Medi-Cal ծրագրեր՝ օգնելու Ձեզ մնալ Ձեր տանը կամ լքել ծերանոցը

Publications
#5392.10

Medi-Cal ծրագրեր՝ օգնելու Ձեզ մնալ Ձեր տանը կամ լքել ծերանոցը

Կան տարբեր Medi-Cal ծրագրեր, որոնք կօգնեն հաշմանդամություն ունեցող մարդկանց և տարեցներին մնալ իրենց տներում: Այս ծրագրերը կարող են օգնել նրանց տուն վերադառնալ այնպիսի վայրերից, ինչպիսիք են հիվանդանոցները և ծերանոցները: Այս փաբը ձեզ տեղեկություններ է տալիս այս ծրագրերի մասին: Այն ձեզ հուշում է, թե ինչ անել, եթե ծրագրերից մեկը ստանալու համար օգնության կարիք ունեք:

Կալիֆորնիայում կան շատ տարբեր ծրագրեր, որոնք կարող են օգնել Medi-Cal ստացող հաշմանդամ անձանց և/կամ տարեցներին մնալ իրենց տանը կամ օգնել նրանց տուն վերադառնալ երկարաժամկետ խնամքի կենտրոնից (այդ թվում՝ հիվանդանոցներ, ծերանոցներ և այլ բժշկական հաստատություններ): Այս հրապարակման մեջ ընդհանուր կերպով նկարագրվում են այս ծրագրերը, բայց եթե Դուք ծառայություններն ստանալու համար աջակցության կարիք ունեք, կարող եք դիմել Disability Rights California-ի անվճար հեռախոսահամարով՝ (800) 776-5746 կամ TTY՝ (800) 719-5798:  Նաև կարող եք այցելել մեր կայքէջը՝ www.disabilityrightsca.org. 

Ինչպե՞ս կարող եմ օգնություն ստանալ տանն առօրյա խնամքի կարիքների համար:

Medi-Cal-ի հիմնական ծրագիրը, որը սպասարկող անձի խնամք է տրամադրում՝ հաշմանդամ մարդկանց անձնական խնամքի, մաքրության, ընդհանուր գործերի, և ճաշի պատրաստման հարցերում օգնելու համար, Տնային աջակցության ծառայություններն (InHome Supportive Services) (IHSS) են:  IHSS-ը նախատեսավծ է՝ օգնելու ցանկացած տարիքի, ցածր եկամուտ ունեցող հաշմանդամ անձանց ապահով կերպով ապրել իրենց տանը, եթե նրանք ցանկանում են այդպես անել, այլ ոչ թե ծերանոցում կամ այլ խմբային խնամքի հաստատություններում ապրելը: IHSS-ը վճարում է տարբեր տեսակի տնային ծառայությունների համար, որոնք կատարվում են խնամք տրամադրող աշխատակիցների կողմից, այդ թվում՝ ոչ-բժշկական անձնական խնամքի համար, ինչպիսիք են՝ լոգանք ընդունելը, հարդարումը, կերակրելը, հագցնելը կամ զուգարանից օգտվելու աջակցությունը: Այն նաև վճարում է այլ ծառայությունների համար, ինչպիսիք են մաքրությունը, լվացքը, գնումները, ուտեստների պատրաստումը և ամանների լվացումը: IHSS-ը կարող է «պարամեդիկ ծառայությունների» համար վճարել՝ ըստ բժշկի լիազորման, ինչպես նաև կարող է փոխադրում ապահովել դեպի բժշկական հաստատություն կամ այլ անհրաժեշտ պայմանավորվածությունների վայր և այնտեղից դեպի տուն: Շատ մարդիկ գտնում և աշխատանքի են ընդունում իրենց սեփական սպասարկող անձնաց (այդ թվում՝ ընտանիքի անդամներին՝ որոշակի հանգամանքների ներքո), բայց որոշ վարչաշրջաններում գործակալությունները կարող են կազմակերպել IHSS խնամք սպասարկող անձի ծառայությունների տրամադրումը:  IHSS-ի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար տե՛ս DRC-ի «Տնային աջակցության ծառայություններ» հրապարակումը՝ «Հիմունքներ» (Nuts and Bolts) ձեռնարկը՝ http://www.disabilityrightsca.org/pubs/PublicationsIHSSNutsandBolts.htm կամ Կալիֆորնիայի Սոցիալական ապահովության վարչություն՝ http://www.cdss.ca.gov/In-Home-Supportive-Services.

Medi-Cal և Medicare-ի, ինչպես նաև ծերանոցում հաստատվելու   իրավունք ունեցող 55 տարեկանից բարձր անձանց մեկ այլ ընտրանքը «Տարեցների բոլորը մեկում խնամքի ծրագիրն» (PACE, Program of All Inclusive care for the Elderly)է: PACE-ն ապահովագրում է բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ, առաջնային, սուր և երկարաժամկետ խնամքի ծառայություններն, այդ թվում՝ դեղատոմսով տրված դեղեր, բժշկի կողմից տրամադրվող խնամք, փոխադրում, տնային խնամք, պարբերական ստուգումներ, այցելություններ հիվանդանոց և նույնիսկ ծերանոցներում մնալու հնարավորություն, երբ անհրաժեշտ է:  PACE-ին անդամագրված լինելու դեպքում Դուք կաշխատեք PACE-ի մատակարարների հետ և չեք կարողանա IHSS ստանալ (թեև  PACE-ն տնային խնամքի որոշ ծառայություններ տրամադրում է):  PACE-ն Կալիֆորնիայի բոլոր տարածքներում մատչելի չէ:  Հավելյալ տեղեկությունների համար տե՛ս Կալիֆորնիայի Առողջապահական խնամքի ծառայությունների  (California Department of Health Care Services) կայքէջը՝  http://www.dhcs.ca.gov/services/ltc/Pages/ProgramofAllInclusiveCarefort….

Իսկ եթե ես ուղեցկող անձի խնամքից ավելիի կարիք ունե՞մ (օրինակ ծերանոցային կամ բնակարանային խնամք):

Կալիֆորնիայում նաև գործում են մի շարք «Տանը և համայնքում հիմնված» (HCBS, Home and Community-Based Waivers) հրաժարումներ, որոնք Medi-Cal-ի հատուկ ծրագրեր են, որոնք տալիս են  Medi-Cal-ի որոշակի կանոններից հրաժարման հնարավորություն, որպեսզի մարդիկ կարողանան ապրել տանը՝ հաստատությունում ապրելու փոխարեն:  

Կալիֆորնիայում HCBS-ի մի շարք տարբեր հրաժարումներ կան, այդ թվում՝ Ձեռքբերովի Իմունային Անբավարարության Համախտանիշի (ՁԻԱՀ)հրաժարում. Աջակցությամբ ապրելու հրաժարում (ALW, Assisted Living Waiver). Տանը և համայնքում հիմնված ծառայությունների հրաժարում՝ զարգացման խնդիրներ ունեցող անձանց համար (HCBS-DD, Home and Community-Based Services Waiver for the Developmentally Disabled), Տանը և համայնքում հիմնված (HCB, Home and Community-Based) այլընտրանքային հրաժարում (նախկինում հայտնի էր որպես Ծերանոցների/Սուր հիվանդանոցային դեպքերի (NF/AH, Nursing Facility/Acute Hospital) հրաժարում) և Տարեցների բազմանպատակային ծառայությունների հրաժարում (MSSP, Multi-Purpose Senior Services Waiver): Այս հրաժարումները ներկայացված են ստորև՝

Աջակցությամբ ապրելու հրաժարում (ALW): Աջակցությամբ ապրելու հրաժարումը  Medi-Cal-ի ծրագիր է, որը վճարում է աջակցությամբ ապրելու, խնամքի համակարգման և այլ նպաստների համար, որոնք տրամադրվում են իրավունակ տարեցների և հաշմանդամ անձանց, ովքեր ծերանոցում տեղավորվելու իրավունք ունեն:  ALW ծառայությունները մատչելի են Alameda, Contra Costa, Fresno, Kern, Los Angeles, Orange, Riverside, Sacramento, San Bernardino, San Diego, San Francisco, San Joaquin, San Mateo, Santa Clara և Sonoma վարչաշրջաններում: Անհատները  ծառայություններ են ստանում՝ մասնակցելու Ապաստարանների  խնամքի հաստատություններին (RCFs, Residential Care Facilities), Տարեցների ապասատարանների խնամքի հաստատությունների (RCFEs, Residential Care Facilities for the Elderly) կամ հանրության կողմից սուբսիդավորված  կացարանների համար:  Այս հրաժարման մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ http://www.dhcs.ca.gov/services/ltc/Pages/AssistedLivingWaiver.aspx.&nb…;

Տանը և համայնքում հիմնված այլընտրանքներից (HCBA, Home and Community Base Alternatives) հրաժարում ( նախկինում հայտնի էր որպես Ծերանոցների/Սուր հիվանդանոցային դեպքերի (NF/AH) հրաժարում). HCBA-ի հրաժարումը տանը, հերթափաոխով բուժքույրական խնամք, սպասարկողի կողմից տրամադրվող խնամք, ադապտացիա, գործի կառավարում և այլ ծառայություններ  է տրամադրում այն անձանց, ովքեր իրավունք ունեն տեղավորվել Medi-Cal հաստատություններում, օրինակ՝ ծերանոցներում, միջին աստիճանի սրության խնդիրների հաստատություններում, մասնակի խնամքի հաստատություններում այն անձանց համար, ովքեր մտավոր խնդիրներ ունեն /շարունակական խնամք (ICF/DD-CN, Intermediate Care Facilities for Individuals with Intellectual Disabilities/Continuous Nursing), կամ սուր խնդիրների համար նախատեսված հիվանդանոցներ: Այս ծրագիրը ողջ նահանգով մեկ մատչելի է և կառավարվում է ուղղակիորեն Առողջապահական խնամքի ծառայությունների վարչության տնային գործողությունների բաժնի կողմից:   2018թ. օգոստոսից  DHCS-ը սկսեց պայմանագիր կնքել համայնքում հիմնված հրաժարման գործակալությունների հետ՝ գնահատումներ և գործի կառավարում տրամադրելու համար:  HCBA հրաժարման մասին հավելյալ տեղեկությունների համար տե՛ս DHCS-ի կայքէջերը՝

http://www.dhcs.ca.gov/services/ltc/Pages/Home-and-Community-Based-(HCB….  DRC-ն նաև ամփոփաթերթ ունի  HCBA հրաժարման մասին, որը մատչելի է՝ https://www.disabilityrightsca.org/publications/the-home-and-community-…;

Multipurpose Senior Services Program (MSSP), MSSP հրաժարումը Տնային և համայնքում հիմնված ծառայություններ  (HCBS) է տրամադրում  Medi-Cal-ի իրավունակ այն անձանց, ովքեր 65 և ավելի տարեկան են և հաշմանդամ՝ որպես ծերանոցում տեղավորվելու այլընտրանք: MSSP-ը համայնքում հիմնված գործի կառավարում, այլ անհրաժեշտ ծառայությունների հետ կապակցում է տրամադրում և կարող է ֆինանսավորել կամ գնել որոշ ծառայություններ, որոնք անհրաժեշտ են՝ օգնելու մասնակիցներին մնալ իրենց տներում:  MSSP-ը մատչելի է նահանգի գրեթե բոլոր մասերում:  Հավելյալ տեղեկությունների համար, ներառյալ MSSP ծրագրի կոնտակտային տվյալներն ըստ վարչաշրջանի, տե՛ս Կալիֆորնիայի ծերությանն առնչվող հարցերով  վարչության կայքէջը՝ http://www.aging.ca.gov/programsproviders/mssp/ կամ DRC-ի MSSP հրապարակումը՝ https://www.disabilityrightsca.org/publications/the-multipurpose-senior….

Home and Community-Based Services Waiver for the Developmentally Disabled (HCB-DD Waiver), DD հրաժարումը ֆինանսավորում է տնային և համայնքում հիմնված շատ ծառայություններ, որոնք մատչելի են զարգացման խնդիրներ ունեցող անձանց համար՝ Կալիֆորնիայի տարածաշրջանային կենտրոնների միջոցով:  Տարածաշրջանային կենտրոնների ծառայությունների մասին առհասարակ հավելյալ տեղեկություններ ստանալու համար տե՛ս Կալիֆորնիայի Զարգացման ծառայությունների կայքէջը՝  http://www.dds.ca.gov/RC/index.cfm  կամ DRC-ի հրապարակումը՝ «Իրավունքները Լանթերմանի օրենքի ներքո»՝  http://www.disabilityrightsca.org/pubs/PublicationsRULAEnglish.htm.

Acquired Immune Deficiency Syndrome (AIDS) Waiver, ՁԻԱՀ հրաժարումը ծառայում է Medi-Cal-ի իրավունակ այն երեխաներին և չափահասներին, ովքեր ՄԻԱՎ կամ ՁԻԱՀ ունեն և իրավունք ունեն տեղավորվելու ծերանոցներում:  Մատչելի ծառայությոնւները ներառում են՝ Գործի կառավարում, փորձառու բուժքույրական ծառայություններ, սպասարկողի կողմից տրամադրվող խնամք, հոգեթերապիա, տուն բերվող ճաշեր, սննդային  խորհրդատվություն, սննդային հավելումներ, բժշկական սարքավորումներ և պարագաներ, փոքր ֆիզիկական հարմարեցումներ տանը, ոչ հրատապ բժշկական փոխադրություն և ֆինանսական աջակցություն՝ որդեգրման խնամքի համար: Նահանգում ՁԻԱՀ հրաժարման 20 մատակարար կա:  Ահա ներկայիս մատակարարների ցանկը՝ https://www.cdph.ca.gov/Programs/CID/DOA/CDPH%20Document%20Library/MCWP…. Հավելյալ տեղեկությունների համար այցելեք Կալիֆորնիայի առողջապահական խնամքի ծառայությունների վարչության կայքէջ՝ http://www.dhcs.ca.gov/services/ltc/Pages/AIDS.aspx.  DRC-ն նույնպես ամփոփաթերթ ունի ՁԻԱՀ հրաժարման վերաբերյալ՝ https://www.disabilityrightsca.org/publications/how-the-aids-medi-cal-w…;   

Ո՞վ կարող է օգնել ինձ՝ ծերանոցից տուն վերադառնալ:

Եթե Դուք օգնության կարիք ունեք՝ բժշկական հաստատությունից դուրս գալու համար, հիվանդանոցից դուրս գրվելու պլանավորողները կօգնեն Ձեզ:  Ի նկատի ունեցեք, որ  վերոնշյալ HCB այլընտրանքային հրաժարումը նաև կարող է Փոխանցվող գործի կառավարում և համայնքային փոխադրման ծառայություններ տրամադրել՝ օգնելու Ձեզ կացարան գտնել և վճարել այնպիսի բաների համար, ինչպիսիք են՝ երաշխիքային ավանդները և կենցաղսպասարկման ծառայությունների կարգավորումը:  

Կալիֆորնիայի համայնքային փոխանցումների (CCT, California Community Transitions) դաշնային ֆինանսվաորման ծրագիրն ավարտվել է:  Ֆինանսավորումը կրկին կարող է մատչելի դառնալ՝ կախված դաշնային օրենսդրությունից և այն հանգամանքից, թե արդյոք Կալիֆորնիա նահանգն ի վիճակի է ծրագիրը շարունակել:  Հավելյալ տեղեկությունների համար գալիք ամիսներին այցելեք DRC-ի կայքէջ:  CCT ծրագիրը մատչելի էր Medi-Cal-ի իրավունակ այն անձանց համար, ովքեր առնվազն 90 օր բնակվել են հիվանդանոցում կամ ծերանոցում:  CCT-ն օգնել է ապրելու համար տեղ գտնել և երաշխավորել, որ տնային խնամքը, կահույքը և կենցաղսպասարկման ծառայությունները պատրաստ լինեն, որպեսզի Դուք տուն վերադառնաք:   CCT բոլոր վարչաշրջաններում մատչելի չէր:  Հավելյալ տեղեկությունների համար տե՛ս Կալիֆորնիայի Առողջապահական խնամքի ծառայությունների  (California Department of Health Care Services) կայքէջը՝  http://www.dhcs.ca.gov/services/ltc/Pages/CCT.aspx, կամ DRC-ի հրապարակումը՝

https://www.disabilityrightsca.org/publications/the-california-communit…

Օրվա ընթացքում տանից դուրս օգնություն կարո՞ղ եմ ստանալ:

«Համայնքում հիմնված չափահասների ծառայություններ» (CBAS, Community Based Adult Services) ծրագիրն արտոնագրված ծրագիր է, որը առողջապահության և ցերեկային այլ ծառայություններ է տրամադրում կենտրոններում՝ ողջ նահանգով մեկ:  Հայտնի լինելով նաև որպես Չափահասների ցերեկային առողջապահական  խնամքի ծրագիր, CBAS-ը մատչելի է հաշմանդամ չափահասների համար, ովքեր այլ կերպ ծերանոցային խնամքի իրավունք ունեն կամ քրոնիկական առողջական խնդիրներ ւոնեն, որոնք բավարարում են ծերանոց մուտք գործելու չափանիշներին (օրինակ՝ դեմենցիա, հոգեկան առողջության ախտորոշում):  CBAS ծրագրերեում տրամադրվող ծառայությունները ներառում են՝ պրոֆեսիոնալ խնամքի ծառայություններ, Ֆիզիկական, մասնագիտական  թերապիա, լոգոպեդիա, հոգեկան առողջության ծառայություններ, թերապևտիկ գործողություններ, սոցիալական ծառայություններ, անձնական խնամք, տաք ճաշեր և խոհրդատվություն սննդառության վերաբերյալ, ինչպես նաև փոխադրում մասնակցի բնակավայրից դեպի կենտրոն և վերադարձը:  CBAS-ի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար, այդ թվում այն, թե ինչպես Ձեզ մոտ ծրագիր գտնել, տե՛ս Կալիֆորնիայի Ծերության հարցերով վարչության կայքէջը՝ http://www.aging.ca.gov/ProgramsProviders/ADHC-CBAS/ և http://www.aging.ca.gov/ProgramsProviders/ADHCCBAS/Program_Overview.asp…; Բացի այդ, PACE ծրագրերը (վերևում նկարագրված), սովորաբար չափահասների ցերեկային առողջապահական խնամքն առաջարկում են որպես իրենց ծրագրի մի մաս:  http://www.dhcs.ca.gov/services/ltc/Pages/ProgramofAllInclusiveCarefort…;

Ինչպե՞ս կարող եմ համայնքում հիմնված հոգեկան առողջության ծառայություններ ստանալ:

Ձեր առաջնային խնամքի բժիշկը կամ ֆիզիկական առողջության այլ մատակարարը կարող է հոգեկան առողջության ծառայություններ տրամադրել Ձեզ, եթե Դուք երկուսդ համաձայնեք: «Հոգեկան առողջության մասնացիտացված ծառայությունները» այն ծառայություններն են, որոնք տրամադրվում են հոգեկան առողջության մասնագետների կողմից, ինչպիսիք են հոգեբույժները, հոգեբանները, արտոնագրված կլինիկական սոցիալական աշխատողները (LCSWs, Licensed Clinical Social Workers), ամուսնության և ընտանիքի արտոնագրված մասնագետները (MFTs, Marriage and Family Therapists), հոգեբուժական տեխնիկական սպասարկման աշխատողները կամ հասակակիցներին աջակցություն տրամադրողները: Հոգեկան առողջության մասնացիտացված ծառայությունները տրամադրվում են Medi-Cal-ի նպաստառուներին՝  Medi-Cal-ի հոգեկան առողջության ծրագրերի (MHPs, Mental Health Plans) միջոցով: Բոլոր MHP-ները վարչաշրջանի հոգեկան առողջության կամ վարքագծային առողջության վարչությունների մաս են կազմում: MHP-ը կարող է ծառայություններ տրամադրել իր սեփական աշխատակիցների կամ պայմանագրային մատակարարների միջոցով: Հոգեկան առողջության մասնացիտացված ծառայությունների մասին հավելյալ տեղեկությունների համար տե՛ս DRC-ի հրապարակումը՝ https://www.disabilityrightsca.org/publications/medi-cal-mental-health-…

Իսկ ի՞նչ կպատահի, եթե ես Medi-Cal-ի համատեղ ծախս  ունեմ, որը տնային խնամքը չափազանց թանկ է դարձնում:

Եթե Դուք Medi-Cal-ի իրավունք ունեք, բայց համատեղ ծախս ունեք (SOC, Share of Cost), Դուք կարող եք այդ համատեղ ծախսի Ձեր մասնաբաժինն  օգտագործել՝ վճարելու տան և համայնքում հիմնված ծառայությունների համար, ներառյալ՝ անձնական խնամքի ծառայությունների, որոնց կարիքն ունեք՝ տուն փոխադրվելու կամ տանը մնալու համար:  Կալիֆորնիայի Առողջապահական խնամքի ծառայությունների վարչությունը (DHCS, Department of Health Care Services) ուղեցույց է թողարկել այս մասին՝ «Բոլոր վարչաշրջանների բարեկեցության տեղեկատու 15-02» անվամբ, որը մատչելի է՝ http://www.dhcs.ca.gov/services/medi-cal/eligibility/Documents/ACWDL/20…

Հավելյալ տեղեկությունների համար տե՛ս DRC-ի հրապարակումն այս նյութի շուրջ՝ https://www.disabilityrightsca.org/publications/how-can-i-use-my-share-….   

Եթե ես ամուսանցած եմ և հաշմանդամ  եմ, ինչպե՞ս կարող եմ տանը Medi-Cal ծառայություններ ստանալ, այլ ոչ թե ծերանոցում:

Մինչև վերջերս Medicaid-ի մասին օրենքը եկամտի կանոնների հարցում ավելի առատաձեռն էր Medicaid-ի իրավունակություն ունեցող ամուսնացած զույգերի հարցում, երբ ամուսիններից մեկը հաշմանդամ է դարձել և գնացել է ծերանոց:  Սա նախատեսված է կանխելու զույգերից մեկի աղքատության հասնելու հավանականությունը, որպեսզի վճարի հաշմանդամ կնոջ/ամուսնու խնամքի համար:  Այս կանոնները նույնպես կիրառելի են, երբ հաշմանդամ կինը/ամուսինը HCBS հրաժարման մեջ է:  «Թույլատրելի խնամքի մասին օրենքն» ընդլայնում է «կնոջ/ամուսնու աղքատացման» կանոնները այն ամուսինների դեպքում, որտեղ ամուսիններից մեկին բավարարում է ծերանոցի մակարդակի խնամքը, բայց նա (ցանկանում է) մնում է համայնքում:  Այս կանոնները կիրառելը ամուսնացած անձանց հնարավորություն են տալիս Medi-Cal-ի՝ համայնքում հիմնված ծառայությոնւներ ստանալ, ինչպիսիք են՝ IHSS, CBAS և այլն: Նամակն այստեղ է՝ https://www.dhcs.ca.gov/services/medi-cal/eligibility/Documents/ACWDL/2…;

Սակայն, կնոջ/ամուսնու աղքատացման կանոնների ընդլայնումն, ինչպիսին CCT-ն է, ավարտվեց 2018թ. դեկտեմբերի 31-ին:  Հավանականություն կա, որ կամ դաշնային օրենսդրությունը կամ նահանգային միջոցառումները կարող են շարունակել  CCT ծրագիրը և կնոջ/ամուսնու աղքատացման ընդլայնված պաշտպանությունները:  ԿՆոջ/ամուսնու աղքատացման պաշտպանությունները շարունակում են կիրառվել ծերանոցներում եղող անձանց և HCBS հրաժարումներում:  Եթե վստահ չեք, թե արդյոք պաշտպանության միջոցները Ձեզ վերաբերում են, թե ոչ, կարող եք դիմել DRC:

 

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

 

 

Click links below for a downloadable version.