Ձեր իրավունքները՝ Ձեր մայրենի լեզվով տեղեկություններ և ծառայություններ ստանալու տարածքային կենտրոնից. 3 և ավելի տարիք ունեցող անձանց համար

Publications
#F101.10

Ձեր իրավունքները՝ Ձեր մայրենի լեզվով տեղեկություններ և ծառայություններ ստանալու տարածքային կենտրոնից. 3 և ավելի տարիք ունեցող անձանց համար

This pub tells you how to get paper work and services from the regional center in your native language. It tells you about this when you or your child is over age three. It tells you what to do if you do not agree with a regional center decision.

Այս ամփոփաթերթում քննարկվում են այն օրենքները, որոնք Ձեզ թույլ են տալիս տեղեկություններ, ծառայություններ և անհատական ծրագրերի պլանավորում (IPP, Individual Program Plans) ստանալ տարածքային կենտրոնից՝ Ձեր մայրենի լեզվով այն անձանց համար, ովքեր 3 տարեկան և ավելի են:  

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ապաստանների տարածքային կենտրոնն (HRC, Harbor Regional Center) օգտագործում է «Ընտանիքի անհատականացված ծառայությունների պլանը» կամ «IFSP»-ը՝ «Անհատական ծրագրային պլանի» կամ «IPP»-ի փոխարեն՝ 3 տարեկան կամ ավելի սպասառուների համար: Այս հրապարակումը վերաբերում է տարածքային կենտրոնների սպասառուներին կամ դիմորդներին, ովքեր 3 տարեկան կամ ավելի են: 3 տարեկանից փոքր երեխաներին վերաբերող տեղեկությունների համար տե՛ս մեր հրապարակումը՝ «Ձեր մանուկի և նոր քայլել սովորող երեխայի իրավունքները (0-3)՝ Տեղեկությոնւներ և ծառայություններ ստանալու Ձեր մայրենի լեզվով՝ տարածքային կենտրոնից՝ Վաղ մեկնարկ ծրագրի ներքո» (Your Baby’s and Toddler’s Rights [0-3 years] to Receive Information and Services in Your Native Language from the Regional Center under the Early Start Program) http://www.disabilityrightsca.org/pubs/F10001.pdf:

Օրենքները, որոնք հայտնի են որպես Սենատի օրինագիծ (SB, Senate Bill) 555 (Correa) և SB 82 (2015թ. բյուջեի և ֆինանսական վերանայման հանձնաժողով [Committee on Budget and Fiscal Review 2015]), պարզաբանում  են տարածքային կենտրոնի պարտականությունը՝ Լանթըրմընի օրենքի (Lanterman Act) ներքո՝ Ձեր մայրենի լեզվով Ձեզ տեղեկություններ և ծառայություններ տրամադրելու համար: Այստեղ կարող եք գտնել այդ երկու օրենքները՝ SB 555:  http://www.leginfo.ca.gov/pub/13-14/bill/sen/sb_0551-0600/sb_555_bill_2… and SB 82: http://www.leginfo.ca.gov/pub/15-16/bill/sen/sb_0051-0100/sb_82_bill_20…

Որոշ մարդիկ, ովքեր տարածքային կենտրոններից ծառայություններ են ստանում, անգլերեն չեն խոսում կամ սահմանափակ չափով են խոսում և հասկանում անգլերեն լեզուն: Չկա պահանջ, որ Դուք պետք է խոսեք, կարդաք կամ գրեք անգլերեն, որպեսզի ստանաք Ձեզ անհրաժեշտ ծառայությունները, որոնց կարիքը Դուք կամ Ձեր երեխան ունեք տարածքային կենտրոնից: Այս օրենքներն օգնում են երաշխավորել, որ անգլերեն չխոսող կամ սահմանափակ խոսող սպասառուները և նրանց ընտանիքները տարածքային կենտրոնների ծառայությունների և օժանդակությունների մասին հավասար տեղեկատվություն ունեն: 

  1. Լանթըրմընի օրենքն ինչպե՞ս է սահմանում «մայրենի լեզուն»: 

    Լանթըրմընի օրենքը «մայրենի լեզուն» սահմանում է որպես լեզու, որը Դուք սովորաբար օգտագործում կամ նախընտրում եք և երբ կիրառելի է,լեզուն, որը Ձեր ծնողը, օրինավոր խնամակալը, խնամատարը,  կամ լիազորված ներկայացուցիչն օգտագործում կամ նախընտրում է: Օրինակ, եթե Դուք սահմանափակ կարողություն ունեք անգլերեն խոսելու և սովորաբար խոսում եք իսպաներեն, ապա Ձեր մայրենի լեզուն իսպաներենն է: Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգիրք, հոդված 4512(m) (California Welfare and Institutions Code):
     
  2. Ի՞նչ տեղի կունենա, եթե ես խուլ եմ, լսողության դժվարություն ունեմ, կույր կամ տեսողության դժվարություն ունեմ:  Ի՞նչ պետք է անի տարածքային կենտրոնը՝ ինձ հետ արդյունավետ հաղորդակցության մեջ լինելու համար:

    Եթե Դուք խուլ եք, լսողության դժվարություն ունեք, կույր կամ տեսողության դժվարություն ունեք, և եթե Դուք սպասառու եք կամ տարածքային շրջանից ծառայություն եք հայցում, ապա տարածքային կենտրոնը պետք է Ձեզ հետ հաղորդակցվի՝ ծառայությունների այլընտրանքային մեթոդներ օգտագործելով:  Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգիրք, հոդված 4642(b), 4643(d) և 4646(h):  Այս ծառայությունները պետք է ներառեն համապատասխան լրացուցիչ օժանդակություններ և ծառայություններ, որտեղ անհրաժեշտ է: Ձեզ հետ ինչպես հաղորդակցվելը որոշելիս՝ տարածքային կենտրոնը պետք է ի նկատի ունենա լրացուցիչ օժանդակությունները և ծառայությունները, որոնք Դուք խնդրում եք: Տե՛ս Կալիֆորնիայի կառավարման օրենսգրքի հոդված 11135(b)-ը (California Government Code), Միացյալ Նահանգների օրենսգրքի հոդված 12132-ը և 28-ը (U. S.C. United States Code), Դաշնային կանոնակարգումների օրենսգրքի հոդված 35.160(b) (C.F.R. Code of Federal Regulations):  Բացի այդ, տարածքային կենտրոնները հանրային բնակեցման վայրեր են, որոնք պետք է համապատասխանեն Հաշմանդամ ամերիկացիների մասին ակտի (ADA, Americans with Disabilities Act) III վերնագրին առ այն, թե ինչպես պետք է հաղորդակցվել այն անձանց հետ, ովքեր լսողության և տեսողության դժվարություններ  ունեն:  42 U.S.C. sec. 12192. ADA-ի III վերնագրի համաձայն լսողության կամ տեսողության դժվարություններ ունեցող անձանց հետ հաղորդակցվելու համար պահանջվող լրացուցիչ օժանդակությունները և ծառայությունները ներառում են ժեստերի լեզվի թարգմանիչներ, Բրայլ կամ մեծ տպագրություն կամ ձայնագրություններ և այլն:  28 C.F.R. sec. 36.303: 

    Տարածքային կենտրոնը (regional center) կարող է խուսափել այս պատասխանատվություններից, միայն եթե այն կարողանա ապացուցել, որ համապատասխանելը կարող է հիմնովին փոխել տարածքային կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները կամ տարածքային կենտրոնի համար անպատեհ պատասխանտվություն կլինի: Եթե կարծում եք, որ տարածքային կենտրոնը խախտում է ADA-ն, Դուք պետք է Արդարադատության նախարարություն (DOJ, Department of Justice) բողոք ներկայացնեք. ADA բողոքարկում ներկայացնելու վերաբերյալ տեղեկությունները կարելի է գտնել ՝ http://www.ada.gov/filing_complaint.htm:
     
  3. Ես կարծում եմ, որ ես (կամ երեխաս) զարգացման հաշմանդամություն ունեմ (ունի): Ի՞նչ պետք է անի տարածքային կենտրոնը:

    Եթե կարծում եք, որ Դուք (կամ Ձեր երեխան) զարգացման հաշմանդամություն ունեք (ունի), Դուք տարածքային կենտրոնում նախնական ընդունելության իրավունք ունեք: Տարածքային կենտրոնը պետք է նախնական ընդունելությունը կատարի 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ տարածքային կենտրոն դիմելու պահից սկսած: Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգիրք, հոդված 4642: 
     
  4. Արդյո՞ք նախնական ընդունելությունը պետք է իմ մայրենի լեզվով լինի:

    Այո: Տարածքային կենտրոնը պետք է Ձեզ և Ձեր ընտանիքի հետ նախնական ընդունելությունն անցկացնի Ձեր մայրենի լեզվով: Սա նշանակում է, որ օրինակ, եթե Դուք սովորաբար խոսում կամ նախնտրում եք իսպաներենը, ապա տարածքային կենտրոնը պետք է նախնական ընդունելության ժամանակ Ձեզ հետ հաղորդակցվի իսպաներեն լեզվով: Տարածքային կենտրոնը կարող է այս պատասխանատվությունից խուսափել, եթե միայն զարգացման ծառայությունների նախարարությունը (DDS, Department of Developmental Services) որոշել է, որ տարածքային կենտրոնի համար շատ դժվար կլինի Ձեզ հետ հաղորդակցվել իսպաներենով:  Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգիրք, հոդված 4642(b): Եթե DDS-ն որոշի, որ նախնական ընդունելությունն իսպաներենով անցկացնելը շատ դժվար է, նախնական ընդունելությունն այնունամենայնիվ կարվի, բայց՝ անգլերենով: 
     
  5. Ի՞նչ պետք է ներառի նախնական ընդունելությունը

    Տարածքային կենտրոնի նախնական ընդունելությունը պետք է տեղեկություններ և խորհուրդներ ներառի Ձեզ համար այն ծառայությունների վերաբերյալ, որոնք տարածքային կենտրոննները տրամադրում են և այն ծառայությունները, որոնք տրամադրվում են համայնքի այլ գործակալությունների կողմից:  Սա կարող է ներառել հոգեկան առողջություն, շինություններ, կրթություն, աշխատանքային վերապատրաստում, բժշկական, ատամնաբուժական, հանգստի և այլ ծառայություններ կամ ծրագրեր, որոնք կարող են օգտակար լինել զարգացման հաշմանդամություն ունեցող անձին կամ նրա ընտանիքին: Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգիրք, հոդված 4642(a)(2):  Տարածքային կենտրոնի ծառայությունների և այլ գործակալությունների և նրանց ծառայություններին վերաբերող տեղեկությունները պետք է տրամադրվեն Ձեր մայրենի լեզվով:
     
  6. Նախնական ընդունելությունն արդյո՞ք պետք է ներառի որոշում առ այն, թե տարածքային կենտրոնը պետք է գնահատում տրամադրի:

    Այո: Տարածքային կենտրոնի Ձեր նախնական ընդունելությունը պետք է ներառի տարածքային կենտրոնի որոշումն առ այն, թե արդյոք տարածքային կենտրոնը պետք է գնահատում տրամադրի, թե՞՝ ոչ: Տարածքային կենտրոնի որոշումը պետք է տրամադրվի Ձեր մայրենի լեզվով: Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգիրք, հոդված 4642(b): 
     
  7. Եթե ես (կամ երեխաս) գնահատման կարիք ունեմ (ունի), տարածքային կենտրոնն արդյո՞ք պետք է գնահատումն իմ մայրենի լեզվով անցկացնի:

    Այո: Եթե տարածքային կենտրոնը որոշի, որ գնահատման կարիք կա, ապա տարածքային կենտրոնը պետք է գնահատումը Ձեր մայրենի լեզվով անցկացնի, եթե DDS-ը չորոշի, որ տարածքային կենտրոնի համար շատ դժվար կլինի դա անել: Սա կարող է ներառել տարածքային կենտրոնի որևէ աշխատակցի ներգրավում, ով խոսում է Ձեր լեզվով կամ թարգմանչի օգտագործում և Ձեզ գրավոր նյութերի տրամադրում՝ Ձեր մայրենի լեզվով:  Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգիրք, հոդված 4643(d):
     
  8. Տարածքային կենտրոնը որքա՞ն արագ պետք է գնահատում կատարի:

    Տարածքային կենտրոնը նախնական ընդունելությունից սկսած 120 օրվա ընթացքում պետք է գնահատում կատարի: Սակայն, գնահատումը պետք է ավելի շուտ տեղի ունենա՝ ոչ ուշ, քան նախնական ընդունելությունից 60 օր անց, եթե ավելի երկար հետաձգումը կարող է Ձեզ կամ Ձեր երեխայի առողջությունը և ապահովությունն  անտեղի վտանգի ենթարկել, կամ Ձեր կամ Ձեր երեխայի մտավոր կամ ֆիզիկական զարգացման նշանակալից հետաձգման պատճառ դառնալ կամ Ձեզ կամ երեխայի մոտալուտ վտանգի պատճառ դառնալ՝ Ձեզ ավելի սահմանափակ միջավայրում տեղադրած լինելով: Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգիրք, հոդված 4643(a):
     
  9. Ի՞նչ է սովորաբար ներառվում գնահատման մեջ:

    Գնահատումը կարող է ներառել պատմական տվյալների հավաքում և վերստուգում, համապատասխան ստուգումների և գնահատման կատարում, Ձեր երեխայի հաշմանդամության աստիճանի որոշում և ծառայությունների կարիքներ, և գնահատումների ու ստուգումների նկատառում, եթե գնահատումը պետք է որոշի տարածքային կենտրոնի ծառայությունների իրավունակությունը: Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգիրք, հոդված 4643(a) and (b):
     
  10. Ինչ կասեք IPP-ի պլանավորման և ստեղծման և IPP հանդիպման մասին: Տարածքային կենտրոնն ստիպվա՞ծ է դրանք անցկացնել իմ մայրենի լեզվով:

    Այո: Տարածքային կենտրոնը պետք է IPP-ի պլանավորման և ստեղծման և IPP հանդիպման մասին Ձեզ հետ (կամ Ձեր ընտանիքի հետ, եթե հարմար է) հաղորդակցվի Ձեր մայրենի լեզվով:  Տարածքային կենտրոնը կարող է խուսափել այդպես վարվել, միայն եթե այն կարողանա ցույց տալ, որ DDS-ը որոշել է, որ Ձեր մայրենի լեզվով հաղորդակցվելը շատ դժվար է: Օրինակ, եթե Դուք սովորաբար խոսում կամ նախընտրում եք վիետնամերենը, տարածքային կենտրոնը պետք է Ձեզ հետ հաղորդակցվի վիետնամերեն՝ IPP հանդիպման ժամանակ IPP-ն պլանավորելու համար: Միջոցները, որով տարածքային կենտրոնը կարող է սա անել, ներառում են տարածքային կենտրոնի որևէ աշխատակցի ներգրավում, ով խոսում է Ձեր մայրենի լեզվով, կամ թարգմանչի օգտագործում և Ձեր մայրենի լեզվով գրավոր նյութերի տրամադրում:  Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգիրք, հոդված 4646 (h)(1):
     
  11. Ես կարո՞ղ եմ իմ IPP-ն իմ մայրենի լեզվով ունենալ:

    Այո: Տարածքային կենտրոնը պետք է Ձեր մայրենի լեզվով Ձեզ տրամադրի IPP-ի պատճենը կամ երբ հարմար է, Ձեր ընտանիքի,օրինական խնամակալի, խնամատարի, լիազոր ներկայացուցչի կամ երկուսիդ մայրենի լեզվով, եթե DDS-ն չորոշի, որ այդկերպ վարվելը շատ դժվար կլինի տարածքային կենտրոնի համար: Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգիրք, հոդված 4646(h)(2):
     
  12. Որքա՞ն շուտ կարող եմ IPP-ն ստանալ իմ մայրենի լեզվով:

    Այն կախված է հանգամանքներից: Եթե Դուք թարգմանված IPP խնդրեք և Ձեր լեզուն համարվի  «շեմքային  լեզու» , ապա տարածքային կենտրոնը պետք է պատճենը Ձեզ տրամադրի Ձեր խնդրանքից սկսած 45 օրվա ընթացքում: Լեզուն համարվում է  «շեմքային լեզու», երբ որոշակի թվով կամ տոկոսային հարաբերությամբ մարդիկ ասում են, որ այն իրենց հիմնական լեզուն է: Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգիրք, հոդված (a)(5):
     
  13. Ի՞նչ տեղի կունենա, եթե իմ լեզուն  «շեմքային լեզու»  չհամարվի:

    Եթե Ձեր լեզուն « շեմքային լեզու » չի համարվում, ապա հնարավոր է, որ տարածքային կենտրոնից 45 օրից ավելի պահանջվի՝ Ձեզ թարգմանված  IPP ուղարկելու համար: Սակայն, տարածքային կենտրոնը պետք է հետևի այն դեպքերի քանակին, որոնք պահանջվում են ավելի քան 60 օր՝ թարգմանված IPP տրամադրելու համար: Տարածքային կենտրոնը պետք է այդ տվյալները ներառի կենտրոնի ծառայությունների տվյալների գնման զեկույցում և այդ զեկույցը տեղադրի տարածքային կենտրոնի կայքէջում: Այդ տվյալները նաև զեկուցվում են DDS-ին և տեղադրվում DDS-ի կայքէջում:  Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգիրք, հոդված 4519.5 (a): Հնարավոր է, որ Դուք ցանկանաք ի նկատի ունենալ, թե որն է կոչվում հոդված  4731-ի բողոք, եթե դա տեղի ունենա:  Հոդված 4731-ի բողոքների վերաբերյալ տեղեկությունների համար տե՛ս՝  http://www.disabilityrightsca.org//pubs/PublicationsRULAEnglish.htm   Գլուխ 12: 
     
  14. Այլ մասնավոր կամ հանրային առողջապահական ծրագրերը պետք է ունենան այդ տեղեկատվությունը: Դուք կարող եք այն խնդրել:

    Իսպաներենը  շեմքային լեզու  է համարվում Կալիֆորնիայի շատ վարչաշրջաններում: Որոշ վարչաշրջաններ ավելի շատ շեմքային լեզուներ կունենան, քան մյուսները: Օրինակ՝ Լոս Անջելեսի վարչաշրջանի շեմքային լեզունենրն են արաբերենը, հայերենը, կամբոջերենը, չինարենը, անգլերենը, պարսկերենը, կորեերենը, ռուսերենը, իսպաներենը, տագալոգը և վիետնամերենը: Հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև պարզելու, թե արդյոք Ձեր լեզուն համարվում է  շեմքային լեզու Ձեր վարչաշրջանում, տե՛ս՝ http://www.dhcs.ca.gov/formsandpubs/Documents/MMCDAPLsandPolicyLetters/…
     
  15. Տարածքային կենտրոնը պարտավո՞ր է փաստաթղթով հաստատել, թե որն է IPP-ի իմ մայրենի լեզուն:

    Այո: Տարածքային կենտրոնը պարտավոր է փաստաթղթով հաստատել, թե որն է IPP-ի Ձեր մայրենի լեզուն: Օրինակ՝  եթե Դուք խոսում կամ նախընտրում եք կորեերենը, ապա տարածքային կենտրոնը պետք է հաստատի, որ կորեերենը Ձեր IPP-ի մայրենի լեզուն է: Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգիրք, հոդված 4646(h)(3):
     
  16. Ի՞նչ կարող եմ անել, եթե տարածքային կենտրոնը փաստաթղթով չի հաստատում իմ մայրենի լեզուն կամ նախնական ընդունելություն, գնահատում կամ IPP պլանավորման գործընթացն իմ մայրենի լեզվով չի անցկացնում: 

    Եթե Ձեր տարածքային կենտրոնի փաստաթղթով չի հաստատում Ձեր մայրենի լեզուն կամ նախնական ընդունելություն, գնահատում կամ IPP պլանավորման գործընթացը Ձեր  մայրենի լեզվով չի անցկացնում, Դուք կարող եք բողոք ներկայացնել: Լանթըրմընի ակտի 4731 հոդվածի համաձայն Դուք կարող եք տարածքային կենտրոնի դեմ բողոքարկել, եթե վստահ եք, որ Ձեր իրավունքները ոտնահարվել կամ մերժվել են. Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգիրք, հոդված 4731: Բողոք ներկայացնելու համար հակիրճ նամակ գրեք Ձեր տարածքային կենտրոնի տնօրենին: Տարածքային կենտրոնների տնօրենների և կոնտակտային տվյալների համար տե՛ս՝ http://www.dds.ca.gov/RC/RCList.cfm. 

    Ձեր նամակը պետք է ներառի Ձեր անունը,  հասցեն, հեռախոսահամարը և տեղեկություններ առ այն, թե ինչ է տեղի ունեցել, ինչ եք Դուք արել՝ այն լուծելու համար, ներառված անձանց անունները և այն, թե ինչ կարող է արվել՝ կատարվածը շտկելու համար: Դուք կարող եք Ձեր բողոքը Ձեր մայրենի լեզվով ներկայացնել: 

    Ձեր բողոքը ներկայացնելուց հետո տարածքային կենտրոնի տնօրենը 20 աշխատանքային օր կունենա՝ հետաքննելու և առաջարկվող գրավոր լուծում ուղարկելու համար: Եթե առաջարկվող լուծման հետ համաձայն չլինեք, կարող եք Ձեր բողոքն ուղղել DDS՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում: DDS-ն 45 օր կունենա՝ հետաքննելու և Ձեզ պատասխան ուղարկելու համար:  Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգիրք, հոդված 4731(c):

    Բողոք ներկայացնելու Ձեր իրավունքի մասին հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք նայել «Լանթըրմընի ակտի ներքո իրավունքներ»  (Rights Under the Lanterman Act) հրապարակման 12-րդ գլխի 41-44 հարցերը, հետևյալ հղմամբ՝ http://www.disabilityrightsca.org/pubs/506301Ch12.pdf

 

 

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

 

 

Click links below for a downloadable version.