Ինչպես լինել սեփական վճարառուն – տեղեկագիր

Ինչպես լինել սեփական վճարառուն – տեղեկագիր
Որոշ մարդիկ հիվանդության կամ հաշմանդամության պատճառով ի վիճակի չեն կառավարելու Սոցիալական ապահովության վարչությունից (SSA) ստացած դրամը: Այդ դեպքում SSA-ն որևէ բարեկամի, ընկերոջ կամ այլ անձի ընտրում է որպես ներկայացուցչական վճարառու: Նրանց նաև անվանում են «ռեփ. վճարառու»: Ավելի քան 8 միլիոն մարդ ռեփ.
Որոշ մարդիկ հիվանդության կամ հաշմանդամության պատճառով ի վիճակի չեն կառավարելու Սոցիալական ապահովության վարչությունից (SSA) ստացած դրամը: Այդ դեպքում SSA-ն որևէ բարեկամի, ընկերոջ կամ այլ անձի ընտրում է որպես ներկայացուցչական վճարառու: Նրանց նաև անվանում են «ռեփ. վճարառու»: Ավելի քան 8 միլիոն մարդ ռեփ. վճարառու ունի: Դուք կարող եք ունենալ ձեր ռեփ. վճարառուն: Եթե դուք արդեն ի վիճակի եք կառավարելու ձեր սեփական դրամը, ձեր ռեփ. վճարառուն պետք է հայտնի SSA-ին, որ դուք ռեփ. վճարառուի կարիք այլևս չունեք: Կարող եք SSA-ին նաև դիմել՝ ինքներդ ձեր վճարառուն լինելու համար:
Ինչպես դառնալ սեփական անձի վճարառուն
Եթե ցանկանում եք ինքներդ ձեր վճարառուն լինել, SSA-ը ձեզ հարցեր կտա, որպեսզի հավաստիանա, որ դուք պատրաստ եք դրան: Կախված ձեր տեղական SSA գրասենյակից՝ հարցերը կարող են տարբեր լինել: Նրանք կհարցնեն, թե արդյոք պատրաստ եք՝
- վճարել ձեր ամսական հաշիվները, օրինակ, տան վարձը, բժշկական, հեռախոսի և (կամ) համացանցային կապի ծախսերը,
- կառավարել ձեր սեփական բանկային հաշիվը կամ շահառուի/վարկային քարտը,
- բավարարել ձեր սեփական հիմնական կարիքները և
- ընկերներ ձեռք բերել կամ ընտանիք կազմել, որոնք գրավոր ձևով կօգնեն ձեզ ծախսեր կատարելու լավ սովորություններ զարգացնել:
Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ սեփական վճարառու դառնալու համար
Ֆիզիկական կամ հոգեկան հաշմանդամության պատճառով դուք հնարավոր է՝ ռեփ. վճարառու ունենաք: Ինքներդ ձեր վճարառուն դառնալու համար պետք է SSA-ին ցույց տաք, որ այժմ դուք ի վիճակի եք ծախսել սեփական դրամը:
Ահա ապացույցի մի քանի օրինակ, որոնք կնպաստեն ձեր դիմումին.
- Նամակ ձեր բժշկից, որում ասվում է, որ դուք կարողանում եք կառավարել ձեր սեփական դրամը,
- Դատարանի կողմից տրված փաստաթուղթ, որում ասվում է, որ դատարանը կարծում է, որ դուք կարողանում եք հոգալ ձեզ համար կամ
- Այլ ապացույց, որը ցույց է տալիս ձեր մասին ինքնուրույն հոգ տանելու ձեր կարողությունը.
- Տեղեկանք ալկոհոլի կամ թմրանյութերի չարաշահման համար ստացած բուժման մասին,
- Հաշիվների վճարման ապացույց և
- Աջակցության նամակներ ձեզ լավ ճանաչող մարդկանցից:
Նշում. SSA-ը հնարավոր է՝ համաձայնի, որ դուք ռեփ. վճարառուի կարիք այլևս չունեք: Այդ դեպքում նրանք նաև կստուգեն, թե արդյոք դեռևս համապատասխանում եք հաշմանդամության վճարներ ստանալուն:
Ինչպես սկսել գործընթացը
Արդյո՞ք զգում եք, որ պատրաստ եք ինքներդ ձեր վճարառուն լինել: Գործընթացն սկսելու համար կարող եք այցելել SSA-ի ձեր տեղական տարածքային գրասենյակը: Ձեր տարածքային գրասենյակը գտնելու համար զանգահարեք SSA-ի համապետական գրասենյակի 1-800-772-1213 հեռախոսահամարով: Կարող եք նաև այցելել Սոցիալական ապահովության գրասենյակի տեղորոշման էջը
Այս փաստաթղթի իրականացումը ֆինանսավորվում է Սոցիալական ապահովության դեպարտամենտի դրամաշնորհային համաձայնագրով՝ հարկատուների ծախսերով: Չնայած Սոցիալական ապահովության դեպարտամենտն ստուգել է այս փաստաթղթի ճշտությունը, այն սակայն չի համարվում Սոցիալական ապահովության դեպարտամենտի պաշտոնական տեղեկագիր:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.