Ինչպես դիմել աղետից հետո FEMA-ի ֆինանսական օգնությունն ստանալու համար

Ինչպես դիմել աղետից հետո FEMA-ի ֆինանսական օգնությունն ստանալու համար
Ձեր տունը բնական աղետից վնասվել է, և դուք չգիտեք ինչ անել հաջորդիվ։ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը (Federal Emergency Management Agency, FEMA) այն պետական մարմինն է, որն աղետից հետո կարող է օգնել ձեզ։ Երբ ձեր տարածաշրջանի համար նախագահական հայտարարագիր է ստորագրվում, անհատների և ընտանիքների համար գումար է հատկացվում։ Այստեղ կգտնեք Աղետների հայտարարագրերիամբողջական ցուցակը։
Kev lees paub: Qhov kev tshaj tawm no tsuas yog cov ntaub ntawv raug cai thiab tsis yog lus qhia txog kev cai lij choj ntawm koj tus kheej. Nws yog tam sim no raws li hnub tshaj tawm. Peb sim hloov peb cov ntaub ntawv tsis tu ncua. Txawm li cas los xij, txoj cai hloov tsis tu ncua. Yog tias koj xav paub tseeb tias txoj cai tsis tau hloov, hu rau DRC lossis lwm lub chaw haujlwm raug cai.
I. Ընդհանուր պատկերացում անհատաների և տնային տնտեսությունների ծրագրի մասին
Ինչպես կարող է FEMA-ն օգնել ինձ աղետից հետո
Ձեր տունը բնական աղետից վնասվել է, և դուք չգիտեք ինչ անել հաջորդիվ։ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը (Federal Emergency Management Agency, FEMA) այն պետական մարմինն է, որն աղետից հետո կարող է օգնել ձեզ։ Երբ ձեր տարածաշրջանի համար նախագահական հայտարարագիր է ստորագրվում, անհատների և ընտանիքների համար գումար է հատկացվում։ Այստեղ կգտնեք Աղետների հայտարարագրերիամբողջական ցուցակը։
Անհատների և տնային տնտեսությունների ծրագիրը (Individuals and Households Program, IHP) օգնում է փրկվածներին վերականգնվել աղետից հետո՝ տրամադրելով նրանց անմիջական ծառայություններ և գումար՝ աղետից հետո վերանորոգումներ կատարելու համար։ Սակայն կարևոր է հասկանալ, որ IHP ծրագրի օգնությունը տրամադրվում է միայն ձեր առաջնային կարիքները հոգալու համար։ FEMA-ի ֆինանսավորման նպատակն է ապահովել ձեր տան անվտանգությունը, որպեսզի կարողանաք ապրել այնտեղ, այլ ոչ թե վերականգնել ձեր տունն այն նույն վիճակով, որն աղետից առաջ էր։
Եթե եկամտային նպաստ եք ստանում, օրինակ՝ Սոցիալական ապահովության եկամուտը (SSI/SSDI), FEMA-ի ֆինանսավորումը չի համարվում եկամուտ։ FEMA-ից ֆինանսական օգնություն ստանալը չի ազդի դաշնային այլ օգնություն ստանալու ձեր իրավունակության վրա։
Ինչ է ներառում IHP ծրագրով հատկացվող օգնությունը
IHP ծրագրով հատկացվող օգնությունը բաժանվում է երկու կատեգորիայի՝ Կացարանային օգնություն և Օգնություն այլ կարիքների համար։
1. Կացարանային օգնություն
Կացարանային օգնությունը կարելի է օգտագործել․
- Տան վերանորոգումների համար
- Վարձակալության համար, եթե պետք է բնակության համար մեկ այլ վայր վարձակալեք, քանի որ ձեր տունն աղետից հետո անվտանգ չէ
- Հյուրանոցի կամ ժամանակավոր կացարանի համար, եթե ձեր տունը անվտանգ չէ մնալու համար։ FEMA-ն կարող է այդ ժամանակահատվածի համար որպես ժամանակավոր կացարան նաև կցասայլ կամ շարժական տնակ տրամադրել։
- Ձեր տունը փոխարինելու համար, եթե այն աղետից քանդվել է։
2. Օգնություն այլ կարիքների համար
Այլ կարիքների համար տրամադրվող օգնությամբ (Other Needs Assistance, ONA) կարող եք հոգալ այլ կարիքներ, որոնք տան վերանորոգումներ չեն համարվում։ Այս կատեգորիան առաջարկում է ճկունություն՝ թույլ տալով աղետից հետո գումար ստանալ տան համար կատարվող ծախսերից բացի այլ ֆինանսական կարիքների համար։ Այլ կարիքների օգնության որոշ մասը ցածր տոկոսով երկարաժամկետ վարկի տեսքով տրամադրում է Փոքր բիզնեսի աջակցման վարչությունը (Small Business Administration)։ Այդ վարկերը կարելի է օգտագործել տեղափոխման և պահուստավորման ծախսերի, փոխադրումների, ջրհեղեղից ապահովագրության կամ անհրաժեշտ անձնական գույքի փոխարինման կամ վերանորոգման համար։
Կան այլ կարիքների համար տրամադրվող օգնության այլ տեսակներ, որոնք կախված չեն Փոքր բիզնեսի աջակցման վարչությունից, օրինակ՝ ծախսեր թաղումների, բուժօգնության և ատամնաբուժական հաշիվների, խիստ առաջնային կարիքների (ջրի, սննդի, դեղամիջոցների, հիգիենայի պարագաների ամենօրյա անհրաժեշտ կարիքներ) բավարարման, մաքրման և (կամ) աղբի հեռացման, երեխայի խնամքի համար։
II. Իրավունակությունը
Անհատների և տնային տնտեսությունների ծրագիրը (Individuals and Households Program, IHP) ունի իրավունակության որոշակի պահանջներ։ IHP օգնություն ստանալու ընդհանուր պահանջներն են․
1. Քաղաքացիության կարգավիճակը․
Դիմողները պետք է լինեն ԱՄՆ քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող բնիկներ կամ կացության թույլտվությամբ քաղաքացիություն չունեցող անձինք։ Կացության թույլտվությամբ քաղաքացիություն չունեցող անձինք են մշտական օրինական բնակիչը («կանաչ քարտ» ունեցողը), ապաստան հայցողը, փախստականը, քաղաքացիություն չունեցող անձը, որի արտաքսումը կասեցվել է կամ առնվազն մեկ տարով ԱՄՆ մուտք գործելու թույլտվություն ստացած քաղաքացիություն չունեցող անձը։
Քաղաքացիություն չունեցող անձը կարող է օգնություն ստանալ, եթե ծնող կամ խնամակալ է և դիմում է անչափահաս երեխայի անունից, որը ԱՄՆ քաղաքացի է և ապրում է նույն տնային տնտեսությունում։
2. Ինքնության ստուգում․
Նախքան օգնությունը տրամադրելը FEMA-ն պետք է ստուգի դիմողի ինքնությունը սոցիալական ապահովության վավեր հաշվառման համարով (Social Security Number, SSN)։ Անչափահաս երեխայի անունից դիմելու դեպքում FEMA-ին անհրաժեշտ է երեխայի ծննդյան վկայականի և երեխայի սոցիալական ապահովության քարտի պատճենները կամ փաստաթղթեր Սոցիալական ապահովության վարչությունից (Social Security Administration, SSA)։
3. Ապահովագրություն
FEMA-ն նպատակ ունի օգնել նրանց, ովքեր ապահովագրված չեն կամ ունեն ապահովագրության անբավարար ծածկույթ։ Եթե դուք չունեք տան կամ վարձատուի ապահովագրություն, դուք ապահովագրված չեք։ Եթե ունեք տան կամ վարձատուի որոշակի ապահավոգրություն, սակայն ձեր հայտի դիմաց բավարար գումար չեք ստացել աղետի հետևանքով առաջացած ծախսերը և առաջնային կարիքները հոգալու համար, դուք ունեք ապահովագրության անբավարար ծածկույթ։ FEMA-ին պետք է տեղեկացնեք ձեր բոլոր ապահովագրությունների ծածկույթների մասին և տրամադրեք փաստաթղթեր վերանորոգումների համար ստացած ձեր ապահովագրության փոխհատուցումների կամ գումարի մասին։
4. Զբաղեցման ապացույց․ սեփականատերեր և վարձատուներ
Դուք պետք է ցույց տաք, որ սեփականության իրավունքով տնօրինել կամ ապրել եք այն տանը կամ բնակարանում, որը վնասվել է, և որ այն եղել է ձեր միակ տունը կամ բնակարանը։ FEMA-ն չի օգնի ամառանոցային տների կամ կարճաժամկետ վարձկալությամբ սեփականության դեպքում։ Փոխադրումների, թաղման ծախսերի, բուժօգնության և (կամ) ատամնաբուժական ծախսերի, երեխայի խնամքի և խիստ առաջնային կարիքների համար օգնություն փնտրող մարդիկ չպետք է ներկայացնեն այս ապացույցը։
Եթե FEMA-ն չկարողանա ստուգել ձեր սեփականությունը կամ տան զբաղեցումը, ձեզնից կարող են լրացուցիչ փաստաթղթեր պահանջել։
Վարձատուներ․ Որպես զբաղեցման ապացույց FEMA-ն կարող է խնդրել ներկայացնել հետևյալ փաստաթղթերից մեկը․ | Սեփականատերեր․ Որպես սեփականության ապացույց FEMA-ն կարող է խնդրել ներկայացնել հետևյալ փաստաթղթերից մեկը․ |
---|---|
|
|
Եթե չեք կարող FEMA-ին ներկայացնել վերը նշված փաստաթղթերից որևէ մեկը, FEMA-ն կարող է ընդունել գրավոր բացատրագիր, որում բացատրում եք ձեր իրավիճակը։ Բացատրագիրը պետք է ներառի.
- Աղետից վնասված ձեր տան հասցեն,
- Աղետից վնասված տանը որպես ձեր առաջնային բնակության վայր ապրելու տևողությունը՝ նախքան աղետի վերաբերյալ նախագահական հայտարարգրի ստորագրումը,
- Ձեր կամ ձեզ հետ համատեղ դիմողի անունը, ազգանունը և ստորագրությունը,
- Տեղեկանք այն մասին, որ բարեխղճորեն ջանացել եք ստանալ փաստաթղթերը, և ինչու չեք կարողացել ստանալ ստանդարտ փաստաթղթերը։
5. Ուսանողներ
Աղետից վնասված ուսանողական հանրակացարաններում ապրող ուսանողները կարող են իրավունակ լինել IHP ծրագրի համար։ Ծնողներից կամ խնամակալներից ֆինանսապես կախում ունեցող ուսանողները FEMA-ի կացարանային օգնության պահանջներին չեն համապատասխանում։ Սակայն աղետից վնասված ուսանողական հանրակացարաններում ապրող բոլոր ուսանողները կարող են դիմել անձնական գույքի փոխարինման օգնություն ստանալու համար՝ փոխարինելու իրենց հանրակացարանային սենյակի կամ բլոկի իրերը։
6. Շուրջօրյա խնամքի կենտրոնների բնակիչներ
Շուրջօրյա խնամքի կենտրոնների բնակիչների համար աղետից հետո առաջացող կարիքների մեծ մասը (օրինակ՝ ժամանակավոր կացարանը) պետք է հոգա ձեր խնամքի կենտրոնը։ Սակայն կարող եք օգնություն ստանալ FEMA-ից այն իրերի համար, որոնք ձեր խնամքի կենտրոնը չի հոգում։ Դա կարող է լինել օգնություն կացարանի վերանորոգման/փոխարինման, անձնական գույքի վերանորոգման/փոխարինման կամ ցանկացած այլ կենսական կարիքների հարցում, որոնք ձեր խնամքի կենտրոնը չի հոգում։
III. Ընդհանուր պատկերացում դիմումի մասին
FEMA-ի օգնության համար դիմելու վերջնաժամկետը Աղետի վերաբերյալ նախագահական հայտարարագրի ստորագրման ամսաթվից հետո 18 ամիս է։
Կարող եք FEMA-ի օգնության համար դիմել երեք եղանակով․
- Ներկայացնել առցանց դիմում,
- Զանգահարել 1(800) 621-3362 հեռախոսահամարով և և դիմումը ներկայացնել որևէ գործակալի,
- Գտնել FEMA-ի տեղական գրասենյակի գտնվելու վայրը
Եթե դիմումը լրացնելու համար ձեզ անհրաժեշտ են թարգմանչական ծառայություններ, FEMA-ն առաջարկում է անվճար թարգմանչական ծառայություններ։ Եթե ձեզ անհրաժեշտ է սուրդոթարգմանիչ, դիմումի հետ կապված օգնության համար հաղորդագրություն ուղարկեք FEMA-ի սուրդոթարգմանության հայտերի կենտրոն՝ 1(202)372-7717 հեռախոսահամարով։ Թարգմանիչների կամ այլ լեզվական ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք FEMA-ի գրանցման հարցերով օգնության կենտրոն՝ 1(800)621-3362 անվճար հեռախոսահամարով։
IHP ծրագրին դիմելուց հետո երկու շաբաթվա ընթացքում FEMA-ն կապ կհաստատի ձեզ հետ, պայմանավորվելու ստուգման համար, որպեսզի կարողանան հաստատել ձեր դիմումում նշված բոլոր վնասները։ Ստուգման ժամանակ FEMA-ի տեսուչը կգնահատի աղետից վնասված գույքը կամ շինությունները և կլուսանկարի FEMA-ի համար, որպեսզի ուսումնասիրեն։ Նախքան ստուգումն ավարտելը տեսուչը պետք է հաստատի ձեզ հետ, որ տեսել է իրեն անհրաժեշտ բոլոր վնասները և նկարագրի ձեզ գործընթացի հաջորդ քայլերը։ Եթե ֆիզիկապես չեք կարող ընդունել տեսուչի այցը, կարող եք գրել FEMA-ին, որպեսզի թույլ տան ձեր անունից մեկ այլ չափահաս ներկա գտնվի ստուգման ժամանակ։
Դիմումը ներկայացնելուց հետո կարող եք կապվել FEMA-ի օգնության գծին (800-621-3362) և խնդրել տեղեկություններ ձեր դիմումի՝ ներառյալ դիմումի կարգավիճակի թարմացումների մասին, թե երբ կարող եք ակնկալել ձեր որոշման ստացումը, ինչ տեսակի և ինչ գումարի օգնություն է հատկացվել ձեզ, կամ որոշումը կայացնելու համար FEMA-ին ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ։
Մերժումներ և բողոքարկումներ
Եթե ձեր դիմումը մերժվի, կարելի է բողոքարկել FEMA-ի որոշումները։ Կարող եք բողոքարկել՝ ներկայացնելով ստորագրված նամակ, որում բացատրում եք, թե ինչու եք կարծում, որ FEMA-ի որոշումը ճիշտ չէ և կցել բոլոր ուղեկցող փաստաթղթերի պատճենները։ Ձեր որոշման նամակն ստանալու ամսաթվից հետո ունեք 60 օր բողոքարկումը ներկայացնելու համար։ Բողոքարկումը ներկայացնելուց հետո FEMA-ն կվերագնահատի ձեր գործը և կտեղեկացնի ձեզ, եթե լրացուցիչ ուղեկցող փաստաթղթեր անհրաժեշտ լինեն։
Դիմումի մերժման տարածված պատճառներն են․
- Դուք ունեք տան կամ վարձատուի ապահովագրություն․ Ձեր դիմումը կմերժվի, եթե ունեք տան կամ վարձատուի ապահովագրություն, որի ծածկույթը ներառում է վերանորոգման բոլոր ծախսերը։ Կարող եք բողոքարկել, եթե ձեր ապահովագրական փոխհատուցումները բավարար միջոցներ չեն տրամադրել ձեր կարիքները հոգալու համար, կամ եթե սպառվել են ապրուստի լրացուցիչ ծախսերի համար նրանց տրամադրած միջոցները։
- Եթե ձեր ապահովագրական ընկերությունը մերժել է ձեր հայտը, կարող եք բողոքարկել և տրամադրել մերժման նամակը՝ որպես ապացույց, որ ձեզ անհրաժեշտ է FEMA-ի օգնությունը։
- FEMA-ում գրանցվելիս հայտնել եք, որ տունը չի վնասվել։ Ձեզ գուցե անհրաժեշտ է ֆինանսական օգնություն, որը IHP ծրագրի շրջանակում չի առաջարկվում, սակայն առաջարկվում է FEMA-ի այլ տեսակի օգնության ծրագրերով։
- Ձեր տունն անվտանգ է և կարող է զբաղեցվել․ Եթե FEMA-ն գտնի, որ ձեր տունն անվտանգ է ապրելու համար, օգնություն չեն առաջարկի։ Եթե այդպես չէ, ձեր բողոքարկման մեջ բացատրեք, թե ինչու։
- Ինքնության կամ զբաղեցման ստուգման հետ կապված խնդիրներ են եղել․ Եթե FEMA-ն չկարողանա ստուգել ձեր ինքնությունը, կարող են մերժել ձեր դիմումը։ Կարող եք բողոքարկել և ներկայացնել այլ փաստաթղթեր, որոնք կօգնեն հաստատել ձեր ինքնությունը կամ զբաղեցումը։
IV. Ինչպես կազմել FEMA-ի բողոքարկման նամակը
Ձեր բողոքարկման մեջ ներկայացվող ցանկացած նամակի և փաստաթղթի յուրաքանչյուր էջի վերևում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները․
- Ձեր անունը, ազգանունը
- FEMA-ին ներկայացրած ձեր դիմումի համարը և աղետի համարը (Ձեր դիմումի և աղետի համարը կարող եք գտնել ձեր որոշման նամակի 1-ին էջում)
- Աղետից վնասված ձեր տան հասցեն
- Ձեր ներկայիս հեռախոսահամարը
FEMA-ի բողոքարկման նամակի նմուշ․
[Դիմողի անուն, ազգանուն]
[Դիմումի համար]
[Աղետի համար]
[Փողոց]
[Քաղաք, նահանգ, փոստային դասիչ]
[Հեռախոսահամար]
Հարգելի՛ FEMA,
2016 Թվականի փետրվարի 17-ին ես Ձեզնից ստացել եմ նամակ, որում նշվում է, որ ես իրավունակ չեմ օգնության համար, քանի որ ապահովագրություն ունեմ։ Ես ցանկանում եմ բողոքարկել Ձեր որոշումը, քանի որ իմ ապահովագրական ընկերությունը չի փոխհատուցում վնասները։
Կից ներկայացնում եմ իմ ապահովագրական ընկերության մերժման նամակը, որում երևում է, որ ես 123 Main Street, Everytown, Virginia հասցեում գտնվող իմ տան և անձնական գույքի վնասի համար ապահովագրական ծածկույթ չունեմ։
Խնդրում եմ ուսումնասիրել կից տեղեկությունները և վերանայել ձեր որոշումը։
Շնորհակալություն,
[Դիմողի անուն, ազգանուն]
[Ստորագրություն]
Բողոքարկումը կարող եք ներկայացնել 4 տարբեր եղանակով․
- Նամակը և կցված փաստաթղթերը փոստով ուղարկեք հետևյալ հասցեին․
FEMA National Processing Service Center
P.O. Box 10055
Hyattsville, MD
20782-7055 - Բողոքարկման նամակը և կցված փաստաթղթերը ուղարկեք 800-827-7055 ֆաքսի համարին։
- Կարող եք ձեր բողոքարկումը վերբեռնել առցանց։
- Այցելեք FEMA-ի Աղետների վերականգման կենտրոն (առանց մեքենայից իջնելու)։ Ձեզ մոտակա կենտրոնը գտեք՝ զանգահարելով FEMA-ի օգնության գծին 800-621-3362 հեռախոսահամարով կամ հեռատիպի (TTY) 800-462-7585 համարով կամ առցանց։
Դիմողները բողոքարկման շրջանակում կարող են պահանջել կենդանի լսումներ, եթե կան անձնական տվյալների գողության, հավաստիության, ճշմարտացիության հետ կապված խնդիրներ, կամ եթե FEMA-ն գտնում է, որ միայն ձեր փաստաթղթերի ուսումնասիրությամբ չի կարող որոշում կայացնել ձեր դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ։ Եթե FEMA-ն մերժի կենդանի լսումներ անցկացնելու ձեր հայտը, նրանց որոշումը կհամարվի վերջնական, և դուք չեք կարողանա բողոքարկել այն։ Նրանք ձեր գործն ամեն դեպքում գնահատելու են ձեր փաստաթղթերի և գրավոր նամակի հիման վրա։
FEMA-ն ձեր բողոքարկման վերաբերյալ վերջնական որոշում կտրամադրի ձեր գրավոր բողոքն ստանալուց հետո 90 օրվա ընթացքում կամ 45 օրվա ընթացքում, եթե կենդանի լսումներ անցկացվեն։
V. Օգնությունը ստանալուց հետո
Ձեր դիմումի հաստատումից հետո դուք պետք է ստանաք միջոցները երկու շաբաթվա ընթացքում։ Եթե FEMA-ի կայքում ստեղծած ձեր առցանց պրոֆիլում սահմանեք ուղիղ փոխանցում, միջոցները ձեր հաշվին կլինեն 10 օրվա ընթացքում։ Եթե որոշեք ստանալ թղթային չեք, կարող է մինչև երկու շաբաթ տևել։
Ձեր որոշման նամակում ներկայացվում է ուղեցույց, թե ինչպես ծախսել ձեր IHP միջոցները։ Աղետի հետևանքների վերացման համար տրված դրամաշնորհները չպետք է օգտագործվեն ուղևորության, ժամանցի, ապրուստի սովորական կամ աղետի հետ չկապված այլ ծախսերի համար։ Եթե FEMA-ն պարզի, որ դրամաշնորհի գումարը ճիշտ չի օգտագործվել, հնարավոր է, որ ստիպված լինեք հետ վճարել FEMA-ին և ապագայում կարող եք կորցնել հետագա դաշնային օգնության իրավունակությունը։ Ձեր իսկ պաշտպանության համար անդորրագրերը պահեք երեք տարի, որպեսզի ցույց տաք, թե ինչպես եք ծախսել FEMA-ից ստացած ձեր օգնությունը։
Եթե FEMA-ից ստանաք ուղիղ կացարանային օգնություն, ուշադրություն դարձրեք օգնության ժամկետին։ Եթե ժամանակավոր կացարանն ստանալուց հետո անհրաժեշտ լինի ավելի երկար մնալ այնտեղ, կարող եք դիմել ժամանակավոր կացարանի օգնության շարունակման/երկարացման համար։ Ժամանակավոր կացարանի օգնության շարունակման դիմումի համար լրացրեք «FEMA-ի FF-104-FY-21-115 ձևը․ Դիմում ժամանակավոր կացարանի օգնության շարունակման համար» և բոլոր անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերի հետ միասին վերադարձրեք այն FEMA-ին։
VI. Ռեսուրսներ
- FEMA-ի կայքը՝
https://www.disasterassistance.gov/ - FEMA-ի գտնվելու վայրերը՝
https://www.fema.gov/locations - Ժամանակավոր կացարանի օգնության շարունակման դիմում
FEMA-ի FF-104-FY-21-115 ձևը․ Դիմում ժամանակավոր կացարանի օգնության շարունակման համար - Կարմիր խաչի աղետների հետևանքների վերացման և վերականգնման ծառայություններ
https://www.redcross.org/get-help/disaster-relief-and-recovery-services.html