ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ. Ի՞նչ է Medicaid-ը/Medi-Cal-ը:

Publications
#F106.10

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ. Ի՞նչ է Medicaid-ը/Medi-Cal-ը:

Դաշնային Medicaid ծրագիրը տրամադրում է բուժօգնություն ցածր եկամուտ ունեցող անձանց, այդ թվում՝ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաներին:  Medicaid-ը ֆինանսավորվում է նահանգային և դաշնային բյուջեներից համատեղ: 

Ի՞նչ է Medicaid-ը/Medi-Cal-ը:

Դաշնային Medicaid ծրագիրը տրամադրում է բուժօգնություն ցածր եկամուտ ունեցող անձանց, այդ թվում՝ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաներին:  Medicaid-ը ֆինանսավորվում է նահանգային և դաշնային բյուջեներից համատեղ:  Նահանգներն ունեն իրենց սեփական Medicaid ծրագրերը և պետք է հետևեն որոշակի դաշնային կանոնների, սակայն ունեն իրենց կողմից առաջարկվող ծառայությունների որոշակի ճկունություն:

Կալիֆորնիայում Medicaid-ը կոչվում է Medi-Cal: Medi-Cal-ն առաջարկում է առողջապահական ծառայությունների լայն տեսականի, այդ թվում՝ երկարատև բուժխնամքի ծառայություններ և աջակցություն (LTSS), որոնք հաշմանդամություն ունեցող մարդկանց օգնում են մնալ իրենց սեփական տներում կամ իրենց ընտանիքների հետ: Դրանք են՝

  • Տնային և համայնքահեն ծառայությունների (Home and Community-Based, HCBS) այլընտրանքային ծրագրի այն ծառայությունները, որոնք ֆինանսավորվում են տարածաշրջանային կենտրոնների կողմից և Խնամքի կենտրոնի/շտապ օգնության հիվանդանոցի այլընտրանքային ծրագիրը (այժմ կոչվում է Տնային և համայնքահեն ծառայությունների այլընտրանքային ծրագիր)
  • Տնային օժանդակող ծառայությունները (IHSS)
  • Տարեցների ցերեկային խնամքի/Տարեցների համայնքահեն ծառայությունների ծրագրերը
  • Տարեցների համապարփակ բուժօգնության ծրագրի (PACE) ծառայությունները

Բացի այս ծառայություններից, Medi-Cal-ը վճարում է բժշկի այցերի, ախտորոշիչ ստուգումների, շտապ բուժօգնության ծառայությունների, վիրահատությունների, հիվանդանոցային բուժման, նշանակված դեղերի, ատամնաբուժական ծառայությունների, օկուպացիոն և ֆիզիկական թերապիաների, թմրանյութերի չարաշահումը բուժող ծառայությունների, խնամքի կենտրոններում բնակվելու, բժշկական պարագաների, ամուր բժշկական սարքավորումների, օրինակ՝ անվասայլակների և քայլակների, ինչպես նաև բժշկին այցելելու փոխադրումների համար:

Հաշմանդամություն ունեցող երեխաները նույնպես կարող են ստանալ լրացուցիչ նպաստներ, օրինակ՝ խնամքի և վարքագծի շտկման տնային թերապիաներ:

Քանի՞ մարդ է ստանում Medicaid/Medi-Cal:

Medicaid-ը բժշկական ամենամեծ ազգային ապահովագրական ծրագիրն է, որն սպասարկում է 74 միլիոն ամերիկացու կամ ավելի քան 5 ամերիկացուց մեկին:

  • Ներառյալ երկրում բնակվող երեխաները, որոնք կազմում են բնակչության 42%-ը
  • Կալիֆորնիայում՝ 13.5 միլիոն, այդ թվում՝ Կալիֆորնիայի երեխաների ԿԵՍԸ

Ի՞նչպես է Մատչելի բուժսպասարկման մասին օրենքը (Բուժսպասարկման մասին Օբամայի օրենք) փոփոխել Medicaid/Medi-Cal-ը:

Մատչելի բուժսպասարկման մասին օրենքը (անգլ.՝ Affordable Care Act, ACA) կամ Բուժսպասարկման մասին Օբամայի օրենքն ընդլայնել է այն անձանց իրավունակությունը, ովքեր ունեն մի փոքր բարձր եկամուտ կամ չափից շատ ռեսուրսներ սովորական Medi-Cal-ին համապատասխանելու համար:

Միացյալ Նահանգներում ավելի քան 20 միլիոն մարդ դարձել է իրավունակ, և այժմ ստանում է բուժօգնություն Medicaid-ի իրավունակության պահանջների մեղմացման շնորհիվ: Նրանցից չորս միլիոնը կալիֆորնիացիներ են:

Ի՞նչպես են փոփոխելու Կոնգրեսում արված վերջին առաջարկությունները Medicaid-ը/Medi-Cal-ը:

Կոնգրեսը վերջերս որոշել է «չեղարկել և փոխարինել» Մատչելի բուժսպասարկման մասին օրենքը և կատարել մեծ փոփոխություններ Medicaid-ում/Medi-Cal-ում: Այս փոփոխությունները նախատեսում են փաթեթային սուբսիդիաներ և մեկ շնչի հաշվով առավելագույն շեմեր այն գործելակերպի փոխարեն, որը ներկայումս է իրականացնում է Medicaid-ը, ըստ որի նահանգները և դաշնային կառավարությունը պետք է վճարեն մարդկանց անհրաժեշտ ծառայությունների համար:

Փաթեթային սուբսիդիաներ

Փաթեթային սուբսիդիան լինելու է դոլարով սահմանված որոշակի գումար, իսկ նահանգները պատասխանատու են լինելու այդ դոլարային գումարը գերազանցող բոլոր ծախսերի համար:  Քանի որ փաթեթային սուբսիդիան չի ավելանում տարեց տարի, որպեսզի համատեղ լինի ընդհանուր գնաճի կամ բժշկական անհետաձգելի օգնության դեպքերի հետ, նահանգներն ամեն տարի պետք է ավելի ու ավելի շատ ֆինանսավորեն Medicaid ծրագիրը և հավանական է, որ կկիրառելնավելի շատ սահմանափակումներ և սպասարկեն ավելի քիչ մարդկանց:  Փաթեթային սուբսիդիաների արդյունքում առողջապահությանն ու ծառայություններին ավելի քիչ գումար կհատկացվի, քանի որ ներկայումս գործող օրենքի համաձայն դաշնային կառավարությունը վճարում է միջնիում ծախսերի 57%-ը:

Մեկ շնչի առավելագույն շեմ

Մեկ շնչի առավելագույն շեմը նույնպես վատ է, քանի որ այն նահանգներին թույլ կտա կրճատել այն գումարները, որոնք նրանք այժմ չեն կարողանում վճարել:  Նահանգները կարող են հավանաբար ստեղծել սպասման ցուցակներ, անդամագրեն առավելագույն շեմին համաձայն և կրճատեն հաշմանդամություն ունեցող երեխաներին մատուցվող կարևոր ծառայությունների մատուցումը:

Ի՞նչ կնշանակեն այս փոփոխությունները Կալիֆորնիայի համար:

Medi-Cal-ի համար դա կնշանակի 3,2 միլիարդ ԱՄՆ դոլարով քիչ պետական ֆինանսավորում մինչև 2020 թվականը

  • 8,7 միլիարդ ԱՄՆ դոլարով քիչ պետական ֆինանսավորում մինչև 2027 թվականը
  • 35.2 միլիարդ ԱՄՆ դոլարով քիչ ընդհանուր պետական ֆինանսավորում հետագա 10 տարիների համար

Սակայն Կալիֆորնիայում բուժսպասարկման բոլոր ծառայությունների, այդ թվում՝ ACA-ով սահմանվող Medi-Cal-ի իրավունակության ընդլայնման, առաջարկվող Medi-Cal փաթեթային սուբսիդիաների/մեկ շնչի առավելագույն շեմերի և ACA-ի ծախսային մասնաբաժնի կրճատումների (օգնում են ցածր եկամուտ ունեցող այն անձանց, ովքեր ստանում են սուբսիդիաներ Medi-Cal-ին չպատականող մասնավոր բուժօգնության ծառայությունների համար) թվերն անգամ ավելի բարձր են. վերջին առաջարկների համաձայն Կալիֆորնիայի համար բյուջեի կրճատումները 2020 թվականից մինչև 2026 թվականն ընկած ժամանակահատվածի համար կկազմեն 85.7 միլիարդ ԱՄՆ դոլար: 2020 թվականից մինչև 2027 թվականն ընկած ժամանակահատվածում պետական ֆինանսավորման ընդհանուր կրճատումը կկազմի 138,8 միլիարդ ԱՄՆ դոլար:

 

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ: