Կորոնավիրուս (COVID-19) Հոգեկան առողջություն

Publications
#F125.10

Կորոնավիրուս (COVID-19) Հոգեկան առողջություն

Սա մտավոր առողջության հաշմանդամություն ունեցող մարդկանց համար է, ովքեր տուժել են COVID-19-ով:

Պսիխոտրոպ դեղամիջոցների ստացում

Առողջության ապահովագրության որոշ ծրագրեր թույլ են տալիս պատվիրել դեղամիջոցները փոստով: Կապվեք ձեր առողջության ապահովագրության ծրագրի հետ, որպեսզի տեղեկանաք, թե ինչպես կարող եք դեղամիջոցները փոստով պատվիրել: Ձեր կառավարվող բուժօգնության ծրագիրը կարող եք գտնել այստեղ՝  https://www.dhcs.ca.gov/individuals/Pages/MMCDHealthPlanDir.aspx

Եթե ունեք «ծառայությունների դիմաց վճարող» Medi-Cal, փնտրեք տեղական դեղատներ: Գտեք, թե որ դեղատներն են սպասարկում Medi-Cal-ի շահառուներին և առաքում փոստով:

Կարող եք դեղամիջոցների առաքման ծառայություններ գտնել նաև առցանց:

Միգուցե ցանկանաք անձամբ վերցնել դեղամիջոցները: Այդ դեպքում գտեք այնպիսի դեղատներ, որոնք մեքենայից դուրս չգալու հնարավորությամբ կամ մայթեզրի մոտ սպասարկելու տարբերակներ են առաջարկում:  Կարող եք խնդրել ձեր ընտանիքի որևէ անդամին, ընկերոջը կամ հարևանին օգնել ձեզ: Փնտրեք և հետևեք հանրային առողջության տեղական ցուցումներին:

Պսիխոտրոպ դեղամիջոցների ժամանակից շուտ ստացում

Medi-Cal-ը դեղատներին թույլ է տալիս շատ դեղամիջոցների համար տրամադրել մինչև 100 օրվա պաշար:
https://www.dhcs.ca.gov/Documents/COVID-19/Managed-Care-COVID-19-Memo-031620.pdf

Որոշ դեղամիջոցների պաշարը կարելի է լրացնել նախքան դրանց վերջանալու օրը:  Շատ դեղամիջոցների համար կարելի է լրացուցիչ պաշար վերցնել, եթե անցել է նախորդ և նոր նշանակման միջև ընկած ժամանակի 75%-ը:
https://www.dhcs.ca.gov/Documents/COVID-19/Managed-Care-COVID-19-Memo-031620.pdf

Միայն Medicare ունեցողները նույնպես կարող են ժամանակից շուտ պաշարի լրացում ստանալ: Կարող եք նաև հարցնել դեղատանը, թե ձեր ապահովագրական ծրագրով որքան է կազմում առավելագույն պաշարը:
https://www.cms.gov/files/document/hpms-memo-covid-information-plans.pdf

Դեղատները պետք է տրամադրեն դեղամիջոցներ արտակարգ իրավիճակում: Դեղատները կարող են արտակարգ նշանակության դեղամիջոցները տրամադրել COVID-19 վիրուսով վարակված հիվանդներին: Մանրամասն տեղեկատվության համար՝ http://files.medi-cal.ca.gov/pubsdoco/newsroom/newsroom_30366.asp

Հեռաբժշկություն և հեռավար հոգեբուժություն

Դուք կարող եք խոսել բժշկի կամ թերապևտի հետ հեռախոսով կամ առցանց տեսակոնֆերանսի միջոցով: Դա թույլ կտա ստանալ խնամք, եթե անհանգստանում եք, որ COVID-19 վարակի պատճառով չեք կարող այցելել բժշկին:  Հեռախոսային կամ առցանց հանդիպումները պետք է վճարվեն ապահովագրության ծածկույթով՝ այնպես, ինչպես անձամբ բժշկին այցելելու դեպքում: https://www.dhcs.ca.gov/provgovpart/Pages/TelehealthFAQ.aspx      
Հարցրեք ձեր բուժսպասարկողին, թե արդյոք նրանք հեռաբժշկության կամ հեռավար հոգեբուժության հնարավորություն ունեն:

Բողոքներ և բողոքարկման դիմումներ

Եթե հաշվառված եք նահանգային հոգեբուժական հիվանդանոցում, ապա ունեք նահանգային հիվանդանոցին բողոք ներկայացնելու իրավունք: Կարող եք խնդրել COVID-19 վարակից պաշտպանվելու օգնություն, օրինակ՝ խնդրել անձնական հիգիենայի պարագաներ, սոցիալական հեռավորության պահպանում այլ պացիենտներից և տեսաայցելություններ կամ հեռախոսային այցելություններ: Եթե զգում եք, որ հաստատությունը չի օգնում ձեզ պաշտպանվել, կարող եք պահանջել դուրսգրում և բուժման ստացում ամբուլատոր պայմաններում:

Ձեզ կարող է օգնել պացիենտի իրավունքների պաշտպանը: Պացիենտի իրավունքների պաշտպանից օգնություն ստանալու համար զանգահարեք Պացիենտների իրավունքների պաշտպանության Կալիֆորնիայի գրասենյակ (անգլ. California Office of Patients’ Rights, COPR) 1-916-504-5810 հեռախոսահամարով:

Եթե դժգոհ եք վարչաշրջանի բուժհաստատության բուժումից, կարող եք «բողոք» ներկայացնել: Կարող եք լրացնել բողոքի ձևը ձեր բուժսպասարկողի գրասենյակում կամ հիվանդանոցում: Կարող եք նաև զանգահարել: Բուժսպասարկողները պետք է ձեր բողոքին պատասխանեն 60 օրվա ընթացքում:              

Եթե համաձայն չեք ձեր նպաստների վերաբերյալ վարչաշրջանի կայացրած որոշման հետ, կարող եք «բողոքարկման դիմում» ներկայացնել: Օրինակ՝ կարող եք բողոքարկման դիմում ներկայացնել, եթե վարչաշրջանը դադարեցնում է ձեր ծառայությունները կամ հրաժարվում է վճարել որևէ ծառայության դիմաց: Վարչաշրջանի որոշման հետ կստանաք նաև «Ծանուցագիր»: Ձեր բողոքարկման դիմումը պետք է ներկայացնեք 60 օրվա ընթացքում: Կարող եք պահանջել նաև բողոքարկման արագացված որոշում:

Վարչաշրջանի պացիենտների իրավունքների պաշտպանը կարող է օգնել ձեզ այդ գործընթացում: Յուրաքանչյուր վարչաշրջանի բոլոր պաշտպանների ցանկը ներկայացված է այստեղ՝ https://www.disabilityrightsca.org/system/files?file=file-attachments/2019PRADirectoryAccessible.pdf

Վարչաշրջանին ներկայացվող բողոքների ու բողոքարկումների մասին մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ՝ https://www.disabilityrightsca.org/publications/county-mental-health-plan-mhp-grievances-appeals-and-fair-hearings

Հոգեկան առողջության ռեսուրսներ

COVID-19 վարակի համաճարակը կարող է սթրես և անհանգստություն պատճառել: Արդեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ պետք է շարունակեն բուժումը: Զանգահարեք ձեր բժշկին, եթե ձեզ մոտ նկատում եք նոր ախտանշաններ կամ վիճակի վատթարացում: Լրացուցիչ ռեսուրսներ՝

Նմանատիպ խնդիրներով մարդկանց շփման թեժ գիծ՝ 1-855-845-7415:  Այս ոչ արտակարգ իրավիճակային ռեսուրսը Կալիֆորնիայում բնակվող և հոգեբանական աջակցություն փնտրող ցանկացած անձի համար է:

Ինքնասպանությունների կանխարգելման ազգային թեժ գիծ՝ 1-800-273-8255:

Տրամադրում է անվճար և գաղտնի շուրջօրյա աջակցություն դիսթրեսի վիճակում գտնվող մարդկանց:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն (CDC). տեղեկատվություն անհանգստության և սթրեսի կառավարման մասին
https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/prepare/managing-stress-anxiety.html

Թմրանյութերից կախվածության բուժման և հոգեկան առողջության ապահովման ծառայության վարչություն (SAMHSA). խորհուրդներ սոցիալական հեռավորության պահպանման, կարանտինի և մեկուսացման վերաբերյալ 
https://store.samhsa.gov/system/files/sma14-4894.pdf

Ու՞մ զանգահարել հարցեր ունենալու դեպքում

Եթե ունեք հարց ձեր օրինական իրավունքների մասին, զանգահարեք Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության ընդունարան (800) 776-5746 հեռախոսահամարով:

Եթե համարվում եք նահանգային հոգեբուժական հիվանդանոցի հիվանդ, կարող եք զանգահարել Հիվանդների իրավունքների պաշտպանության Կալիֆորնիայի գրասենյակին (անգլ.՝ California Office of Patients’ Rights, COPR) 1-916-504-5810 հեռախոսահամարով:

Medi-Cal-ի հետ կապված հարցերի համար զանգահարեք Medi-Cal-ի Անդամների և բուժհաստատությունների թեժ գծին (800) 541-5555 հեռախոսահամարով:

Medi-Cal-ի դեղորայքային նպաստների վերաբերյալ ընդհանուր հարցերի պատասխանները ներկայացված են այստեղ՝
https://www.dhcs.ca.gov/provgovpart/pharmacy/Pages/PharmFAQ.aspx

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ: