Կորոնավիրուս (COVID-19) Մտավոր հետամնացություն և զարգացման խանգարումներ ունեցող մարդկանց իրավունքները, որոնք ապրում են առանձին կամ ընտանիքի հետ

Կորոնավիրուս (COVID-19) Մտավոր հետամնացություն և զարգացման խանգարումներ ունեցող մարդկանց իրավունքները, որոնք ապրում են առանձին կամ ընտանիքի հետ
Սա մտավոր և զարգացման հաշմանդամություն ունեցող մարդկանց համար է, ովքեր ապրում են ինքնուրույն կամ ընտանիքի հետ և ծառայություններ են ստանում «տարածաշրջանային կենտրոններից»:
Ի՞նչ են իրենցից ներկայացնում տարածաշրջանային կենտրոնները
Տարածաշրջանային կենտրոնը ծառայություններ և աջակցություն ստանալու ձեր հիմնական սպասարկման կենտրոնն է: Տարածաշրջանային կենտրոնների կոնտակտային տվյալները կարող եք գտնել այս հղումով՝ https://www.dds.ca.gov/rc/listings/
Ինչպե՞ս կարող են օգնել տարածաշրջանային կենտրոնները՝ պատրաստվել COVID-19 վարակին
Այժմ ճիշտ ժամանակն է պատրաստվել արտակարգ իրավիճակներին, ինչպիսին COVID-19 վարակն է: Կապվեք տարածաշրջանային կենտրոնի ձեր ծառայության համակարգողի հետ: Խնդրեք նրան օգնել ձեզ կազմել պլան այն դեպքերի համար, երբ ձեր խնամատուներն այլևս չեն կարողանա օգնել ձեզ COVID-19 վարակի պատճառով: Կարող եք հարցնել, թե ինչ է տեղի ունենալու, եթե որևէ ցերեկային ծրագրում խնամք եք ստանում, և ձեզ հայտնել են, որ այն պետք է փակվի:
IHSS և այլ խնամատուներ. Ի՞նչ պլան պետք է ունենամ, և ի՞նչ կարող է անել տարածարջանային կենտրոնը
Եթե ձեր հիմնական խնամքն իրականացվում է IHSS-ի կամ տարածաշրջանային կենտրոնի կողմից չվճարվող ծրագրերի այլ խնամատուներ կողմից, խնդրեք ձեր խնամատուներին օգնել ձեզ պլան կազմել, եթե նրանք այլևս չեն կարող օգնել ձեզ:
Կարող եք դիմել նաև տարածաշրջանային կենտրոնի ձեր ծառայության համակարգողին՝ օգնել ձեզ պլան կազմելու հարցում: Տարածաշրջանային կենտրոնը կարող է վճարել տարբեր ծառայությունների համար, եթե ձեր IHSS խնամատուն այլևս չկարողանա օգտակար լինել: Այդ ծառայություններն են.
- Անձնական խնամատուի կամ տնային գործեր կատարողի ծառայություններ՝ այս ծառայությունները մեծ մասամբ նման են IHSS ծառայություններին: Դրանց համար վճարում են ոչ թե վարչաշրջանները, այլ տարածաշրջանային կենտրոնները:
- Հանգիստ՝ այս ծառայությունն օգնում է ձեր խնամատուներին աջակցել ձեզ՝ համոզված լինելով, որ կարող են հանգիստ վերցնել:
- Ինքնուրույն կյանք վարելու հմտություններ կամ կենսակերպի աջակցման ծառայություններ՝ այս ծառայություններն օգնում են մարդկանց վարել հնարավորինս անկախ կեսակերպ իրենց սեփական տանը՝ ունենալով իրենց կարիքի համար անհրաժեշտ աջակցությունը:
Ձեր տարածաշրջանային կենտրոնից տեղեկացեք այս և այլ հնարավոր տարբերակների մասին: Այս ծառայություններից շատերը կարող են տրամադրվել ձեզ հետ բնակվող ընտանիքի անդամների կամ սենյակակիցների կողմից:
Ո՞րն է զարգացման խանգարումներ ունեցող անձանց սոցիալական ապահովության նահանգային վարչության դերը
Զարգացման խանգարումներ ունեցող անձանց սոցիալական ապահովության նահանգային վարչությունը բոլոր 21 տարածաշրջանային կենտրոնների համար պատասխանատու նահանգային մարմինն է: Այս գործակալությունը երբեմն կրճատ անվանում են DDS:
DDS-ի լիազորությունների մեջ մտնում է ասել տարածաշրջանային կենտրոններին՝ ինչ անել: COVID-19 վարակի պայմաններում DDS-ը տարածաշրջանային կենտրոններին հրահանգել է՝ ապահովել տարածաշրջանային կենտրոնի ծառայություններն ստացող մարդկանց առողջության պահպանումը և անվտանգությունը: Օրինակ`
- DDS-ը տերածաշրջանային կենտրոններին ասել է, որ նորմալ է մարդկանց հետ ֆիզիկապես չհանդիպելը: Փոխարենը՝ տարածաշրջանային կենտրոնները կարող են օգտագործել տեխնոլոգիաներ, օրինակ՝ հեռախոսներ, տեսակոնֆերանսներ, Skype և FaceTime: Կարող եք ձեր տարածաշրջանային կենտրոնի հետ խոսել այդ տարբերակների և դրանցից օգտվելու ձևերի մասին:
- DDS-ը տարածաշրջանային կենտրոններին լիազորություն է տվել բարձրացնել խնամատուների վճարումը՝ COVID-19 վարակի պայմաններում մարդկանց առողջության պահպանումը և անվտանգությունն ապահովելու համար: Դա կոչվում է «Ազատում առողջության պահպանման և անվտանգության ապահովման հրաժարումից»: Հարցրեք ձեր տարածաշրջանային կենտրոնին, թե արդյո՞ք դա ձեզ համար հարմար տարբերակ է:
Ի՞նչպես կարող եմ մանրամասն տեղեկանալ իմ իրավունքների մասին
Եթե ունեք հարց ձեր օրինական իրավունքների մասին կամ այն մասին, թե արդյոք տարածաշրջանային կենտրոնը չի օգնում ձեզ պատրաստվել COVID-19 վարակին.
- Զանգահարեք DRC-ի ընդունարան հետևյալ հեռախոսահամարով՝ 1-800-776-5746:
- Զանգահարեք DRC-ի Շահառուների իրավունքների պաշտպանության գրասենյակ (անգլ.՝ Clients’ Rights Advocacy, OCRA) հետևյալ հեռախոսահամարներով՝
- Հյուսիսային Կալիֆորնիա՝ 1-800-390-7032 (հեռատիպ՝ 877-669-6023)
- Հարավային Կալիֆորնիա՝ 1-866-833-6712 (հեռատիպ՝ 877-669-6023):
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.