Տարածաշրջանային կենտրոնների կողմից վճարում՝ ապահովագրության համավճարումների, համաապահովագրությունների և պահումների համար

Տարածաշրջանային կենտրոնների կողմից վճարում՝ ապահովագրության համավճարումների, համաապահովագրությունների և պահումների համար
Այս փաբը ձեզ տեղեկացնում է, թե շրջանային կենտրոնը երբ կարող է վճարել ապահովագրության վճարումների համար: Այն պատմում է ձեզ վճարումների տեսակը, որի համար կարող է վճարել: Այն ձեզ հուշում է, թե ինչ պետք է անեք, եթե տարածքային կենտրոնը չկատարի վճարումները։
Զարգացման ծառայությունների վարչությունը (DDS, Department of Developmental Services) Բյուջեի ծանուցման օրինագծի ((Budget Trailer Bill (TBL)) միջոցով փոխեց այն օրենքները, որոնք վերաբերում էին տարածաշրջանային կենտրոնների կողմից համավճարումներին, համաապահովագրությանը և պահումներին: Առանձնահատուկ փոփոխությունները նկարագրված են ստորև:
Տարածաշրջանային կենտրոնը կարո՞ղ է վճարել իմ համավճարումների, համաապահովագրման և/կամ պահումների համար՝ համաձայն Լանթըրմընի օրենքի (Lanterman Act)
Այո: Անչափահասների համար տարածաշրջանային կենտրոնը կարող է վճարել ապահովագրական համավճարումների, համաապահովագրության և/ կամ պահումների համար, եթե այդ ծառայությունն ընդգրկված է երեխայի անհատական ծրագրի պլանում կամ անհատական ընտանեկան ծառայությունների ծրագրում և անհրաժեշտ է՝ երաշխավորելու, որ Ձեր երեխան ստանում է այդ ծառայությունը,1 իսկ անչափահասների համար բավարարվում են հետևյալ չափանիշները՝
- Երեխան ապահովագրված է առողջապահական խնամքի ծառայության ծրագրով կամ իր ծնողի/խնամակալի/խնամատարի առողջապահական ապահովագրի ներքո:
- Ընտանիքի տարեկան համախառն եկամուտը աղքատության դաշնային մակարդակի 400 տոկոսի վրա կամ դրանից ցածր է:
- Ծախսի համար պատասխանատու որևէ այլ երրորդ կողմ չկա:
Չափահաս սպառողների համար տարածաշրջանային կենտրոնը կարող է վճարել ապահովագրական համավճարումների, համաապահովագրման կամ պահումների համար, եթե այդ ծառայությունը ներառված է անհատական ծրագրի պլանում (IPP) և անհրաժեշտ է երաշխավորել, որ ծառայությունն ստացված է և հետևյալ չափանիշները բավարարված են: Հետևյալ չափանիշները նույնպես պետք է պահպանվեն՝
- Սպառողի տարեկան համախառն եկամուտը աղքատության դաշնային մակարդակի 400 տոկոսի վրա կամ դրանից ցածր է:
- Ծախսի համար պատասխանատու որևէ այլ երրորդ կողմ չկա:2
Ի՞նչ տեղի կունենա, եթե մեր ընտանիքի եկամուտը աղքատության դաշնային մակարդակի 400 տոկոսից ավելի է
Այն ընտանիքները, որոնց տարեկան եկամուտը աղքատության դաշնային մակարդակի 400 տոկոսից բարձր է, տարածաշրջանային կենտրոնը կարող է վճարել համավճարումները կամ համաապահովագրում, եթե անհրաժեշտ է երեխան պահել տանը կամ հետևյալներից մեկը կամ մյուսը կիրառվում է՝
- Արտասովոր դեպք է տեղի ունեցել, որն ազդում է ծնողի/խնամակալի/խնամատարի՝ համավճարումը կամ համաապահովագրումը վճարելու կարողության վրա կամ բավարարելու այն խնամքը և վերահսկողությունը, որի կարիքն ունի երեխան:
- Աղետալի կորուստ (ինչպես օրինակ բնական աղետներ կա պատահարներ), որոնք ժամանակավորապես ազդում են ծնողի/խնամակալի/խնամատարի՝ համավճարումները կամ համաապահովագրումը վճարելու ունակության վրա:
- Չփոխհատուցվող կարևոր բժշկական ծախսեր, որոնք առնչվում են երեխային կամ մեկ այլ երեխայի, ով տարածաշրջանային կենտրոնի սպասառու է:3
Տարածաշրջանային կենտրոնն ինչպե՞ս է տեղեկանում, թէ որքան է իմ տարեկան համախառն եկամուտը
Դուք պետք է տարածաշրջանային կենտրոնին տրամադրեք աշխատավարձը վաստակողի քաղվածքի W-2 ձևի պատճենը, վճարացուցակի մնացորդների, եկամտահարկի նահանգային փոխհատուցման կամ այլ եկամտի ապացույցի մասին:4 Դուք պետք է տարածաշրջանային կենտրոնին ծանուցեք, երբ Ձեր եկամտում փոփոխություն տեղի ունենա, որը կարող է իրավունակության փոփոխության հանգեցնել:5
Ո՞րն է 2014թ. աղքատույթան դաշնային մակարդակը
Ընտանիքի անդամներ |
48 սահմանակից նահանգ նահանգ և D.C. |
Աղքատության մակարդակը 400% |
1 | $11,670 | $46,680 |
2 | 15,730 | 62,920 |
3 | 19,790 | 79,160 |
4 | 23,850 | 95,400 |
5 | 27,910 | 111,640 |
6 | 31,970 | 127,880 |
7 | 36,030 | 144,120 |
8 | 40,090 | 160,360 |
Յուրաքանչյուր լրացուցիչ անձի համար, ավելացնել |
4,060 |
Ինչպե՞ս կարող եմ հետագա տարիների աղքատության դաշնային մակարդակը գտնել
Աղքատության դաշնային մակարդակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել այս կայքէջը՝ http://aspe.hhs.gov/poverty/index.cfm: Աղքատության դաշնային մակարդակը՝ 400%-ը դաշնային աղքատության մակարդակն է՝ բազմապատկած 4-ով:
Տարածաշրջանային կենտրոնը կարո՞ղ է օգնել վճարել իմ պահումները՝ համաձայն Լանթըրմընի օրենքի
Այո, 2014թ. հունիսի 20-ից սկսած օրենքը փոխվեց՝ տարածաշրջանային կենտրոններին թույլ տալու վճարել վերևում ընդգծված պահումների համար:6
Գործողությունների գրավոր ծանուցում է պահանջվում, որը պետք է տրվի տարածաշրջանային կենտրոնների կողմից
Եթե Դուք ծառայություն կամ աջակցություն եք խնդրել, օրինակ՝ համավճարման ֆինանսավորում, տարածաշրջանային կենտրոնը 15 օր ժամանակ ունի՝ որոշում կայացնելու առ այն, թե արդյոք պետք է տրամադրի այդ ծառայությունը կամ աջակցությունը, թե՝ ոչ:7 Տարածաշրջանային կենտրոնն այնուհետև 5 օր ժամանակ ունի՝ Ձեզ գործողությունների կատարման մասին ծանուցում ուղարկելու, եթե նրանք մերժեն Ձեր խնդրանքը:8 Եթե Դուք և Ձեր տարածաշրջանային կենտրոնը չհամաձայնեք փոխել Ձեր ներկայիս ծառայությունները, ապա տարածաշրջանային կենտրոնը փոփոխություններն սկսելուց 30 օր առաջ պետք է Ձեզ ծանուցի այդ մասին:9 Ծանուցումը պետք է Ձեզ տրամադրի հետևյալ տեղեկությունները.
- Գործողությունը, որը տարածաշրջանային կենտրոնը կատարում է.
- Հիմնական փաստեր առ այն, թէ ինչու է տարածաշրջանային կենտրոնը կայացնում իր որոշումը.
- Գործողությունը կատարելու պատճառը.
- Ուժի մեջ մտնելու ամսաթիվը և
- այն առանձնահատուկ օրենքը, կանոնակարգը կամ քաղաքականությունը, որն աջակցում է այդ գործողությանը:10
Լսման համար դիմում ներկայացնելը
Եթե Դուք արդեն ստանում եք ծառայությունը և համաձայն չեք տարածաշրջանային կենտրոնի որոշման հետ և ցանկանում եք շարունակել ստանալ ծառայությունը, ապա պետք է արդար լսում խնդրեք՝ ծանուցումն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:11 Հակառակ դեպքում հայցը պետք է արվի 30 օրվա ընթացքում:12
Ձեր իրավունքները՝ լսման գործընթացի ընթացքում
Դուք իրավունք ունեք՝
- Տեսնել Ձեր տարածաշրջանային կենտրոնի արձանագրությունները.
- Ներկա գտնվել և վկայություն տալ՝ բանավոր կամ գրավոր.
- Ձեր կողքին ունենալ Ձեր սեփական ընտանիքին, ընկերներին, բժշկին, ովքեր կխոսեն Ձեր անունից.
- Փաստաբան կամ պաշտպանի ներկայություն ապահովել.
- Թարգմանիչ ունենալ, եթե Ձեր մայրենի լեզուն անգլերենը չէ:
Ձեր լսմանը պատրաստվելը
- Տեղեկություններ հավաքեք, որոնք ցույց կտան, որ Դուք այդ ծառայությունների կարիքն ունեք, որոնք տարածաշրջանային կենտրոնը ցանկանում է փոխել: Համոզվեք, որ տեղեկատվությունը, որն օգտագործում եք, ճշգրիտ է և Ձեր կարիքները մանրամասն բացատրում է: Բացի այդ, գտեք այն մարդկանց, ովքեր ցանկանում են գնալ Ձեր լսմանը և դատավորին պատմել, թե ինչու Դուք այդ ծառայությունների կարիքն ունեք: Համոզվեք, որ այս մարդիկ տեղյակ են Ձեր կարիքներից:
- Լսմանը Դուք կարող եք փաստարկներ բերել, որ իրավունք ունեք, որպեսզի Ձեր կարիքները բավարարվեն՝ Ձեր IPP կամ IFSP նպատակներին և խնդիրներին հասնելու համար, կամ բացատրեք, թե ինչու եք Դուք բավարարում այդ բացառմանը կամ օրենքի բացառմանը:
Հավելյալ տեղեկություններ գտնելու առ այն, թե ինչպես պետք է բողոքարկեք տարածաշրջանային կենտորնի կողմից կայացված որոշումները, կարդացեք մեր հրապարակումը, տարածաշրջանային կենտրոնի համապատասխան գործընթացների և լսման իրավունքների ամփոփաթերթը (Regional Center Hearing Packet)՝ http://www.disabilityrightsca.org/pubs/F548401.pdf
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
- 1. Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք (Welfare և Institutions Code), հոդված 4659.1(c) «Վերադառնալ հիմնական փաստաթղթին»
- 2. Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք (Welfare և Institutions Code), հոդված 4659.1(c) «Վերադառնալ հիմնական փաստաթղթին»
- 3. Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք (Welfare և Institutions Code), հոդված 4659.1(c) «Վերադառնալ հիմնական փաստաթղթին»
- 4. Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք (Welfare և Institutions Code), հոդված 4659.1(c) «Վերադառնալ հիմնական փաստաթղթին»
- 5. Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք (Welfare և Institutions Code), հոդված 4659.1(c) «Վերադառնալ հիմնական փաստաթղթին»
- 6. Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք (Welfare և Institutions Code), հոդված 4659.1(c) «Վերադառնալ հիմնական փաստաթղթին»
- 7. Welfare & Institutions Code Section 4646(f) «Վերադառնալ հիմնական փաստաթղթին”
- 8. Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք (Welfare & Institutions Code), հոդված 4710(b) «Վերադառնալ հիմնական փաստաթղթին»
- 9. Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք (Welfare & Institutions Code), հոդված 4710 «Վերադառնալ հիմնական փաստաթղթին»
- 10. Բարեկեցության հաստատությունների օրենսգիրք, հոդված 4701: Այս տեղեկատվությունը նաև պետք է առկա լինի այն լեզվով, որը Դուք հասկանում եք: «Վերադառնալ հիմնական փաստաթղթին»
- 11. Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք, հոդված 4715: «Վերադառնալ հիմնական փաստաթղթին»
- 12. Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք (Welfare & Institutions Code), հոդված 4710.5 (a) «Վերադառնալ հիմնական փաստաթղթին»
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.