Medi-Cal․ որտեղ հնարավոր է գտնել օրենքներ, կարգավորումներ և այլ անվճար տեղեկատվություն համացանցում

Publications
#5511.10

Medi-Cal․ որտեղ հնարավոր է գտնել օրենքներ, կարգավորումներ և այլ անվճար տեղեկատվություն համացանցում

Medi-Cal-ը նահանգային և դաշնային ծրագիր է, որն ապահովում է առողջապահական ծախսերի ֆինանսավորումը բազում ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար: Կալիֆորնիայում Medi-Cal-ի նահանգային ղեկավար մարմինը Առողջապահական ծառայությունների բաժանմունքն է (Department of Health Care Services)  [սեղմե՛ք այստեղ DHCS-ի կայքի համար]: Գոյություն ունեն նաև այլ նահանգային գործակալություններ, որոնք դերակատարություն ունեն Medi-Cal-ում, ներառյալ «Կառավարվող առողջապահության բաժանմունքը»  (Department of Managed Health Care), «Հոգեկան առողջության բաժանմունքը» (Department of Mental Health), «Զարգացման ծառայությունների բաժանմունքը» (Department of Developmental Services) և այլն: