Իմացեք ձեր իրավունքները երկարացված ուսումնական տարվա ծառայությունների մասին

Իմացեք ձեր իրավունքները երկարացված ուսումնական տարվա ծառայությունների մասին
Դուք ունեք իրավունք՝ ողջամտորեն հաղորդակցվելու և մասնակցելու ձեր աշակերտի կրթական գործընթացում:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
- Դուք ունեք իրավունք՝ ողջամտորեն հաղորդակցվելու և մասնակցելու ձեր աշակերտի կրթական գործընթացում:
* հաստատություններում տեղավորման, ծառայությունների, աջակցության տեսակների, IEP-ի 504 պլանների, երկարացված ուսումնական տարվա, ամառային դպրոցի թեմաների վերաբերյալ: - Դուք ունեք իրավունք՝ տալու հարցեր, հայտնելու ձեր անհանգստությունները գործընթացի և ձեր աշակերտի կրթության վերաբերյալ այն չափով, որ չափով անհրաժեշտ է իրերի ընթացքը հասկանալու համար:
- Դուք ունեք իրավունք՝ խնդրելու և տեսնելու դպրոցների, շրջանային բաժինների քաղաքականությունները:
*Պահանջել գրավոր: - Դուք ունեք իրավունք՝ խնդրելու որևէ մեկին ձեզ հետ ներկա գտնվել հանդիպումներին՝ ձեզ աջակցելու համար:
*Ընկեր, բարեկամ, բժիշկ, թերապևտ, գործը վարող և այլն: - Դուք ունեք իրավունք՝ պահանջելու անցկացնել այնքան հանդիպումներ, որքան անհրաժեշտ է ձեր աշակերտի կրթության հետ կապված հարցերը լուծելու համար:
*Պահանջել գրավոր: - Դուք ունեք իրավունք՝ կատարելու նշումներ և կցելու դրանք հանդիպումների նշումներից և փաստաթղթերից ցանկացածին:
- Դուք ունեք իրավունք՝ ձայնագրելու IEP հանդիպումը:
*Դիմել գրավոր՝ հանդիպումից առնվազն 24 ժամ առաջ: - Դուք ունեք իրավունք՝ պահանջելու գնահատումներ:
*Պահանջել գրավոր: - Դուք ունեք իրավունք՝ պահանջելու Կրթական կարիքների անկախ գնահատում (IEE), եթե համաձայն չեք գնահատման արդյունքների հետ:
*Պահանջել գրավոր: - Դուք ունեք իրավունք՝ նախքան ստորագրելը մտածել այդ բաների մասին:
*Հիշեք, ծառայությունների մատուցումը չի կարող սկսվել, քանի դեռ չեք ստորագրել: Սակայն հին ծառայությունների մատուցումը, եթե կիրառելի են, կշարունակվի: - Դուք ունեք իրավունք՝ համաձայնելու որոշ մասերի և չհամաձայնելու այլ մասերի հետ:
*Հնարավորինս կոնկրետ նշեք այն, ինչի հետ համաձայն եք և ինչի հետ համաձայն չեք: - Դուք ունեք իրավունք՝ ներկայացնելու օրենքով սահմանված ընթացակարգի խախտման / պահանջների չկատարման բողոք: