Կորոնավիրուս (COVID-19)՝ հաշմանդամություն ունեցող պացիենտների այցը հիվանդանոց

Publications
#7154.10

Կորոնավիրուս (COVID-19)՝ հաշմանդամություն ունեցող պացիենտների այցը հիվանդանոց

Որոշ բժիշկներ և հիվանդանոցներ սահմանել են COVID-19-ի պատճառով այցելուներ չընդունելու կանոն: Կալիֆորնիայի նահանգային ղեկավարությունը հիվանդանոցներին և այլ առողջապահական հաստատություններին այս կանոնների մասին գրություն է ուղարկել:

Մշակողը` Հաշմանդամության իրավունքներ Կալիֆորնիա և Հաշմանդամության իրավունքների կրթության և պաշտպանության հիմնադրամ

Որոշ բժիշկներ և հիվանդանոցներ սահմանել են COVID-19-ի պատճառով այցելուներ չընդունելու կանոն: Կալիֆորնիայի նահանգային ղեկավարությունը հիվանդանոցներին և այլ առողջապահական հաստատություններին այս կանոնների մասին գրություն1 է ուղարկել:

 

Հավասար բուժօգնություն ապահովելու նպատակով հաշմանդամություն ունեցող պացիենտները անհրաժեշտության դեպքում կարող են իրենց հետ օգնող անձ ունենալ

  • Հաշմանդամություն ունեցող բազմաթիվ պացիենտներ հիվանդանոցում գտնվելու ժամանակ ունեն օգնող անձի կարիք:
    • Հիվանդանոցները և բժիշկները հաշմանդամություն ունեցող բոլոր մարդկանց համար իրենց տարածքում պետք է կատարեն «ողջամիտ ձևափոխություններ», որոնք անհրաժեշտ են նրանց հավասար բուժօգնությունն ապահովելու համար:
    • «Ողջամիտ ձևափոխությունները» այն փոփոխություններն են, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ հավասար պայմաններում գտնվելու համար: Օրինակ՝ թույլ տան, որ հիվանդանոցում ձեզ հետ օգնող անձ ունենաք:
    • Օգնող անձը կարող է օգնել ձեզ տարբեր կերպ, օրինակ՝ օգնել ձեզ.
      • խոսել կամ հաղորդակցվել ուրիշների հետ
      • տեղաշարժվել ձեր սենյակում և հիվանդանոցում
      • ավելի լավ զգալ և քիչ անհանգստանալ
      • օգնել ձեզ ուտելու և մաքրության հարցերում:
    • Օգնող անձ կարող է լինել ձեր անձնական խնամատուն, ընտանիքի անդամը, ընկերը կամ այլ խնամատու:

Օգնող անձը չի կարող հիվանդ լինել և պետք է դիմակ կրի

  • ü Ձեզ օգնող անձը չպետք է հիվանդ լինի COVID-19-ով կամ ունենա COVID-19-ով հիվանդ լինելու որևէ նշան: Հիվանդանոցին կամ բժշկին թույլատրվում է ստուգել COVID-19 վիրուսի առկայությունը օգնող անձանց մոտ:
  • ü Ձեզ օգնող անձը պետք է հետևի անձնական պաշտպանիչ միջոցների կանոններին: Հաճախ այն կրճատ անվանում են «ԱՊՄ» (անգլ. PPE):
    • Դիմակները և ձեռնոցները անձնական պաշտպանիչ միջոցների օրինակներ են: Ձեզ օգնող անձը պետք է կրի անձնական պաշտպանիչ միջոցներ, եթե դա պահանջեն հիվանդանոցը կամ բժիշկը:
    • Ձեզ օգնող անձը պետք է ունենա իր դիմակը և ձեռնոցները: Եթե ձեզ օգնող անձը չունի սեփական դիմակ և ձեռնոցներ, պետք է խնդրի ընդունարանից:

Հաշմանդամություն ունեցող պացիենտները կարող են, անհրաժեշտության դեպքում օգնությամբ և լրացուցիչ ժամանակի հատկացմամբ, կատարել տեսազանգեր և հեռախոսազանգեր

  • Կարող եք տեսազանգեր և հեռախոսազանգեր կատարել հեռախոսների, պլանշետների կամ համակարգիչների միջոցով:
  • Հեռախոս, պլանշետ կամ այլ սարք օգտագործելիս միգուցե օգնության կարիք ունենաք: Այդպիսի օգնություն կարող է լինել.
    • անձնակազմի աշխատակիցը, որը կօգնի ձեզ օգտվել հեռախոսից, պլանշետից կամ համակարգչից
    • մեծ էկրանը, տեսահեռախոսը կամ ձեր հաշմանդամությանը հարմարեցված որևէ այլ բան
    • լրացուցիչ ժամանակը, որը հատկացվել է համակարգչից կամ այլ սարքից օգտվելու համար, եթե դրանք հիվանդանոցի սեփականությունն են և տրամադրվել են պացիենտին օգտագործման համար:

Այցելուներին վերաբերող կանոնները պետք է հասանելի լինեն

  • Հիվանդանոցները և բժիշկները ձեզ և ձեր ընտանիքին պետք է տեղեկացնեն այցելուների համար իրենց մոտ սահմանված բոլոր կանոնների մասին: Կանոնները պետք է պարունակեն տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձանց օգնողների մասին: Կանոններում պետք է նշվի նաև ԱՊՄ-ի, օրինակ՝ դիմակների և ձեռնոցների մասին:
  • Հիվանդանոցները և բժիշկները իրենց տարածքում, շենքի վրա, ավտոկայանատեղերում և մուտքերում պետք է փակցնեն նշաններ այցելուների համար: Իրենց կանոնները նրանք պետք է հրապարակեն առցանց, Ֆեյսբուքում, Ինստագրամում և այլ վայրերում: Նրանք պետք է համոզված լինեն, որ այդ կանոնները հասկանալի են ձեզ համար:

Ինչպես բողոք ներկայացնել, եթե Ձեզ թույլ չեն տալիս աջակցող անձ բերել

  • Եթե ​​ձեզ աջակցող անձի կարիք ունեք, և ձեր հիվանդանոցը կամ բժիշկը թույլ չի տալիս ձեզ բերել ձեր աջակցող անձին, դուք կարող եք բողոք ներկայացնել: Բողոք ներկայացնելու համար դուք կարող եք.
    • Բողոք ներկայացրեք Կալիֆորնիայի արդար զբաղվածության և բնակարանային ապահովության վարչություն. https://www.dfeh.ca.gov/complaintprocess  
    • Դուք կարող եք նաև բողոք ներկայացնել ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտ, Քաղաքացիական իրավունքների գրասենյակ հետևյալ հղումով. https://www.hhs.gov/ocr/complaints
    • Եթե ​​դուք Medi-Cal-ով եք, կարող եք նաև բողոք ներկայացնել Առողջապահական խնամքի ծառայությունների վարչություն, Քաղաքացիական իրավունքների գրասենյակ. https://www.dhcs.ca.gov/discrimination-grievance-procedures

ՄԵՆՔ ԿՕԳՆԵՆՔ ՁԵԶ

Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունը և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ուսուցման և պաշտպանության հիմնադրամը (DREDF) կօգնեն ձեզ: Եթե դուք կամ ձեզ ծանոթ որևէ մեկը չեք կարողանում կապ հաստատել ձեզ օգնող անձի հետ կամ նշանակել այց առցանց կամ հեռախոսով, խնդրում ենք կապվել մեզ հետ:

Disability Rights California
Հեռ.՝ 1-800-776-5746
Կայք՝ https://www.disabilityrightsca.org/contact-us/how-to-get-help

Disability Rights Education and Defense Fund
Հեռ.՝ (510) 644-2555  
Կայք՝ info@dredf.org

Աջակցող փաստաթղթեր

 
 

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

 
  • 1. Հանրային առողջության վարչություն, Բոլոր հաստատություններին ուղղված թիվ 20-38.1 գրություն, «Ուղեցույց այցելուների սահմանափակումների վերաբերյալ» (2-ը մայիսի, 2020թ.), հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.cdph.ca.gov/Programs/CHCQ/LCP/Pages/AFL-20-38.aspx

 

 

Click links below for a downloadable version.