Նոր կանոններ IHSS-ի համար` Արտաժամյա աշխատանք և առնչվող փոփոխություններ

Publications
#5586.10

Նոր կանոններ IHSS-ի համար` Արտաժամյա աշխատանք և առնչվող փոփոխություններ

Այս հրապարակումը մեկնաբանում է, թե ինչպես է արտաժամյա աշխատանքի մասին դաշնային և նահանգային օրենքների ազդեցությունը տարածվում Տնային օժանդակող ծառայությունների ծրագրի (անգլ.՝ In-Home Supportive Services, IHSS) կամ Անձնական խնամքի ծառայությունների այլընտրնաքային ծրագրի (անգլ.՝ Waiver Personal Care Services, WPCS) այն ծառայություն մատուցողների (այսուհետ՝ սպասարկողներ) վրա, ովքեր աշխատում են շաբաթական 40 ժամից ավելի:

Այս հրապարակումը մեկնաբանում է, թե ինչպես է արտաժամյա աշխատանքի մասին դաշնային և նահանգային օրենքների ազդեցությունը տարածվում Տնային օժանդակող ծառայությունների ծրագրի (անգլ.՝ In-Home Supportive Services, IHSS) կամ Անձնական խնամքի ծառայությունների այլընտրնաքային ծրագրի (անգլ.՝ Waiver Personal Care Services, WPCS) այն ծառայություն մատուցողների (այսուհետ՝ սպասարկողներ) վրա, ովքեր աշխատում են շաբաթական 40 ժամից ավելի:

ՆՈՐ ԴԱՇՆԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՆԱՀԱՆԳԱՅԻՆ ՕՐԵՆՔՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ.

Տնային օժանդակող ծառայությունների ծրագրի (անգլ.՝ In-Home Supportive Services, IHSS) կամ Անձնական խնամքի ծառայությունների այլընտրնաքային ծրագրի (անգլ.՝ Waiver Personal Care Services, WPCS) սպասարկողները կվճարվեն արտաժամյա աշխատանքի դիմաց ժամավճարի ընդունված դրույքի մեկուկեսին հավասար դրույքով, եթե նրանց աշխատած ժամանակը գերազանցել է աշխատանքային շաբաթվա 40 ժամը:

  • Արտաժամյա աշխատանքի ժամեր օրական կտրվածքով կիրառելի չէ
  • IHSS սպասարկողներն այժմ որոշակի հանգամանքներում կվճարվեն այն սպասելաժամանակի համար, երբ շահառուին ուղեկցում են բժշկին կամ այլ կենտրոններ, օրինակ մեծահասակների ցերեկային խնամքի կենտրոններ, այցելելու ժամանակ (Քաղաքականությունների ու ընթացակարգերի ձեռնարկ (անգլ.՝ Manual of Policies and Procedures, MPP) § 30-757.15, All-County Letter 17-42 (ACL 17-42) Պարզաբանում IHSS ծրագրով բժշկական այցելությունների թույլտվության վերաբերյալ, կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ http://www.cdss.ca.gov/Portals/9/ACL/2017/17-42.pdf?ver=2017-06-26-111014-097:
  • IHSS ծառայություն մատուցողները, ովքեր նույն աշխատանքային օրում սպասարկում են մեկից ավելի շահառուի տարբեր տեղանքներում, կարող են վճարվել մի շահառուից մյուսին այցելելու ճանապարհի վրա ծախսած ժամանակի համար՝ մինչև 7 ժամ մեկ աշխատանքային շաբաթում:

Ի՞ՆՉ Է ԱՐՏԱԺԱՄՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ Ի՞ՆՉՊԵՍ Է ԱՅՆ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ:

  • Առաջին անգամվա համար IHSS շահառուի առավելագույն ժամաքանակը հաշվարկվում է շաբաթական և ամսական կտրվածքով (հիմք ընդունելով, որ ամիսն ունի 4 շաբաթ): Շահառուների թույլատրված ընդհանուր ժամաքանակի փոփոխություն չկա
    • Շաբաթական առավելագույն ժամաքանակը կազմում է 283 ÷ 4 = 70.75 ժամ
      Օրինակ.  Շահառուին թույլատրվում է ունենալ IHSS ծառայությունների սպասարկման ամսական 260 ժամ:  260 ÷ 4 = առավելագույնը 65 ժամ շաբաթական: Սպասարկողն ունի շաբաթական մինչև 25 ժամ արտաժամյա աշխատանքի իրավունք:
  • Շահառուները պետք է իրենց ժամերը բաշխեն ամբողջ ամսվա վրա՝ անկախ ամսվա մեջ օրերի քանակից, և չեն կարող գերազանցել իրենց ամսական թույլատրելի ժամաքանակը:
  • Աշխատանքային շաբաթ՝ IHSS «աշխատանքային շաբաթը» սահմանված է կանոնադրությամբ և սկսվում է կիրակի օրը ժամը 12:00-ին, ներառում է առանց ընդհատման հաջորդող 168 ժամը (24 ժամ x 7 օր) և ավարտվում է հաջորդ կիրակի օրը ժամը 23:59-ին
  • Արտաժամյա աշխատանքը վճարվում է սովորական ժամավճարի 1,5 անգամի չափով:
    • Օրինակ.  IHSS վարձատրությունը կազմում է $10 մեկ ժամվա համար. Եթե սպասարկողն աշխատում է 50 ժամ մեկ շաբաթում, ապա այդ ժամերից 40 ժամի համար նա կստանա $10/ժամը և $15/ժամը՝ այդ շաբաթում աշխատած 10 ժամի համար:

Շահառուների ճնշող մեծամասնության համար այս նոր սահմանափակումները որևէ փոփոխություն չեն ներկայացնի ներկայիս իրավիճակի համար:

Ո՞Ր ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԱՇԽԱՏԱՆՔ:

  • Արտաժամյա աշխատանքը հաշվարկելու նպատակով նահանգը հանդիսանում է բոլոր IHSS սպասարկողների գործատուն: Սպասարկողի ընդհանուր շաբաթական ժամերը ներառում են.
    • Բոլոր շահառուների համար աշխատած բոլոր ժամերը, եթե սպասարկողն աշխատում է մեկից ավելի շահառուների համար:
      Օրինակ.  սպասարկող Փիթերն աշխատում է շաբաթական 25 ժամ շահառու Ջոնի համար և շաբաթական 33 ժամ շահառու Սեմի համար: Փիթերի ընդհանուր շաբաթական ժամերը կազմում են 58: Նա ունենում է շաբաթական 18 ժամ արտաժամյա աշխատանք:
  • IHSS-ն և Անձնական խնամքից ծառայությունների այլընտրանքային ծրագիրը (անգլերեն՝ Waiver Personal Care Services - WPCS) համատեղված են:
    Օրինակ.  Շահառու Սալլին ստանում է IHSS և ընդգրկված է Տնային և համայնքահեն ծառայությունների այլընտրանքների ծրագրում (նախկինում կոչվում էր Խնամքի կենտրոնի/շտապ օգնության հիվանդանոցի (NF/AH) այլընտրանքային ծրագիր):  Սպասարկող Դանիելն աշխատում է Սալլիի համար՝ մատուցելով շաբաթական 30 ժամ IHSS ծառայություններ և շաբաթական 30 ժամ WPCS ծառայություններ: Ընդհանուր շաբաթական ժամերը կազմում են 60: Դանիելն ունենում է շաբաթական 20 ժամ արտաժամյա աշխատանք:
  • IHSS-ի և Կենսակերպի օժանդակման ծառայությունների (անգլերեն՝ Supported Living Services - SLS) ժամեր՝
    • Կալիֆորնիայի Սոցիալական ապահովության վարչությունը չի համատեղում SLS և IHSS ժամերը IHSS-ի ժամանակացույցում կամ IHSS-ի շաբաթական կամ ամսական ժամային սահմանափակումների նկատմամբ: Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք SLS և IHSS ժամերն ապագայում կհամատեղվեն արտաժամյա աշխատանքի վճարման համար:

Ի՞ՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՍՊԱՍԱՐԿՈՂԻ ԺԱՄԱՔԱՆԱԿԻ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎՐԱ: 5 ԵՂԱՆԱԿ

  1. Արտաժամյա աշխատանքի հաշվարկ. Ամսական ժամերը կբաժանվեն 4-ի՝ շաբաթական առավելագույն ժամաքանակը որոշելու համար: Ժամանակացույցերը ցույց կտան յուրաքանչյուր աշխատանքային շաբաթում աշխատած ժամերը: Ամսական թույլատրելի ժամերի ընդհանուր քանակի փոփոխություն չի լինի: Շահառուն և նրա սպասարկողը կստանան Շաբաթական առավելագույն ժամերի ծանուցում (SOC 2271A կամ 2271): Այս փաստաթղթերը պետք է օգտագործվեն՝ սպասարկող(ներ)ի աշխատանքային շաբաթվա ժամանակացույցը սահմանելու համար:
  2. Աշխատանքային շաբաթվա սահմանափակում այն սպասարկողների համար, ովքեր աշխատում եմ մեկ շահառուի համար.
    • Սպասարկողը, ով աշխատում է միայն մեկ շահառուի համար, չի կարող աշխատել շաբաթական 70 ժամ և 45 րոպեից ավելի IHSS-ի և/կամ Անձնական խնամքի ծառայությունների այլընտրնաքային ծրագրի (WPCS) շրջանակում համատեղ  (Սոցիալական ապահովության մասին օրենքի § 12300.4):
      Օրինակ.  Բերնայսն ունի IHSS ծառայությունների ամսական թույլատրված 283 ժամ: Նրա շաբաթական ժամերը կազմում են 70.75: Բերնայսի մայրը՝ Էլզին, նրա միակ սպասարկողն է, և Էլզին չի աշխատում որևէ այլ IHSS շահառուի համար: Էլզին կունենա արտաժամյա աշխատանք շաբաթական 40 ժամը գերազանցող ժամերի համար՝ մինչև առավելագույնը 30.75 ժամ/շաբաթը x 4 շաբաթ = 123 ժամ/ամսական:
    • Բացի այդ, Էլզին չի կարող աշխատել ամսական 283 ժամից ավելի, դա Բերնայսի առավելագույնն է: Բերնայսը պետք է Էլզիի ժամերը բաշխի ամբողջ ամսվա վրա, ինչպես նա մշտապես արել է:
    • Բերնայսը կարող է համապատասխանեցնել Էլզիի ժամերը. Էլզին կարող է աշխատել շաբաթական 70.75 ժամից ավելի այնքան ժամանակ, քանի դեռ նրա արտաժամյա աշխատանքի ընդհանուր ժամաքանակը չի գերազանցել ամսական 123 ժամը:
  3. Աշխատանքային շաբաթավա սահմանափակումներ այն սպասարկողների համար, ովքեր աշխատում են մի քանի շահառուների համար.
    • Սպասարկողները, ովքեր աշխատում են մեկից ավելի շահառուների համար, չեն կարող աշխատել շաբաթական 66 ժամից ավելի IHSS-ի և/կամ Անձնական խնամքի ծառայությունների այլընտրնաքային ծրագրի (WPCS) շրջանակում համատեղ, եթե նրանք չունեն հաստատված IHSS Արտոնություն 1-ը կամ 2-ը կամ WPCS արտոնությունը (Սոց. ապահովության մասին օրենքի §§ 12300.4(d)(3)(A)-(B); 14132.99(d)(1)(B)(2):
    • Արտոնություն ունեցող սպասարկողները կարող են գերազանցել 66 ժամի սահմանափակումը մինչև ամսական առավելագույնը 360 ժամ: IHSS և WPCS ծրագրերի արտոնությունների մասին մանրամասն տե՛ս թիվ #5603.10 հրապարակման մեջ՝ «Վերջին փոփոխություններ IHSS և WPCS ծրագրերի սպասարկողներին հատկացվող աշխատանքային շաբաթվա արտոնությունների մասին հղումով
    • Յուրաքանչյուր սպասարկող իր կողմից սպասարկվող յուրաքանչյուր շահառուի պետք է տեղեկացնի այն ժամերի քանակի մասին, որոնք տվյալ սպասարկողը կարող է աշխատել տվյալ շահառուի համար (Սոց. ապահովության մասին օրենքի § 12300.4(b)(4)(A)):
    • Մի քանի սպասարկող ունեցող շահառուները պետք է ներկայացնեն IHSS ծրագրի շահառուի և սպասարկողի աշխատանքային շաբաթվա համաձայնագիր՝ (IHSS Program Recipient and Provider Workweek Agreement, SOC 2256) շահառուի առավելագույն շաբաթական ժամերին համապատասխան աշխատանքային ժամանակացույցը սահմանելու համար: Ներկայացված համաձայնագիրը պետք է ստորագրված լինի շահառուի և նրա բոլոր սպասարկողներից յուրաքանչյուրի կողմից:
      Օրինակ.  Սպասարկող Պաուլան աշխատում է երկու շահառուի համար. նա մատուցում է ծառայություններ շաբաթական 30 ժամ մեկ շահառուի համար և շաբաթական 40 ժամ՝ մյուսի համար:  Պաուլան ՉԻ կարող շարունակել աշխատել շաբաթական 70 ժամ, նա կարող է աշխատել միայն շաբաթական 66 ժամ համատեղ, եթե նրա համար արտոնություն հաստատված չէ: Շահառուներից մեկը կամ երկուսն էլ պետք է գտնեն մեկ այլ սպասարկող շաբաթական այն 4 ժամի համար, որոնք Պաուլան չի կարողանա աշխատել:
  4. Աձնական խնամքի ծառայությունների այլընտրանքային ծրագիր (անգլերեն՝ Waiver Personal Care Services - WPCS)՝  Տնային և համայնքահեն ծառայությունների այլընտրանքային ծրագրի (նախկինում՝ Խնամքի կենտրոնի/շտապ օգնության հիվանդանոցի այլընտրանքային ծրագիր (NF/AH) սպասարկողների կամ Ներտնային ծառայությունների այլընտրանքային ծրագրերի (անգլ.՝ In-Home Operations Waivers) մասնակիցների կամ դիմումատուների համար գործում է շաբաթական 66 ժամի առավելագույն շեմը կամ 70 ժամ և 45 րոպե ժամաքանակը, եթե նրանք չունեն WPCS-ի արտոնություն: WPCS-ը համատեղվում է IHSS-ի հետ արտաժամյա աշխատանքի ժամաքանակը հաշվարկելու նպատակով
    • WPCS-ի (կամ IHSS-ի և WPCS-ի համատեղ) սպասարկողը, ում համար հաստատվել է արտոնություն, IHSS-ի և WPCS-ի համար համատեղ կարող է աշխատել օրական մինչև ընդհանուր 12 ժամ և ամսական մինչև ընդհանուր 360 ժամ (Սոց. ապահովության մասին օրենքի § 14132.99(d)(1)(B)(2)):
  5. Շաբաթական ժամերի համապատասխանեցում. Երբեմն կարող է անհրաժեշտ լինել, որպեսզի շահառուն թույլ տա իր սպասարկողին աշխատել շահառուի՝ SOC 2271A-ով սահմանված շաբաթական առավելագույն ժամաքանակից ավելի:

ԵՍ ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՃՇԳՐՏԵԼ ԻՄ ԱՇԽԱՏՈՂԻ ԺԱՄԵՐԸ:

Երբ արտաժամյա աշխատանք չի առաջանում

Շահառուն կարող է թույլ տալ սպասարկողին աշխատել շահառուի շաբաթական թույլատրված առավելագույն ժամաքանակից ավելի առանց վարչաշրջանից թույլտվություն խնդրելու, եթե աշխատած ժամերի արդյունքում. 

  • Սպասարկողը մեկ աշխատանքային շաբաթում չի աշխատում 40 ժամից ավելի այն դեպքում, երբ շահառուն մեկ աշխատանքային շաբաթվա համար ունի 40 կամ ավելի պակաս քանակով ժամերի թույլտվություն, ԿԱՄ
  • Սպասարկողը չի ունենում մեկ օրացուցային ամսում իր սովորական աշխատած ժամերից ավելի շատ արտաժամյա աշխատանքի ժամեր*,

ԵՎ

  • Սպասարկողը, ով աշխատում է մի քանի շահառուների համար, չի աշխատում շաբաթական 66 ժամից ավելի:

* DRC-ն համաձայն չէ օրենքի այս մեկնաբանման հետ:

ՆՇՈՒՄ. այն դեպքերում, երբ շահառուն ունի մի քանի սպասարկողներ, և սպասարկողներից մեկը հիվանդանում է ու ի վիճակի չէ աշխատել, շահառուն իր շաբաթական ժամերի մի մասը կամ դրանք ամբողջությամբ կարող է փոխանցել այլ սպասարկողի, անգամ եթե դա կստեղծի որոշակի արտաժամյա աշխատանք այնպիսի աշխատողի համար, ով սովորաբար արտաժամյա չի աշխատում (All-County Letter 16-01 (“ACL 16-01”) կետ ¶ 3, էջ 8, կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ http://www.cdss.ca.gov/lettersnotices/entres/getinfo/acl/2016/16-01.pdf):

Երբ առաջանում է արտաժամյա աշխատանք

Եթե շահառուին անհրաժեշտ է, որ նրա սպասարկողն աշխատի իր շաբաթական առավելագույն ժամաքանակից ավելի, և կատարված աշխատանքը չի համապատասխանում վերը նշված պայմաններից ոչ մեկին, ապա շահառուն պետք է կազմի բացառություն՝ թույլ տալով իր սպասարկողին աշխատել արտաժամյա կամ կատարել լրացուցիչ արտաժամյա աշխատանք: Բացառությունը սահմանվում է IHSS շահառուի վարչաշրջանին ուղղված դիմումով, որպեսզի վերջինս թույլ տա շահառուին ճշգրտել իր առավելագույն շաբաթական ժամերը իր սպասարկողին որևէ աշխատանքային շաբաթում լրացուցիչ ժամեր աշխատելու հնարավորություն տալու համար, ինչը սպասարկողի համար որևէ օրացուցային ամսում կարող է առաջացնել լրացուցիչ արտաժամյա աշխատանք և վճարում դրա դիմաց (տե՛ս ACL 16-01 կետը ¶ 4, էջ 9): Վարչաշրջանները պետք է հաշվի առնեն հետևյալ պայմանը, երբ որոշում են հաստատել արտոնությունը.

  • լրացուցիչ ժամերը հարկավոր են որևէ չնախատեսված կարիք բավարարելու համար,
  • լրացուցիչ ժամերը կապված են որևէ անհապաղ կարիքի հետ, որը չի կարող հետաձգվել մինչև պահուստային սպասարկողի ժամանումը (ինչպես նախատեսված է SOC 827 ձևում) և
  • լրացուցիչ ժամերը պետք է կապված լինեն այնպիսի կարիքի հետ, որը հնարավոր է ուղղակի ազդեցություն ունենա IHSS շահառուի վրա, և անհրաժեշտ կլինի ապահովել նրա առողջությունը և/կամ անվտանգությունը:

Շահառուն կարող է պահանջել բացառություն մինչև ժամանակացույցի փոփոխումը կամ դրանից հետո: Վարչաշրջանի համայնքային բաժինը չպետք է անհիմն կերպով մերժի որևէ շահառուի դիմումի հաստատում: Վարչաշրջանը կարող է նաև կատարել համապատասխանեցում այնպիսի կարիքի համար, որը կրկնվելու է՝ օրինակ բժշկի պարբերական այցելությունները:

  • Տարեկան յուրաքանչյուր վերագնահատման ժամանակ շահառուն կարող է սոցիալական աշխատողին հայտնել կարիքի մասին՝ շաբաթական ժամերը համապատասխանեցնելու համար: Վարչաշրջանը կարող է նաև թույլ տալ շաբաթական ժամերի համապատասխանեցում այլ ժամանակ:
    Օրինակ. շահառու Ռիտան ունի հարբուխ, և նրան անհրաժեշտ է, որ աշխատողը լրացուցիչ աշխատի ամսվա 2-րդ շաբաթում:  Նրա աշխատողը սովորաբար աշխատում է շաբաթական 38 ժամ, սակայն Ռիտայի հիվանդ եղած շաբաթում նրա աշխատողն աշխատում է 44 ժամ:  Ռիտան կարող է զանգահարել վարչաշրջանի գրասենյակ (ժամերն աշխատելու ժամանակ կամ կարճ ժամանակ անց) և խնդրել արտաժամյա աշխատանքի թույլտվություն:  Ռիտան պետք է համապատասխանեցնի իր աշխատողի ժամերն այնպես, որ նա չաշխատի ամսական ավելի շատ ժամեր, քան Ռիտային թույլատրված է:
    Օրինակ. շահառու Էնդրյուն ունի IHSS-ի ամսական 138.5 ժամ կամ շաբաթական 34.6 ժամ: Էնդրյուն ցանկանում է, որ սպասարկողն աշխատի 38 ժամ ամսվա առաջին շաբաթում և 26 ժամ հաջորդ շաբաթում: Էնդրյուին պետք չէ ստանալ թույլտվություն իր սեփական ժամանակացույցում ժամերը տեղափոխելու համար, քանի որ փոփոխությունը չի առաջացնի արտաժամյա աշխատանք: 
    Օրինակ. նույն շահառու Էնդրյուն, ով ստանում է IHSS-ի 138.5 ժամ ամսական կամ 34.6 ժամ շաբաթական, ցանկանում է, որ իր սպասարկողն աշխատի 42 ժամ 1-ին Շաբաթում և 22 ժամ 2-րդ Շաբաթում: Նա պետք է դիմի վարչաշրջանի գրասենյակին բացառության համար, քանի որ նրա դիմումի համաձայն սպասարկողն աշխատելու է 2 ժամ արտաժամյա 1-ին Շաբաթում:
    Օրինակ. շահառու Կարլան ստանում է ամսական 186 ժամ կամ շաբաթական 46.5 ժամ IHSS:  Նրա սպասարկողը սովորաբար ունենում է ամսական 26 ժամվա արտաժամյա աշխատանք:  Նա կարող է փոփոխել իր շաբաթական ժամերն այնպես, որ իր սպասարկողը որոշ շաբաթներում աշխատի 46 ժամից ավելի և մյուսներում՝ ավելի պակաս, քանի դեռ զուտ արտաժամյա աշխատանքը չի գերազանցում ամսական 26 ժամը:

Նշում. վերը բերված օրինակներում, եթե սպասարկողներն աշխատում են այլ շահառուների համար, շահառուները չեն կարող թույլ տալ սպասարկողին աշխատել շաբաթական ընդհանուր 66 ժամից ավելի (կամ շաբաթական 90 ժամ՝ արտոնություն ունենալու դեպքում):

Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՀՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՏ, ԵԹԵ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՆԱ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

Տարածաշրջանային կենտրոնի շահառուները պետք է գնան Անհատականացված կրթական ծրագրի (անգլ.՝ Individualized Program Plan, IPP) հանդիպման, եթե արտաժամյա աշխատանքի վճարումը նշանակելու է, որ նրանք կկորցնեն Կենսակերպի օժանդակման ծառայությունները (անգլ.՝ supported living services, SLS) կամ սպասարկողներին:

DRC-ի դիրքորոշումն է, որ մշտապես պետք է գոյություն ունենա անհրաժեշտության դեպքում արտաժամյա աշխատանքի վճարման համար Տարածաշրջանային կենտրոնից անհատականացված բացառություն ստանալու մի ձև, քանի որ օրինակ՝

  • շահառուն ունի այնպիսի հարաբերություններ սպասարկողի հետ, որ նրան կորցնելը կվնասի շահառուին,
  • շահառուն ունի 24 ժամ սպասարկման ենթակա կարիքներ և/կամ անձնակազմի ավելի քիչ տեղափոխումների կարիք և այլն:
  • Անգամ եթե շահառուն չի ստանում SLS, շահառուն կարող է գնալ Տարածաշրջանային կենտրոն լրացուցիչ տնային խնամք, վճարման հետաձգում կամ այլ ծառայություններ ստանալու համար՝ արտաժամյա աշխատանքի պատճառով կորցրած ծառայությունների բացը լրացնելու համար (օր. եթե արտաժամյա աշխատանքի արտոնությունը չի համապատասխանում կարիքները բավարարելու համար):

IHSS ԵՎ WPCS ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս արտոնության իրավունքն ունեցող մարդիկ կարող են աշխատել շաբաթական մինչև 90 ժամ և ամսական 360 ժամ: Այս արտոնությունների մասին մանրակրկիտ պատկերացում կազմելու համար տե՛ս #5603.10 հրապարակումը՝ Վերջին փոփոխությունները Տնային օժանդակող ծառայությունների (անգլ.՝ In-Home Supportive Services, IHSS) ծրագրով և Անձնական խնամքի ծառայությունների այլընտրնաքային ծրագրով (անգլ.՝ Waiver Personal Care Services, WPCS) իրականացվող արտաժամյա աշխատանքի արտոնություններ սպասարկողների համար, որը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝

IHSS Արտոնություն թիվ 1 (նախկինում՝ Ընտանեկան արտոնություն).

Արտոնություն թիվ 1-ը գործում է այն սպասարկողների համար, ովքեր բավարարել են հետևյալ պայմաններից ԲՈԼՈՐԸ մինչև 2016թ. հունվարի 31-ը ներառյալ.

  • մատուցում են IHSS ծառայություններ երկու կամ ավելի IHSS շահառուների,
  • բնակվում են նույն տանը բոլոր IHSS շահառուների հետ, ում նրանք մատուցում են ծառայություններ և
  • ունեն բարեկամական կապեր IHSS շահառուների հետ, ում նրանք մատուցում են ծառայություններ որպես իրենց ծնողի, խորթ ծնողի, որդեգրած ծնողի կամ տատիկի/պապիկի կամ հանդիսանում են նրանց օրինական խնամակալը (Սոց. ապահովության մասին օրենքի § 12300.4(d)(3)(A)(i)-(iii)):

IHSS Արտոնություն թիվ 2 (նախկինում՝ Արտակարգ հանգամանքների արտոնություն).

Սպասարկողները, ովքեր մատուցում են ծառայություններ երկու կամ ավելի IHSS շահառուների իրավունակ են ստանալու Արտոնություն թիվ 2-ը, եթե շահառուներից յուրաքանչյուրի մոտ առկա են հետևյալ հանգամանքներից առնվազն ՄԵԿԸ, որոնք շառառուին տանից դուրս այլ խնամքի կենտրոնում բնակվելու լուրջ վտանգի տակ են դնում, եթե տվյալ սպասարկողը չկարողանա մատուցել նրան ծառայությունները.

  • շահառուն ունի բժշկական և/կամ վարքագծային բարդ խնդիրներով պայմանավորված խնամքի կարիք, որը պետք է բավարարվի այն սպասարկողի կողմից, ով բնակվում է տվյալ շահառուի հետ նույն տանը, ԿԱՄ
  • շահառուն բնակում է գյուղական կամ հեռավոր տարածքում, որտեղ առկա սպասարկողների թիվը սահմանափակ է, և դրա հետևանքով շահառուն ի վիճակի չէ վարձել մեկ այլ սպասարկողի, ԿԱՄ
  • շահառուն ի վիճակի չէ վարձել մեկ այլ սպասարկողի, ով խոսում է շահառուի լեզվով, և արդյունքում՝ շահառուն ի վիճակի չէ կազմակերպել իր իսկ խնամքը (Սոց. ապահովության մասին օրենքի § 12300.4(d)(3)(B)(i)-(iii)):

Աձնական խնամքի ծառայությունների այլընտրանքային ծրագրի արտոնություններ.

Տնային և համայնքահեն ծառայությունների (անգլ.՝ Home and Community Based Services, HCBS) այլընտրանքային ծրագրի (նախկինում՝ Խնամքի կենտրոնի/շտապ օգնության հիվանդանոցի (անգլ.՝ Nursing Facility/Acute Hospital, NF/AH) այլընտրանքային ծրագիր) սպասարկողները կամ Ներտնային ծառայությունների (անգլ.՝ In-Home Operations, IHO) այլընտրանքային ծրագրի մասնակիցները կամ դիմումատուները, ովքեր անդամագրվել են այլընտրանքային ծրագրերից որևէ մեկին մինչև 2016թ. հունվարի 31-ը ներառյալ և ում բժշկական և/կամ վարքագծային բարդ խնդիրները պահանջում են, որ ծառայությունները մատուցվեն պահանջվող սպասարկողի կողմից, իրավունակ են ստանալու WPCS արտոնություն, եթե առկա է հետևյալ հանգամանքներից ՑԱՆԿԱՑԱԾԸ.

  • սպասարկողը բնակվում է այլընտրանքային ծրագրի դիմումատուի կամ մասնակցի հետ նույն տանը, նույնիսկ եթե սպասարկողն ընտանիքի անդամ չէ ԿԱՄ
  • սպասարկողն այժմ խնամում է այլընտրանքային ծրագրի մասնակցին և նրան խնամել է երկու կամ ավելի տարիների ընթացքում առանց ընդհատման, ԿԱՄ
  • այլընտրանքային ծրագրի դիմումատուն կամ մասնակիցն ի վիճակի չէ գտնել խնամակալ տեղում, ով խոսում է դիմումատուի կամ մասնակցի լեզվով, և արդյունքում՝ շահառուն ի վիճակի չէ կազմակերպել իր իսկ խնամքը (Սոց. ապահովության մասին օրենքի § 14132.99(d)(1)(A)):

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ IHSS-ի կամ WPCS-ի (կամ երկուսի) սպասարկողը, ով ստացել է արտոնություն, կարող է IHSS և WPCS ծառայությունները միասին մատուցելու համար աշխատել մինչև ընդհանուրը 12 ժամ օրական և մինչև 360 ժամ ամսական, սակայն չգերազանցելով յուրաքանչյուր այլընտրանքային ծրագրի մասնակցի համար ամսական թույլատրված ժամաքանակը:

ԱՐԴՅՈ՞Ք ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՏՈՒԳԱՆՔ, ԵԹԵ ԻՄ ՍՊԱՍԱՐԿՈՂԸ ՉՀԵՏԵՎԻ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ:

  • Խախտումները, որոնք սպասարկողը Արտոնություն թիվ 2-ի ուղեգրի տրամադրման և գնահատման գործընթացի ժամանակ կատարում է աշխատանքային շաբաթվա ժամերի սահմանափակումները գերազանցող ժամաքանակի գրանցման հաշվետվությունները ներկայացնելիս, չեղարկվում են անկախ այն բանից, արդյոք սպասարկողի արտոնությունը հաստատված է, թե նա համարվել է անիրավունակ արտոնության համար (All-County Letter 17-13 (“ACL 17-13”) կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ http://www.cdss.ca.gov/Portals/9/ACL/2017/17-13.pdf?ver=2017-04-07-144620-147, կետ ¶ 1, էջ 9:
  • Խախտումները գնահատվում են ՉՈՐՍ ՓՈՒԼԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ.
    • Առաջին խախտում՝ շահառուն և սպասարկողը կստանան գրավոր նախազգուշացում
    • Երկրորդ խախտում՝ շահառուն և սպասարկողը կստանան երկրորդ գրավոր նախազգուշացումը: Սպասարկողն սստանում է հրահանգային նյութեր և այդ ժամանակ կարող է խուսափել խախտումը կատարելուց՝ ստորագրելով ծանուցում, որով նա հաստատում է, որ կարդացել և հասկացել է նյութը:
    • Երրորդ խախտում՝ սպասարկողի զրկում ծառայություններ մատուցելուց 3 ամսով
    • Չորրորդ խախտում՝ սպասարկողի զրկում ծառայություններ մատուցելուց մեկ տարով
  • Դադարեցում.  Սոցիալական ապահովության նահանգային վարչությունը կամ վարչաշրջանը հնարավոր է դադարեցնեն սպասարկողի կողմից IHSS ծրագրով նախատեսված ծառայությունների մատուցումը, եթե սպասարկողը շարունակի բազմաթիվ անգամ խախտել կանոնների սահմանափակումները:

ԵՍ ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՄ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ:

  • Երթևեկելու ժամանակ՝ աշխատողները կվճարվեն նույն օրվա մեջ տարբեր շահառուների այցելելու համար ծախսած երթևեկելու ժամանակի համար: Աշխատողները կարող են չվճարվել երթևեկելու վրա շաբաթական 7 ժամից ավել ծախսելու դեպքում: Երթևեկելու ժամանակը չի հանվի շահառուի ծառայության ժամերից: Երթևեկելու ժամանակի մասին մանրամասն տե՛ս #5607.10 «IHSS սպասարկողի սպասելաժամանակ և երթևեկելու ժամանակ» հրապարակման մեջ հետևյալ հղումով՝
  • Սպասելաժամանակ՝ աշխատողները կարող են վճարվել շահառուին բժշկական հաստատություն այցելություն կատարելիս ուղեկցելու համար, եթե աշխատողը կատարում է իր «աշխատանքային պարտականությունը», այսինքն՝ աշխատողից պահանջվել է մնալ, որովհետև սպասարկողը ցանկացած պահի օգնելու է շահառուին վերադառնալ տուն: Ժամերը կգումարվեն գնահատմանը սա ծածկելու համար, սակայն առավելագույն 283 ժամը պահպանվում է: Երթևեկելու ժամանակի մասին մանրամասն տե՛ս #5607.10 «IHSS սպասարկողի սպասելաժամանակ և երթևեկելու ժամանակ» հրապարակման մեջ հետևյալ հղումով՝

ԱՅԺՄ Ի՞ՆՉ:

  • Հետևյալ բոլոր վարչաշրջաններին ուղղված նամակները (ACL) կարող են օգտակար լինել ձեզ համար.
    • ACL 16-01-ը սահմանում է նոր կանոններն ու ձևաթղթերը, այդ թվում՝ արտաժամյա աշխատանքի կատարումը, սպասելաժամանակը, երթևեկելու ժամանակը, վճարումը, կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ http://www.cdss.ca.gov/lettersnotices/entres/getinfo/acl/2016/16-01.pdf:
    • ACL 17-42-ը պարզաբանում է բժշկի այցելության համար ուղեկցելու սպասելաժամանակի թույլատրման քաղաքականություններն ու կարգը, կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ http://www.cdss.ca.gov/Portals/9/ACL/2017/17-42.pdf?ver=2017-06-26-111014-097:
 

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ: