ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ. Medicaid-ի/Medi-Cal-ի կրճատումները կվնասեն դպրոցներին և հատուկ կրթությանը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ. Medicaid-ի/Medi-Cal-ի կրճատումները կվնասեն դպրոցներին և հատուկ կրթությանը
Ի՞նչպես կվնասեն Medi-Cal-ի/Medicaid-ի կրճատումները հատուկ կրթությանը:
Այսօր Կալիֆորնիայում դպրոցները ծախսում են 180 միլիոն ԱՄՆ դոլար Medi-Cal-ի/Medicaid-ի համար՝ աշակերտներին, հատկապես հաշմանդամություն ունեցող աշակերտներին մատուցվող ծառայությունների դիմաց վճարելու համար: Այդ գումարից ավելի քան 90 միլիոն ԱՄՆ դոլարն ստացվում է դաշնային կառավարությունից: Կոնգրեսում հնչած վերջին առաջարկություններով Medicaid-ի համար տրամադրվող այդ պետական գումարները կկրճատվեն կամ կփակվեն:
Դպրոցները Medi-Cal-ի համար հատկացված միջոցները հաճախ օգտագործում են երեխայի Անհատականացված կրթական ծրագրով (անգլ.՝ Individualized Education Plan, IEP) նախատեսվող ծառայությունների դիմաց վճարելու համար: Համապատասխանող երեխաների համար Medi-Cal-ն օգնում է վճարել հատուկ կրթության այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են.
- օկուպացիոն և ֆիզիկական թերապիա,
- բուժքույրական խնամք,
- հոգեկան առողջություն և
- դասարանում օգտագործվող օժանդակ միջոցներ
Medi-Cal-ը վճարում է նաև հաշմանդամություն ունեցող աշակերտների քայլակների, անվասայլակների, խաղահրապարակի հատուկ սարքերի և օժանդակ տեխնոլոգիաների համար:
Դպրոցները Medi-Cal-ի միջոցներն օգտագործում են նաև դպրոցի բուժքույրերին և հոգեբաններին, ինչպես նաև դպրոցում իրականացվող առաջնային բուժօգնության և կանխարգելիչ ծառայությունների, օրինակ՝ բոլոր աշակերտների համար անցկացվող տեսողության և լսողության սքրինինգի համար:
Ի՞նչ վնաս կհասցնեն Medi-Cal-ի/Medicaid-ի կրճատումները մեր դպրոցներին:
Աշակետրների առաջադիմության անկում. հետազոտությունները ցույց են տալիս, որ Medicaid-ի կամ այլ բժշկական ապահովագրություն ունեցող աշակերտներն ավելի հակված են կանոնավոր կերպով դպրոց հաճախելուն, ավագ դպրոցը և քոլեջն ավարտելուն, քան բուժօգնության հնարավորություն չունեցող աշակերտները: Նրանք ստանում են ավելի բարձր աշխատավարձեր և ապրում են ավելի երկար և ավելի առողջ: Medi-Cal-ի/Medicaid-ի գումարների կրճատման հետևանքով ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաների և հաշմանդամություն ունեցող երեխաների մի մասը կարող է դուրս մնալ ծրագրից և բաց թողնել հաջողության օղակը:
Բացակայությունների և արձակումների բարձր ցուցանիշեր. հիվանդությունը թիվ մեկ պատճառն է, որի համար աշակերտները բաց են թողնում դպրոցի դասերը: Medi-Cal-ի/Medicaid-ի հատկացումների կրճատումը կարող է նշանակել, որ ավելի շատ երեխաներ անվերահսկելի ասթմայի, ատամնացավի և այլ հիվանդությունների պատճառով կմնան տանը իրենց անհրաժեշտ բուժօգնությունն ստանալու փոխարեն: Հետազոտությունը ցույց է տալիս, որ քրոնիկ բացակայող աշակերտներն ունեն ավելի թույլ սոցիալական հմտություններ մանկապարտեզի համար, դժվար են կարդում երրորդ դասարանում և ավելի շատ են դուրս գալիս ավագ դպրոցից: Եվ սա կարող է կրկնակի վնաս հասցնել տեղական դպրոցների բյուջեներին, քանի որ հաճախումների ցածր մակարդակը հանգեցնում է նրան, որ նահանգին հատկացվում է ավելի փոքր ֆինանսավորում:
Վաղ սքրինինգի և բուժման կրճատում. Դպրոցներն ու համայնքային կազմակերպությունները լսողության և տեսողության խանգարումներ, թերզարգացում և սովորելու ունակության վրա ազդող հաշմանդամություն, օրինակ աուտիզիմ ունեցող երեխաներին նույնականացնելու և բուժելու համար ներկայումս օգտվում են Medicaid-ի բժիշկների կողմից խորհուրդ տրվող Վաղ և պարբերական սքրինինգ, ախտորոշում և բուժում (անգլ.՝ Early and Periodic Screening, Diagnosis, and Treatment, EPSDT) ծրագրից: Medicaid-ի կրճատումը կարող է նվազեցնել EPSDT ծրագրի կիրառումը՝ թողնելով երեխաներին զարգացման և սովորելու հետ կապված չախտորոշված և չբուժված խանգարումներով, սա խանգարում է իրականացնել բոլոր երեխաներին մանկապարտեզի համար պատրաստելուն ուղղված վաղ կրթական նախաձեռնությունները և թուլացնում է այն ընդհանուր աշխատանքների ազդեցությունը, որոնք նախատեսված են յուրաքանչյուր երեխային մինչև երրորդ դասարանի ավարտը վարժ կարդալ սովորեցնելու համար:
Հոգեկան առողջության ավելի քիչ ռեսուրսներ. Հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ ստացող 10 աշակերտից 7-ն այդ ծառայություններն ստանում են դպրոցում: Դպրոցի հոգեբանա-խորհրդատվական ծառայությունները հաճախ ֆինանսավորվում են Medicaid EPSDT ծրագրի կողմից:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.