Տնային լսում պահանջելու իրավունք

Տնային լսում պահանջելու իրավունք
Եթե դուք պահանջում եք IHSS նահանգային արդար լսումներ, այս փաբը ձեզ կպատմի, թե ինչպես պահանջել լսումներ ձեր տանը: Դուք կարող եք դա խնդրել, երբ չեք կարող մասնակցել լսումների վատառողջության պատճառով:
Եթե դուք պահանջում եք Կալիֆորնիայի պետական արդար դատական լսումներ և չեք կարող ներկայանալ լսումներին վարչաշրջանի նշանակված տարածքում բժշկական, ֆիզիկական, տրանսպորտային սահմանափակումների կամ այլ պատճառների բերումով, դուք կարող եք պահանջել տնային լսումներ: MPP 22-045.11 «Եթե հայցվորը ի վիճակի չէ մասնակցել լսումներին լսման նշանակված վայրում վատ առողջության պատճառներով, ապա լսումը պետք է անցկացվի հայցվորի տանը կամ վարչաշրջանի և հայցվորի կողմից համաձայնեցված այլ վայրում»:
Ինչպես պահանջել տնային դատական լսում:
- Երբ դուք ստանում եք գործողության ծանուցում, որի հետ համաձայն չեք, դուք կարող եք բողոքարկել և պահանջել պետական արդար դատական լսում: Պետական արդար լսում խնդրելիս դուք կարող եք ներկայացնել ձեր տնային լսման խնդրանքը: Բացատրեք ձեզ տնային լսման կարիքի պատճառը և ցանկացած հաստատում, որը բացատրում է տնային դատական լսման ձեր կարիքը: Եթե դուք չեք ներկայացնում հաստատում, ապա պետությունը կարող է պահանջել, որ դուք հիմնավորեք նշանակված վայրում նիստին մասնակցել չկարողանալու ձեր պատճառաբանութունը։
- Եթե դուք չեք պահանջում տնային լսումներ ձեր պետական արդար դատական լսումը պահանջելիս, կարող եք զանգել Կալիֆորնիայի հանրային հարցումների և պատասխանների բաժին (հանրային հարցումներ) (800) 952-5253 հեռախոսահամարով և խնդրել տնային լսում: Եթե Հանրային հարցումը ասում է ոչ կամ չի արձագանքում, կարող եք դիմել տեղական լսումների գրասենյակ և խնդրել խոսել ձեր տարածքում գտնվող տարածքային լսման գրասենյակի նախագահող դատավորի հետ տնային լսումների վերաբերյալ ձեր խնդրանքի առնչությամբ։
Հյուսիսային Վելլի գրասենյակ (NVO)
Կարլեն Հարմիսոն, նախագահող դատավոր
744 P Street, MS 19-44, Sacramento, CA 95814-5512
Հեռախոս` (916) 651-0927
Անվճար գիծ` (866) 538-2431
Ֆաքս՝ (916) 651-2737Լոս Անջելեսի տարածաշրջանային գրասենյակ (LARO)
Դորա Լունա, նախագահող դատավոր
744 P Street, MS 28-01, Sacramento, CA 95814-5512
Հեռախոս` (213) 833-2200
Անվճար գիծ՝ (866) 708-0792
Ֆասք՝ (213) 833-2230Սան Դիեգոյի տարածաշրջանային գրասենյակ (SDRO)
Էնթոնի Գուրրոլա, նախագահող դատավոր
744 P Street, MS 28-03, Sacramento, CA 95814-5512
Հեռախոս` (760) 510-4999
Անվճար գիծ՝ (866) 388-4427
Ֆաքս՝ (760) 510-4998
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.