Կալիֆորնիայի վերականգնողական վարչության Գանգատների ընտրանքներ և գործընթացների ամփոփաթերթ

Կալիֆորնիայի վերականգնողական վարչության Գանգատների ընտրանքներ և գործընթացների ամփոփաթերթ
Այս փաբը ձեզ ասում է, թե ինչ անել, եթե դժգոհ եք DOR-ի որոշումից: Այն պատմում է ձեզ, թե ինչպես բողոքարկել DOR-ի որոշումը և ինչ է տեղի ունենում, երբ բողոքարկում եք: Այն բացատրում է միջնորդությունը և ինչպես է այն աշխատում:
1. Ի՞նչ կարող եմ անել, եթե խնդիրներ ունեմ իմ (DOR, Department of Rehabilitation) խորհրդատուի հետ:
Ձեր առաջին քայլը պետք է լինի փորձել լուծել Ձեր DOR խորհրդատուի հետ ունեցած խնդիրը: Եթե Դուք ի վիճակի չեք լուծել Ձեր խպորհրդատուի հետ ունեցած խնդիրը, ապա հանդիպում խնդրեք խորհրդատուի տեսուչի հետ: Վերականգնողական վարչության տեսուչը կարող է ի վիճակի լինել Ձեզ օգնել՝ ցանկացած խնդիր լուծելու համար: Եթե Դուք DOR-ի գործողություններից գոհ չեք, Դուք իրավունք ունեք բողոքարկելու:
2. Որո՞նք են բողոքարկման իմ ընտրանքները:
Բողոքարկման մի շարք ընտրանքներ կան՝ Դուք կարող եք վարչական վերանայում, միջնորդություն կամ արդար լսում խնդրել: Այս տարբեր ընտրանքներն առավել մանրամսնորեն կբացատրվեն ստորև:
3. Ինչպե՞ս պետք է վարչական վերանայում խնդրեմ:
Վրաչական վերանայումը վերանայման ամենացածր մակարդակն է: Եթե Ձեր մտահոգությունները չեն լուծվում Ձեր DOR խորհրդատուի կամ Վերականգնողական վրաչության տեսուչի միջոցով տեղական մակարդակում, ապա Դուք կարող եք շրջանային վարչությունից վարչական վերանայում խնդրել: Դուք պետք է մեկ տարվա ընթացքում վարչական վերանայում խնդրեք այն որոշման համար, որի հետ համաձայն չեք: Ձեր խնդրանքը պետք է ներառի՝
- Պատճառը, թե ինչու եք կարծում, որ որոշումը պետք է փոխվի. և
- Ինչ գործողություններ եք առաջարկում, որ պետք է կիրառվեն DOR-ի կողմից:
Վերնագիր 9 CCR §7353(a)(3)(A)-(B):
4. Ի՞նչ տեղի կունենա վարչական վերանայման ժամանակ:
Երբ որ շրջանի վարիչը վարչական վերանայման խնդրանք ստանա, նա կարող է որոշել վարչական վերանայման հանդիպում կազմակերպել, որտեղ Դուք կհանդիպեք շրջանի վարիչին, ով կզբաղվի Ձեր խնդրով: Այս հանդիպմանը Դուք հնարավորություն կունենաք բացատրել, թե ինչու եք կարծում, որ DOR-ի որոշումը տեղին չէր: Դուք կարող եք փաստաթղթեր և այլ փաստեր բերեք, որոնք կօժանդակեն Ձեր տեսակետը: Ձեր DOR խորհրդատուն կամ Վերականգնողական վարչության տեսուչը կարող են գալ վարչական վերանայմանը՝ DOR-ի որոշումը բացատրելու համար:
Որոշակի դեպքերում շրջանի վարիչը կարող է որոշել «արձանգրությամբ» վերանայում և որոշման կայացում անցկացնել: Շրջանի վարիչը կնայի Ձեր խնդրանքը, Ձեր գործի ֆայլը և ցանկացած փաստաթուղթ, որը Դուք ներկայացրել եք: Շրջանի վարիչն իր որոշումը կկայացնի այս արձանագրությունների հիման վրա:
Շրջանի վարիչը կորոշի, թե արդյոք DOR-ի գործողությունները տեղին են եղել և Ձեզ գրավոր որոշում կուղարկի՝ վարչական վերանայման խնդրանքի ամսաթվից սկսած 15 օրվա ընթացքում:
5. Ի՞նչ տեղի կունենա, եթե ես գոհ չլինեմ Վարչական վերանայման որոշումից:
Եթե Վարչական վերանայման որոշումը Ձեզ չգոհացնի, Դուք կարող եք միջնորդություն և/կամ արդար լսում խնդրել: Դուք պետք է այս խնդրանքը ներկայացնեք Վարչական վերանայման որոշման կայացման ամսաթվից սկսած 30 օրվա ընթացքում: Վերնագիր 9 CCR §7353(f):
6. Վարչական վերանայումը պարտադի՞ր է:
Ոչ: Վարչական վերանայման գործընթացն ընտրանքային է: Դուք կարող եք բաց թողնել Վարչական վերանայումը և անհապաղ արդար լսում և/կամ միջնորդություն խնդրել: Վերնագիր 9 CCR §7351(c): Սակայն, հնարավոր է, որ օգտակար լինի գործել DOR-ի վարչական վերանայման գործընթացի միջոցով՝ նախքան միջնորդություն կամ արդար լսում խնդրելը: Շատ խնդիրներ կարող են լուծվել տեղում, ոչ պաշտոնական մակարդակում և շատ ավելի արագ՝ Վարչական վերանայման գործընթացի միջոցով:
7. Ինչպե՞ս պետք է միջնորդություն խնդրեմ:
Դուք պետք է միջնորդություն խնդրեք մեկ տարվա ընթացքում այն գործողության համար, որի հետ համաձայն չեք: Եթե Դուք ստացել եք Վարչական վերանայման որոշումը, Դուք պետք է Միջնորդություն խնդրեք Վարչական վերանայումն ստանալու ամսաթվից սկսած 30 օրվա ընթացքում: Միջնորդության խնդրանքները պետք է ներկայացվեն DR 107 ձևաթղթով: Դուք սա կարող եք նաև առցանց գտնել՝ http://www.rehab.cahwnet.gov/Appeals/FairHearForms.html#DR107:
Եթե երկու կողմերը համաձայն են Միջնորդության հետ, ապա Միջնորդությունը կարող է անցկացվել բոլոր կողմերի համար հարմար ժամանակ և վայրում՝ 25 օրացուցային օրվա ընթացքում ՝ սկսած այն պահից, երբ Միջնորդության համակարգողն ստանա Ձեր խնդրանքը: Վերնագիր 9 CCR §7353.6(b)-(c). Դաշնային կանոնակարգերի օրենսգիրք, 34-րդ բաժին (34 C.F.R., Code of Federal Regulations) §361.57(d):
8. Միջնորդությունը պարտադի՞ր է:
Ոչ: Միջնորդությունը նույնպես ընտրանքային է: Դաշնային կանոնակարգերի օրենսգիրք, 34-րդ բաժին (C.F.R.) §361.57(d)(2)(i): Դուք կարող եք որոշել բաց թողնել Միջնորդությունը և ուղղակիորեն անցում կատարել արդար լսմանը: Բացի այդ, DOR-ից չի պահանջվում մասնակցել Միջնորդությանը. DOR-ը կարող է որոշել, որ ինքը չի ցանկանում մասնակցել Միջնորդության գործընթացին: Վարչական վերանայման գործընթացի նման, Միջնորդությունը չի հետաձգում արդար լսման իրավունքը: Վերնագիր 9 CCR §7353.6(b):
9. Ի՞նչ տեղի կունենա Միջնորդությանը:
Միջնորդությանը Դուք կհանդիպեք անկողմնակալ միջնորդի և DOR-ի ներկայացուցչի: Միջնորդը կփորձի օգնել Ձեզ և DOR-ին՝ լուծելու Ձեր տարաձայնությունը և համաձայնության գալ: Եթե Դուք միևնույն ժամանակ և՛ Միջնորդության և՛ Արդար լսման համար դիմում եք ներկայացրել և ի վիճակի եք Միջնորդությանը լուծել բոլոր առկա խնդիրները, ապա Արդար լսումը կչեղարկվի:
Միջնորդությունը գաղտնի գործընթաց է: Դա նշանակում է, որ Միջնորդությանը հրապարակված ցանկացած տեղեկատվություն հետագայում չպետք է քննարկվի Արդար լսմանը կամ դատական գործում:
10. Ինչպե՞ս պետք է Արդար լսում խնդրեմ:
Դուք կարող եք նաև Արդար լսում խնդրել Ձեր DOR խնդրի առնչությամբ՝ Միջնորդության փոխարեն կամ ի հավելումն դրա: Դուք պետք է Արդար լսման Ձեր խնդրանքը ներկայացնեք մեկ տարվա ընթացքում՝ սկսած այն թվականից, երբ Դուք ստացել եք գործողության մասին որոշումը, որի հետ համաձայն չեք: Վերնագիր 9 CCR §7354(a)(1): Ինչպես վերևում նշվեց, եթե Դուք Վարչական վերանայում խնդրեք, ապա Դուք պետք է Արդար լսում խնդրեք Վարչական վերանայման որոշումից սկսած 30 օրվա ընթացքում:
Արդար լսումը պետք է անցկացվի Ձեր գրավոր խնդրանքից սկսած 60 օրվա ընթացքում, եթե չհամաձայնեք հետաձգել: Վերնագիր 9 CCR §7354(b):
Արդար լսման խնդրանքները պետք է ներկայացվեն DR 107 ձևաթղթով: Դուք կարող եք առցանց գտնել այս ձևաթուղթը՝ http://www.rehab.cahwnet.gov/Appeals/FairHearForms.html#DR107:
11. Ի՞նչ տեղի կունենա Արդար լսմանը:
Արդար լսմանը Դուք հնարավորություն ունեք ներկայացնել և ապացուցել Ձեր պահանջները՝ նախքան Վարչական օրենքի դատավորը (ALJ, Administrative Law Judge): Դուք կարող եք բերել Ձեր փաստաթղթերը, վկաներին կամ այլ ապացույցներ՝ ALJ-ին ներկայացնելու համար: Արդար լսման բողոքները , որոնք հայցվել են DOR դիմորդների կամ հաճախորդների կողմից, լսվեն անկողմնակալ պատասախանատու անձի կողմից, ով ALJ-ի ցանկում է Ընդհանուր ծառայությունների վարչությունից, վարչական լսումների գրասենյակից (OAH, Office of Administrative Hearings): ALJ-ն որոշում կկայացնի Արդար լսումից հետո 30 օրվա ընթացքում: Վերնագիր 9 CCR §7358:
12. DOR կարո՞ղ է կրճատել այն ծառայությունները, որոնք ես ստանում եմ, մինչև որոշման կայացումը:
Ոչ: Մինչև վարչական վերանայումն ընթացքի մեջ է կամ ավարտված կամ մինչև վարչական լսումների գրասենյակը որոշում տա, DOR-ը նպատակ չունի ժամանակավորպաես դադարեցնելու, կրճատելու կամ դադարեցնելու ցանկացած ծառայություն, որն արդեն տրամադրվում էր IPE-ի ներքո: Երկու բացառություններն են. եթե անձը խնդրում է, որ ծառայությունը ավարտվի կամ DOR-ը որոշում է, իր խաբեություն կամ այլ հանցավոր վարք է եղել անձի կողմից: Վերնագիր 9 CCR §7351(e):
13. Ի՞նչ տեղի կունենա, եթե ես գոհ չլինեմ Արդար լսման որոշումից:
Եթե Դուք գոհ չլինեք Արդար լսումից հետո կայացված որոշումից, Դուք իրավունք ունեք Կալիֆորնիայի Գերագույն դատարանում հանձնարարագրի հրամանի միջնորդություն ներկայացնել վեց ամսվա ընթացքում:
14. Ես կարո՞ղ եմ ընտանիքիս անդամին խնդրել ինձ ներկայցնել Միջնորդությանը կամ Արդար լսմանը:
Դուք կարող եք որևէ մեկին մատնանշել՝ լինելու Ձեր լիազորված ներկայացուցիչը և Ձեզ ներկայացնելու Ձեր Միջնորդության կամ Արդար լսման ընթացքում: Դուք կարող եք ընտանիքի անդամի, ընկերոջը կամ այլ փաստաբանի խնդրել Ձեր լիազորված ներկայացուցիչը լինել: Լիազորված ներկայացուցիչը պետք է լրացնի DR 108 ձևաթուղթը՝ նախքան Ձեզ ներկայացնելը: Այս ձևաթուղթը մատչելի է հետևյալ հղումով՝ http://www.rehab.cahwnet.gov/Appeals/FairHearForms.html#DR107.
15. Ի՞նչ տեղի կունեան, եթե ես չեմ կարող անգլերեն կարդալ կամ եթե լսողության կամ տեսողության խնդիր ունեմ:
Դուք կարող եք խնդրել, որպեսզի ծանուցումները և որոշումները Ձեզ ուղարկվեն Ձեր հիմնական լեզվով կամ հաղորդակցման Ձեր նախընտրելի մեթոդով: Երբ Դուք առանձնահատուկ խնդրանք ներկայացնեք, ենթադրվում է, որ DOR-ը ծանուցումները և որոշումները Ձեզ կտրամադրի Ձեր հիմնական լեզվով կամ հաղորդակցման նախընտրելի մեթոդով: Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք §19013.5(a)-(b). Վերնագիր 9 CCR §7352(a): Եթե Դուք նաև ցանկանում եք ծանուցումները և որոշումներն ստանալ անգլերենից բացի մեկ այլ լեզվով, խոշոր տպագրությամբ, կամ Բրայլով, հնարավորինս շուտ խնդրեք այն առանձնահատուկ լեզուն կամ ձևաչափը, որի կարիքն ունեք: Դուք կարող եք ծանուցումներ ստանալ տարբեր լեզուներով և/կամ ձևաչափերով, երբ Դուք Վարչական վերանայում, Միջնորդություն կամ Արդար լսում եք խնդրում:
16. Ես կարո՞ղ եմ թարգմանչի ծառայություններ կամ կարդացողի կամ այլ հարմարություններ ստանալ Վարչական վերանայման, Միջնորդության կամ Արդար լսմանը:
Այո. Եթե Դուք անգլիախոս չեք, խուլ եք, լսելու, խոսքի խնդիրներ ունեք, կույր եք կամ տեսողության խնդիրներ ունեք, թարգմանչի կամ կարդացողի ծառայությունները կամ լսելու աջակցող սարքեր պետք է տրամադրվեն Ձեզ: Այս ծառայությունները տրամադրվում են Ձեր խնդրանքի հիման վրա: Վերնագիր 9 CCR §§ 7353(c), 7353.6(c), 7354(d)(3): Եթե հնարավոր է, նախապես խնդրեք ցանկացած հարմարություն, որի կարիքն ունեք: Դուք կարող եք հարմարություններ խնդրել, երբ Վարչական վերանայում, Միջնորդություն կամ Արդար լսում եք խնդրում:
17. Ես կարո՞ղ եմ Վարչական վերանայման, Միջնորդության կամ Արդար լսման հանդիպմանը գնալու համար տանից և դեպի տուն փոխադրում խնդրել:
Դուք կարող եք DOR-ին խնդրել փոխադրում տրամադրել դեպի Վարչական վերանայման կամ Միջնորդության հանդիպումը: Վերնագիր 9 CCR §7353(d), 7353.6(d): Թեև կանոնակարգերում մասնավորապես չի հասցեագրվում այդ մասին, Դուք կարող եք ցանկանալ DOR-ին խնդրել, թե արդյոք նրանք Ձեզ փոխադրում կտրամադրեն՝ Արդար լսման մեկնելու համար, եթե դրա կարիքն ունենաք:
Աջակցության համար խնդրում ենք դիմել Ձեր (CAP, Client Assistance Program) փաստաբանին՝ 800-776-5746 հեռախոսահամարով: CAP փաստաբանը կարող է ի վիճակի լինել օգնել Ձեզ՝ լուծելու Ձեր DOR-ի հետ ունեցած խնդիրները:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.