Ձեր իրավունքը` ստանալու ճամբարային, սոցիալական հանգիստ և առնչվող ծառայություններ շրջանային կենտրոնից

Publications
#7171.10

Ձեր իրավունքը` ստանալու ճամբարային, սոցիալական հանգիստ և առնչվող ծառայություններ շրջանային կենտրոնից

Շրջանային կենտրոններն այժմ կարող են վճարել ճամբարի, սոցիալական հանգստի և այլ առնչվող ծառայությունների համար` համաձայն Լանտերմանի օրենքի: Այժմ կարող եք խնդրել այս ծառայությունները: Սա օրենքի փոփոխություն է, որը կարող եք գտնել Կալիֆոռնիայի բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգրքի 4648.5 բաժնում.

Շրջանային կենտրոններն այժմ կարող են վճարել ճամբարի, սոցիալական հանգստի և այլ առնչվող ծառայությունների համար` համաձայն Լանտերմանի օրենքի: Այժմ կարող եք խնդրել այս ծառայությունները: Սա օրենքի փոփոխություն է, որը կարող եք գտնել Կալիֆոռնիայի բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգրքի 4648.5 բաժնում:

Ի՞նչն է փոխվել:

2009 թվականին Կալիֆոռնիան ուներ ֆինանսական արտակարգ իրավիճակ, և շրջանային կենտրոնները ստիպված էին դադարեցնել որոշ ծառայությունների վճարումը: Որոշ ծառայություններ, որոնք չթույլատրվեցին, ներառում էին ճամբարային, սոցիալական հանգիստը և այլ առնչվող ծառայություններ: Սկսած 2021 թվականի հուլիսի 1-ից` շրջանային կենտրոնները կարող են նորից վճարել հետևյալի համար.

  1. Ճամբարային ծառայություններ և դրան առնչվող ճամփորդական ծախսեր:
  2. Սոցիալական հանգստի գործողություններ, բացի այն գործողություններից, որոնք մատուցվում են որպես համայնքում տրամադրվող ցերեկային ծրագրեր:
  3. Կրթական ծառայություններ երեքից 17 տարեկանների համար, ներառյալ:
  4. Ոչ բժշկական թերապիաներ, ներառյալ, սակայն չսահմանափակվելով մասնագիտացված հանգստով, արվեստով, պարով և երաժշտությամբ:

Օրենքի այս փոփոխության մասին ի՞նչ է ասում Զարգացման ծառայությունների վարչությունը:

Զարգացման ծառայությունների վարչությունը պետական գործակալություն է, որը պատասխանատու է բոլոր 21 շրջանային կենտրոնների համար: Այս գործակալությունը երբեմն կոչվում է DDS և շրջանային կենտրոններին իրավասություն ունի ասելու, թե ինչ պետք է անեն: DDS-ը տեղեկացրել էր շրջանային կենտրոններին, որ իրենք պատասխանատու են իրազեկել ծառայության համակարգողներին և հանրությանն օրենքի այս փոփոխության մասին և գտնել շրջանային կենտրոնի այն սպառողներին, ովքեր գուցե ցանկանան և այս ծառայությունների կարիքն ունենան: DDS-ը տեղեկացրել էր շրջանային կենտրոններին, որ նրանք հատուկ ջանքեր պետք է գործադրեն, որպեսզի իրազեկեն տարբեր մաշկի գույն ունեցող համայնքներին, ովքեր չեն խոսում անգլերեն: Սոցիալական հանգստի և այլ առնչվող ծառայությունների ֆինանսավորումը կարող է օգնել նվազեցնել շրջանային կենտրոնի ծախսերի անհավասարությունները ցածր եկամուտ ունեցող և տարբեր մաշկի գույնով մարդկանց համար: Շրջանային կենտրոնները պետք է գործողությունների պլաններ ներկայացնեն DDS-ին մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15-ը:

2021 թվականի հոկտեմբերի 7-ի նամակով DDS-ը տեղեկացրել էր յուրաքանչյուր շրջանային կենտրոնի, որ նրանք պետք է.

  1. Ձեռնարկեն ակտիվ քայլեր, որպեսզի իրազեկեն համայնքին Բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգրքի 4648.5 բաժնի փոփոխությունների մասին:
  2. Տրամադրեն տեղեկատվությունը ծառայության համակարգողներին և կապ հաստատեն սպառողների, ընտանիքների, մատակարարների և տեղական համայնքային կազմակերպությունների հետ, որպեսզի իրազեկեն նրանց ծառյությունների առկայության մասին:
  3. Դիտարկեն գործողություններ, որոնք կբարձրացնեն իրազեկվածությունը և կօգնեն փոխանցել տեղեկատվությունը անգլերեն չխոսողներին և տարբեր մաշկի գույն ունեցողներին:
  4. Հավաստիանան, որ ծառայության համակարգողները խոսում են այս ծառայությունների առկայության և սպառողների առնչվող կարիքների մասին անհատական ծրագրի պլանավորման ժողովի ընթացքում, և
  5. Ուղարկեն իրազեկման պլան DDS-ին մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15-ը:

Այս դիրեկտիվը կարող եք գտնել DDS-ի կայքէջում` https://www.dds.ca.gov/wp- content/uploads/2021/10/Restoration-of-Camping-Social-Recreation-and-Other-Services.pdf

Ինչպե՞ս են շրջանային կենտրոնները որոշում, թե ով պետք է ստանա այս ծառայությունները:

Ձեր IPP-ն պետք է բացատրի, թե ինչու են ձեզ հարկավոր այս ծառայությունները: Երբ շրջանային կենտրոնները որոշումներ են կայացնում, թե որ ծառայությունները պետք է հաստատվեն, նրանք կարող են հաշվի առնել հետևյալ հարցերը.

  1. Արդյոք ձեզ հարկավոր է ծառայությունը ձեր զարգացման հաշմանդամության պատճառո՞վ:
  2. Արդյոք ծառայությունը կպակասեցնի՞ զարգացման հաշմանդամության հետևանքները:
  3. Արդյոք ծառայությունը կօգնի՞ ձեզ ունենալ նորմալ, անկախ և
  4. արդյունավետ կյանք կամ կօգնի՞ ձեզ սովորել նոր հմտություն համապատասխան եղանակով:

Շրջանային կենտրոնները, որոնք կոչվում են Ծառայությունների գնման քաղաքականություններ, բացատրում են, թե ինչպես են դրանք կատարում տարբեր ծառայությունների ծախսերին առնչվող որոշումները: Խնդրեք ձեր շրջանային կենտրոնին վերանայել իրենց Ծառայությունների գնման քաղաքականությունը ճամբարային, սոցիալական հանգստի և առնչվող ծառայությունների վերաբերյալ: Յուրաքանչյուր շրջանային կենտրոն պետք է տեղադրի իր Ծառայությունների գնման քաղաքականությունն իրենց կայքէջում: Ծառայությունների գնման (POS, Purchase of Services) քաղաքականություններն օգնում են բացատրել ծառայությունների ստացման կանոնները: Յուրաքանչյուր շրջանային կենտրոնի POS քաղաքականությունները տարբեր են, և DDS-ը պետք է հաստատի POS քաղաքականությունները: Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք, բաժին  4434(d): POS քաղաքականությունները չեն կարող խախտել Լանտերմանի օրենքը և պետք է հրապարակվեն առցանց: Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք, բաժին  4629.5:

Արդյոք ես պե՞տք է սպառեմ ընդհանուր ռեսուրսները` նախքան շրջանային կենտրոնը կֆինանսավորի իմ սոցիալական հանգստի ծրագիրը:

Այո: Օրենքն ասում է, որ շրջանային կենտրոնները պետք է հավաստիանան, որ չկան գործակալություններ կամ ռեսուրսներ, որոնք ունեն ձեր հայցած ծառայությունը տրամադրելու պարտականությունը: Օրենքը նաև թույլատրում է շրջանային կենտրոններին ֆինանսավորել որևէ ծառայություն, մինչ գործում է ընդհանուր ռեսուրսը: Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք, բաժին 4659.

Ի՞նչն է համարվում ընդհանուր ռեսուրս:

«Ընդհանուր ռեսուրսը» գործակալություն կամ ռեսուրս է, որը պահանջվում է, որ պետք է ծառայի ընդհանուր հանրության բոլոր անդամներին, լինեն նրանք շրջանային կենտրոնի հաճախորդներ, թե ոչ: Ընդհանուր ռեսուրսների օրինակները ներառում են քաղաքային զբոսայգիներ և հանգստի ծրագրեր, դպրոցներ և Medi-Cal: Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք, բաժին  4644(b).

Ինչպե՞ս եմ ես հայցում այս ծառայությունները:

Ինչպես որևէ ծառայության կամ աջակցության որևէ նոր հարցման դեպքում դուք պետք է IPP հանդիպում խնդրեք, որպեսզի զրուցեք շրջանային կենտրոնի հետ ձեր գործերի մասին և թե ինչու է ձեզ հարկավոր նոր ծառայություն կամ աջակցություն: Կարող եք IPP հանդիպում խնդրել ցանկացած ժամանակ: Շրջանային կենտրոնները պետք է անցկացնեն ձեր հանդիպումը ձեր հարցումից հետո 30 օրվա ընթացքում: Շրջանային կենտրոնները կարող են միայն գնել ծառայությունները, որոնք առնչվում են ձեր զարգացման հաշմանդամությանը: Երբ խնդրում եք ձեր ծառայության համար, համոզվեք, որ բացատրել եք, թե ինչու է ձեզ հարկավոր ծառայությունը և թե ինչպես այդ ծառայությունն առնչվում ձեր զարգացման հաշմանդամությանը:

Ի՞նչ անել, եթե շրջանային կենտրոնը մերժում է:

Եթե շրջանային կենտրոնը մերժում է որևէ ծառայության ձեր հարցմանը, նա պետք է պատվիրված փոստի միջոցով ձեզ գրավոր ծանուցագիր տրամադրի 5 աշխատանքային օրվա ընթացքում: Շրջանային կենտրոնի համար անօրինական է մերժել կամ փոփոխել որևէ ծառայություն` առանց ձեզ գրավոր ծանուցագիր տրամադրելու: Կարող եք բողոքարկել, նույնիսկ եթե շրջանային կենտրոնը մերժում է ուղարկել ձեզ ծանուցագիր: Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք, բաժին  4710(b): Բողոքարկման վերաբերյալ մանրամասների համար խնդրում ենք այցելել Լանտերմանի օրենքի Իրավունքների 12-րդ գլուխը, 14-17-րդ հարցերը:

Ի՞նչ պետք է ներառի շրջանային կենտրոնն իր ծանուցագրում:

Շրջանային կենտրոնի ծանուցագիրը պետք է տեղեկացնի ձեզ, թե ինչ են նրանք պլանավորում կատարել և որ օրենքներն են թույլատրում նրանց կայացնելու այդ որոշումը: Այն պետք է բացատրի ձեր բողոքարկման իրավունքները: Շրջանային կենտրոնի գրավոր ծանուցագիրը պետք է հստակ և ձեզ հասկանալի լեզվով լինի: Եթե այս մասին կցանկանայիք ավելին իմանալ, խնդրում ենք այցելել Լանտերմանի օրենքի Իրավունքների 12-րդ գլուխը:

Շահերի պաշտպանության խորհուրդներ ձեզ համար.

  1. Խնդրեք IPP հանդիպում գրավոր կերպով և ասեք, որ ձեզ հարկավոր է և ցանկանում եք, որ շրջանային կենտրոնը վճարի սոցիալական հանգստի կամ այլ առնչվող ծառայությունների համար: Եղեք պատրաստ, որպեսզի բացատրեք, թե ինչպես է այս ծառայությունն օգնում ձեզ ձեր զարգացման հաշմանդամության հարցում և թե ինչու է այդ ծրագիրը բավարարում ձեր անհատական կարիքները:
  2. Սոցիալական հանգստի ծառայությունների ֆինանսավորում ստանալու համար ձեր IPP-ն պետք է ներառի սոցիալական հանգստի նպատակներ: Վերանայեք ձեր ընթացիկ IPP-ն, որպեսզի տեսնեք թե որոնք են ձեր նպատակները և թե արդյոք դրանց կարիքը դեռ ունեք կամ ցանկանում եք դրանք: Երբեմն նոր նպատակներ պետք է ավելացվեն, եթե ինչ-որ բան փոխվում է ձեր կյանքում:
  3. Նախքան ձեր IPP հանդիպումը` ստացեք և վերանայեք ձեր շրջանային կենտրոնի ծառայությունների գնման քաղաքականությունը ճամբարային, սոցիալական հանգստի և այլ առնչվող ծառայությունների համար, որպեսզի իմանաք պահանջները և թե ինչ տեղեկատվություն կհարցնեն ձեզնից:
  4. Տեղեկացեք, թե ինչ է հասանելի ձեր համայնքում և արդյոք այդ համայնքային ծրագրերից որևէ մեկը կաշխատի կամ չի աշխատի ձեր անհատական կարիքների համար:
  5. Պատրաստ եղեք տեղեկացնելու ձեր ծառայության համակարգողին, թե արդյոք ձեզ հարկավոր է լրացուցիչ ժամանակ, որպեսզի համայնքային ծրագրերի և ծառայությունների մաս կազմեք:
  6. Ձեր IPP-ն պետք է ասի, թե արդյոք ձեզ հարկավոր է, որ շրջանային կենտրոնն օգնի ձեզ ստանալ ծառայություններ մեկ այլ գործակալությունից: Եթե ընդհանուր գործակալությունը կարող է տրամադրել ձեզ անհրաժեշտ սոցիալական հանգստի ծառայությունները, ապա շրջանային կենտրոնները պետք է օգնեն ձեզ օգտվել այդ ընդհանուր ռեսուրսներից: Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք, բաժին  4648(a)(8):
  7. Անչափահաս երեխաների դեպքում պատրաստ եղեք բացատրել, թե ինչու դուք չեք կարող վճարել սոցիալական ծառայության կամ առնչվող ծառայության որևէ մաս. նույնիսկ այն արժեքը, որը կվճարեիք, եթե ձեր երեխան չունենար հաշմանդամություն: Ընտանիքը պետք է կարողանա դիմել շրջանային կենտրոնին, երբ այն գտնում է, որ այդ ծառայությունները, որ իր առանց հաշմանդամությունների երեխան ստանում է, իրենց զարգացման հաշմանդամություն ունեցող երեխայի համար դառնում են անմատչելի կամ անհասանելի, եթե շրջանային կենտրոնը չի վճարում դրանց համար:
  8. Եթե շրջանային կենտրոնը մերժի ձեր հարցումը, խնդրեք գրավոր մերժում, որը կոչվում է «Գործողությունների ծանուցագիր» նամակ, որը ներառում է ձեր բողոքարկման իրավունքների մասին տեղեկատվություն
 

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

 

 

Click links below for a downloadable version.