրանցված գործընթացով հանձնողը։ Շերիֆը փաստաթղթերը կհանձնի անվճար, եթե ազատված եք վճարից։
SC-104 Հանձնումը հաստատող ստացական (փոքր հայցապահանջներ)
Պատասխանողին պետք է հանձնել լսումներից առնվազն 15 օր առաջ։ Եթե դա հնարավոր չէ, կարող եք լսումների հետաձգում խնդրել, որպեսզի հանձնելու համար լրացուցիչ ժամանակ ունենաք։ Պատասխանողին հայցապահանջը հանձնելուց հետո համոզվեք, որ հանձնող անձը լրացրել է «Հայցապահանջի հանձնման հաստատում» ձևը։ Հայցապահանջի հանձնման հաստատումը պետք է ներկայացնեք դատարանին։ Եթե լսումների ժամանակ հայցապահանջի հանձնման հաստատումը դատավորի դիմաց չլինի, նա գործը չի լսի (պատասխանողի նկատմամբ իրավասություն չկա), և լսումները կչեղարկվեն։
Եթե հայցապահանջը ժամանակին հանձնելու հնարավորություն չունեք, պետք է պահանջեք լսումների հետաձգում, որպեսզի հայցապահանջը հանձնելու համար լրացուցիչ ժամանակ ունենաք։
SC-150 Դատաքննության հետաձգման դիմում
4. Գնացեք լսումներին և ներկայացրեք ձեր գործը
Վերջին քայլը լսումներին ներկա գտնվելն է և ձեր գործի ներկայացումը։ Աշխատեք ձեր բոլոր ապացույցները կցել Պահանջի նամակին, իսկ այն կցել Հայցապահանջին, որպեսզի ստիպված չլինեք այլ ապացույցներ ներկայացնել։
Եթե այլ ապացույցներ ներկայացնելու կարիք չլինի, կարող եք դրանք բերել լսումներին։ Համոզվեք, որ ունեք 2 օրինակ, մեկը՝ դատավորի, մեկը՝ այն անձի համար, որի դեմ գործեք հարուցել։
Որոշ դատարաններ թույլ են տալիս լսումներին ներկա գտնվել Zoom-ով։ Ընթացակարգին պետք է ծանոթանաք ձեր դատարանից։
Նկատի ունեցեք, որ եթե ձեր լսումներն անցկացվում են վիրտուալ եղանակով, և դուք ունեք լրացուցիչ փաստաթղթեր, որոնք կցանկանայիք, որ դատավորը տեսներ, պետք է դրանք լսումներից առնվազն 10 օր առաջ անպայմանորեն հանձնեք դատարանի քարտուղարին և մյուս կողմին։ Կարող եք խնդրել մեկին հանձնել դրանք փոստով։
ՊԱՀԱՆՋԻ ՆԱՄԱԿԻ ՆՄՈՒՇ
ԱՄՍԱԹԻՎ
Էքսպրես փոստային առաքմամբ, առաքման հաստատմամբ
ԱՅՆ ԱՆՁԻ ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՑԵՆ, ՈՐԻՑ ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Թեմա՝ Վճարման պահանջ
Հարգելի՛,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ Դուք պարտք եք ինձ $DOLLAR AMOUNT [չի կարող գերազանցել $12 000-ը], քանի որ [այստեղ մուտքագրեք համապատասխան փաստերը, օրինակ՝ Ես DATE ամսաթվին վճարել եմ $X որպես երաշխիքային նախավճար։ Չնայած բնակարանը լքում եմ այն վիճակում, որը եղել է մուտք գործելու ժամանակ, դուք ինձ չեք վերադարձել իմ երաշխիքային նախավճարը և ինձ մանրամասն գույքային տեղեկանք չեք տվել DATE․ Y.] ամսաթվի դրությամբ։
Ես կընդունեմ վճարումը միանվագ կամ վճարման ժամանակացույցով։
Այս հարցին լուծում տալու համար խնդրում եմ կապվեք ինձ հետ DATE ամսաթվին կամ մինչ այդ [պատասխանելու համար տվեք առնվազն 10 օր]։ Ինձ հետ կարող եք կապ հաստատել ստորև նշված հասցեով և հեռախոսահամարով։ Այս հարցը լուծելու համար ունեք միայն այս հնարավորությունը, որից հետո ես Ձեր դեմ հայց կներկայացնեմ Փոքր հայցապահանջների դատարանին։
Եթե DATE ամսաթվին կամ մինչ այդ Ձեզնից պատասխան չստանամ, Ձեր դեմ հայց կներկայացնեմ առանց լրացուցիչ ծանուցման։ Այս հարցին նախքան հայցի ներկայացումը լուծում տալը բխում է Ձեր շահերից։ Եթե վճիռը կայացվի ի վնաս Ձեզ, դա բացասական կազդի վարկ ստանալու ձեր կարողության վրա, ձեզ կկարգադրեն վճարել դատարանի ծախսերը, և տարեկան 10% տոկոսադրույքով տոկոս կվճարեք։
Ելնելով վերոգրյալից՝ ես ակնկալում եմ $DOLLAR AMOUNT գումարի վճարումն ստանալ մինչև DATE ամսաթիվը, հասցե՝ 123 XYZ, Davis CA, 95616։ Ինձ հետ կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարով․ 555-555-5555։ Եթե որոշեք անտեսել վճարման այս պահանջը, ես կօգտվեմ ինձ հասանելի բոլոր իրավական միջոցներից՝ առանց ձեզ լրացուցիչ ծանուցելու։ Այս նամակը հանդիսանում է ապացույց առ այն, որ ես փորձել եմ այս հարցը ոչ պաշտոնապես լուծել։
Հարգանքով,
Ջեյն Դո
123 XYZ
City CA, 95616
555-555-5555


