Միջինացում. Սոցիալական ապահովության հաշմանդամության ապահովագրություն

Միջինացում. Սոցիալական ապահովության հաշմանդամության ապահովագրություն
Եթե դուք ստանում եք սոցիալական ապահովության հաշմանդամության ապահովագրություն (SSDI) և ձեր աշխատանքային գրաֆիկը փոխվում է ամեն ամիս, ապա, հավանաբար, ունեք տատանվող աշխատավարձ։ Սա հաճախ հանդիպում է ռեստորաններում, հյուրանոցներում և մանրածախ խանութներում աշխատող անհատների մոտ։
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Ի՞նչ է սա։
Եթե ստանում եք Սոցիալական ապահովության հաշմանդամության ապահովագրություն (SSDI, Social Security Disability Insurance) և ձեր աշխատանքային գրաֆիկը տարբեր է ամեն ամիս, հավանաբար ունեք ոչ կայուն աշխատավարձ: Սա հաճախ վերաբերվում է ռեստորաններում, հյուրանոցներում և մանրածախ խանութներում աշխատող անհատներին: Այս դեպքում, Սոցիալական ապահովության վարչությունը (SSA, Social Security Administration) կարող է մի քանի ամիսների ընթացքում միջինացնել ձեր եկամուտները՝ որոշելու, թե արդյոք դրանք գերազանցում են Էական շահութաբեր գործունեության (SGA, Substantial Gainful Activity) մակարդակը:
Ինչպե՞ս է այն աշխատում:
Երբ ձեր եկամուտը տատանվում է SGA մակարդակից ավել և պակաս, SSA-ը կարող է միջինացնել ձեր եկամուտը՝ օգնելու որոշել, թե որքան պետք է հաշվել: Սա օգնում է SSA-ին որոշել՝ ձեր եկամուտը SGA-ից բարձր է, թե ցածր, և արդյոք դուք իրավասու եք SSDI չեկի համար: Սա չի կարող օգտագործվել ձեր աշխատանքային փորձաշրջանի ընթացքում (TWP, Trial Work Period) կամ արտոնյալ ժամանակահատվածի ավարտից հետո:
Ինչո՞ւ է դա այդքան կարևոր:
Փոփոխական աշխատանքային գրաֆիկով SSDI շահառուները կարող են շարունակել ստանալ իրենց SSDI չեկերը, եթե TWP-ի ավարտից հետո նրանց միջին եկամուտը ցածր է SGA-ից:
Այս տեղեկատվության հետ կապված օգնության կարիք ունե՞ք:
WIPA DRC-ի ընդունարանի հեռախոսահամարն է՝ 888-768-7058
Ticket to Work թեժ գիծ՝ 866-968-7842
Այս տեղեկագիրը ֆինանսավորվում է Սոցիալական ապահովության վարչության համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Չնայած Սոցիալական ապահովութան վարչությունը ստուգել է այս փաստաթղթի ճշգրտությունը, այն Սոցիալական ապահովության վարչության պաշտոնական հաղորդագրություն չէ: Այս տեղեկագիրը հրապարակվում է ԱՄՆ հարկատուների հաշվին: