Տնային օժանդակող ծառայություններ. գործողություններ խարդախությունների դեմ համար

Տնային օժանդակող ծառայություններ. գործողություններ խարդախությունների դեմ համար
Սույն հրապարակման մեջ բացատրվում են այն գործողությունները, որոնք Տնային օժանդակող ծառայությունների (անգլ.՝ In-Home Supportive Services, IHSS) ծրագրի վարչաշրջանային աշխատակազմը կարող է ձեռնարկել խարդախությունները կանխելու նպատակով, ինչպես նաև հավաստիանալու, որ ծառայություններն ստանում են միայն IHSS-ին իրավունակ շահառուները և միայն այն ծառայությունները, որոնց համար նրանք իրավունակ են:
I. Ներածություն
Կալիֆորնիայի Սոցիալական ապահովության վարչությունը (անգլ.՝ CA Department of Social Services, CDSS), արձագանքելով խարդախությունների կանխման և շահառուների առողջական վիճակի ու անվտանգության բարելավման նոր պահանջներին, մշակել է նահանգի մասշտաբով կիրառելի միասնական արձանագրություններ առանց նախազգուշացման տնային այցերի, IHSS ծառայություն մատուցողներին ուղղված փոստային նամակների, մատնահետքերի վերցման և կենսագրական տվյալների ստուգումների համար, ինչպես նաև ժամանակացույցերի փոփոխություններ (WIC օրենքի բաժիններ 12305.7(e)(2), 12305.7(h), 12305.71(c)(3), 12305.71(c)(5), 12305.82): Յուրաքանչյուր վարչաշրջան մշակել է իր սեփական քաղաքականություններն ու ընթացակարգերը, որոնք սահմանում են, թե ինչպես պետք է իրականացվեն միասնական նահանգային արձանագրությունները:
II. Ի՞նչ է նշանակում IHSS-ի խարդախություն:
IHSS-ի խարդախությունը որոշ ծառայություն մատուցողների և որոշ դեպքերում՝ շահառուների կողմից կատարվող միտումնավոր փորձ է ստանալու չթույլատրված վճարումներ կամ նպաստներ ծրագրից: Այս խարդախությունները կարող են ունենալ տարբեր ձևեր, սակայն ամենատարածվածն այն է, որ ծառայություն մատուցողները, գիտենալով, հաշիվ են ներկայացնում այն ծառայությունների համար, որոնք չեն տրամադրվել, կամ հաշիվ են ներկայացնում ավելի մեծ թվով շահառուների բուժման համար, քան նրանք իրականում կարող են սպասարկել:
III. IHSS-ի խարդախությունները կանխող արձանագրություններ
a. Ուղղորդված նամակներ ծառայություն մատուցողներին
Գրավոր ծանուցումների ուղարկում այն ծառայություն մատուցողներին, ովքեր. դիմում են ամսվա մեջ ծառայությունների մատուցման լրացուցիչ ժամերի վճարման համար, աշխատում են մեկից ավելի շահառուների համար, ներկայացնում են անհամապատասխան ժամանակացույցեր, չափից հաճախ են պահանջում փոխարինել ժամանակացույցերը, հենց իրենք են IHSS շահառուներ կամ իրենց IHSS չեքերն ուղարկել են նահանգում չգտնվող հասցեով: Ծանուցումներում նշվում է այն պատճառը, որի հիման վրա ծառայություն մատուցողն ստանում է ծանուցումը (օր.՝ ծրագրի միասնականությանն առնչվող վերոնշյալ մտահոգություններից մեկը), ծառայություն մատուցողը տեղեկացվում է IHSS-ի համապատասխան կանոնների և պահանջների և դրանց չհետևելու դեպքում առաջացող հետևանքների մասին (WIC օրենքի բաժին 12305.71):
b. Առանց նախազգուշացման տնային այցեր (UHV)
Առանց նախազգուշացման տնային այցը նախապես չպլանավորված այց է, որը կատարում է IHSS-ի վարչաշրջանային վերապատրաստված աշխատակազմը՝ այցելելով որոշակիորեն բարձր ռիսկային խմբի IHSS շահառուների տները: Շահառուն կամ ծառայություն մատուցողը չեն տեղեկացվում այցի օրվա ու ժամի մասին: Այցի ընթացքում վարչաշրջանային աշխատակազմը ստուգում է շահառուի ինքնությունը և ծառայությունների որակը, ստուգում է շահառուի ինքնազգացողությունը և շահառուների հետ կարճ քննարկում է առկա մտահոգությունները: Եթե շահառուն ի վիճակի չէ, տեղում չէ կամ պատրաստ չէ մասնակցել առանց նախազգուշացման այցին, ապա վարչաշրջանը պետք է կատարի առվազն ևս երկու այցի փորձ, առնվազն երկու հեռախոսազանգ և ուղարկի գրավոր նամակ հաջորդող 45-ից 60 օրերի ընթացքում (WIC օրենքի բաժին 12305.71(c)(3)):
c. Խարդախությունների հայտնաբերման և կանխարգելման նահանգային ընդլայնված համակարգում
CDSS-ն, Առողջապահության հարցերով զբաղվող վարչությունը (անգլ.՝ Department of Health Care Services, DHCS), Արդարադատության վարչությունը (անգլ.՝ Department of Justice, DOJ), վարչաշրջանի սոցիալական ապահովության բաժինները, վարչաշրջանային դատախազությունները և IHSS ծրագրում և/կամ խարդախությունների բացահայտման և կանխարգելման գործողություններում ընդգրկված ցանկացած գործակալություն համատեղ աշխատելու են խարդախությունների մասին տեղեկատվությունը փոխանցելու և դրանք հետաքննելու ուղղությամբ: Եթե հայտնաբերվում է խարդախության կասկածանքով դեպք, ապա վարչաշրջանի աշխատակազմը հատուկ նախատեսված անձնակազմին պետք է ուղարկի Խարդախության կասկածանքի բողոքի ձևը (SOC 2248), որպեսզի վերջինս ուսումնասիրի բողոքը և որոշի, թե արդյոք տվյալ դեպքը համարվելու է խարդախության մասին տեղեկատվության փոխանցում: Խարդախությունների մասին տեղեկատվությունը փոխանցվում է իրավապաշտպան մարմնին՝ խարդախության հետաքննություն իրականացնելու համար (WIC օրենքի բաժին 12305.82):
d. Ծառայություն մատուցողների մատնահետքի հանձնում և քրեական պատմության ստուգումներ
Բոլոր ծառայություն մատուցողները պետք է հանձնեն մատնահետք և անցնեն քրեական անցյալի ստուգման գործընթացը:
e. IHSS ծառայություն մատուցողի անդամագրման համաձայնագիր
Ծառայություն մատուցողները պետք է ներկայացնեն Ծառայություն մատուցողի անդամագրման համաձայնագիրը (SOC 846), որով ընդունում են, որ իրենք տեղեկացված են եղել IHSS-ի խարդախություններ անելու հետևանքների մասին: Համաձայնագրով նաև սահմանվում է, որ ծառայություն մատուցողն իր ժամանակացույցի մասին խարդախ տեղեկատվություն հայտնելու համար պետք է վճարի բոլոր ստացած գերավճարները, ինչպես նաև վարչական տույժ $500-ից $1000-ի չափով խարդախության յուրաքանչյուր դեպքի համար:
IV. Ի՞նչ պետք է ես անեմ:
Եթե կարծում եք, որ օրենքի այս փոփոխությունները կիրառվել են սխալմամբ կամ խտրականական ձևով, կարող եք պահանջել անցկացնել անկողմնակալ լսումներ՝ հետևելով ձեր ծանուցման հետևի կողմում նշված ցուցումներին: Դուք կարող եք ներկայացնել նաև Խտրականության բողոքի ձևը՝ ուղարկելով էլ. նամակ, գրելով կամ զանգահարելով CDSS-ին.
California Department of Social Services - Civil Rights
744 P Street, M.S. 8-16-70
Sacramento, CA 95814
Հեռ.՝ (916) 654-2107
Էլ. փոստ՝ crb@dss.ca.gov
Ֆաքս` (916) 653-9332
Խտրականության բողոքի ձևը կարելի է ներբեռնել առցանց հետևյալ հղումով՝ http://www.cdss.ca.gov/Reporting/File-a-Complaint/Discrimination-Compla…; Ձևը հնարավոր չէ ուղարկել առցանց: Խնդրում ենք տպել ձևը, լրացնել և ուղարկել CDSS-ին էլ. փոստով, փոստով կամ ֆաքսով:
V. Արդյո՞ք Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունն ընդդիմանում է այս փոփոխություններին:
Այո, Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունն ընդդիմանում է այս փոփոխություններին: Դրանք ընդունվել են մեր և շատ այլ պաշտպանների առարկություններին հակառակ: Մենք առարկել ենք այս փոփոխություներին հետևյալ պատճառներով.
- Այս փոփոխություններն անարդար են IHSS շահառուների և ծառայություն մատուցողների նկատմամբ: Դրանք լրացուցիչ բեռ են շահառուների ու ծառայություն մատուցողների համար և նահանգին չեն բերում որևէ զգալի օգուտ: Նոր ընթացակարգերը թանկ են և ժամանակատար և այդ պատճառով IHSS շահառուների համար ավելի դժվար կդարձնեն որակյալ ծառայություն մատուցողներ գտնելը:
- IHSS-ի խարդախությունների մասին տեղեկացումները չափազանցվել են, այնպես որ իրականացվելիք փոփոխությունները, բացի վարչաշրջանների համար վարչական բեռ լինելուց, չունեն հնչեղ հիմնավորում:
- Այս փոփոխությունները թանկ են և դժվար իրագործելի այն ժամանակահատվածում, երբ Կալիֆորնիան կրճատում է սոցիալական նպաստների ծրագրերի բյուջեները:
- Փոփոխությունները չեն առաջացնի ծախսերի կրճատում, բացի բյուրոկրատական բեռ ավելացնելուց, որն IHSS-ին համապատասխանող մարդկանց կստիպի դադարեցնել իրենց անհրաժեշտ ծառայությունների ստացումը:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.