Ի՞նչպես կարող է ՁԻԱՀ Medi-Cal այլընտրանքային ծրագիրն օգնել ձեզ՝ ստանալ ձեզ անհրաժեշտ խնամքը տանը

Ի՞նչպես կարող է ՁԻԱՀ Medi-Cal այլընտրանքային ծրագիրն օգնել ձեզ՝ ստանալ ձեզ անհրաժեշտ խնամքը տանը
Այս հրապարակումը ձեզ պատմում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից Medi-Cal Waiver ծրագրի մասին: Ծրագիրն ունի գործերի կառավարման ծառայություններ։ Այն ունի անմիջական խնամքի ծառայություններ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց համար: Այս ծառայությունները ծերանոցում կամ հիվանդանոցում ապրելու փոխարեն են: Դուք կարող եք օգտագործել այն՝ օգնելու ձեզ մնալ տանը: Դուք կարող եք օգտագործել այն՝ օգնելու ձեզ տուն գնալ հաստատությունից: Հրապարակումը ձեզ ասում է, թե ով է իրավասու: Այն պատմում է ձեզ այն ծառայությունների մասին, որոնք դուք կարող եք ստանալ:
Ի՞նչ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ Medi-Cal այլընտրանքային ծրագիրը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ Medi-Cal այլընտրանքային ծրագիրը («ՁԻԱՀ-ի այլընտրանքային ծրագիր») ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց համար նախատեսում է հիվանդության հսկողություն և անմիջական խնամքը որպես շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ հիվանդանոցային բուժման այլընտրանք: Դուք կարող եք օգտվել այս ծառայությունից, որպեսզի մնաք տանը կամ վերադառնաք տուն որևէ բուժհաստատությունից կամ խնամքի կենտրոնից:
Ո՞վ է իրավունակ ծրագրի համար:
Իրավունակ անձինք պետք է.
- Ունենան ՄԻԱՎ հիվանդության կամ ՁԻԱՀ-ի գրավոր ախտորոշում՝ տրված իրենց առաջնային բուժող բժշկի կողմից,
- ունենան համապատասխան առողջական վիճակ, որը թույլ կտա ստանալ խնամք տնային պայմաններում,
- ունենան Medi-Cal-ի իրավունակություն այլընտրանքային ծրագրում ընդգրկվելու օրը և դրանից հետո յուրաքանչյուր ամիս,
- ունենան շուրջօրյա խնամքի կենտրոնի մակարդակին կամ ավելի բարձր մակարդակին և 60 կամ ավելի պակաս միավորին համապատասխանելու հավաստագրում, որը գնահատվել է Կոգնիտիվ և ֆունկցիոնալ ունակության մակարդակների գնահատման գործիքով:
Ի՞նչ ծառայություններ են մատուցվում այս այլընտրանքային ծրագրով:
- Բուժքույրական խնամք և սոցիալական ծառայություն
- Տան տնտեսվարի ծառայություններ, օրինակ ճաշի պատրաստում և առօրյա կենցաղային գործեր, գնումներ և այլն
- Տնային խնամք
- Փոքր ֆիզիկական հարմարեցումներ տանը, օրինակ թեքահարթակների, բռնակների տեղադրում, դռների բացվածքների լայնացում և այլն
- Հատուկ բժշկական սարքավորումներ/բժշկական պարագաներ
- Որակավորված բուժքույրական ծառայություն – բուժքույրեր/լիցենզավորված բուժքույրեր
- Հոգեթերապիա
- Ֆինանսական օգնություն երեխաների/խնամակալության տակ գտնվող փոքրահասակ երեխաների համար
- Սննդակարգի խորհրդատվություն
- Տեղափոխում ոչ շտապ բուժօգնության նպատակով
- Տուն առաքվող ճաշեր
Լրացուցիչ տեղեկատվություն.
ՁԻԱՀ Medi-Cal-ին փոխարինող այլընտրանքային ծրագրով նախատեսվող ծառայությունները շահառուներին տրամադրվում են անվճար, սակայն համավճարով Medi-Cal ծրագրում ընդգրկված անհատները պետք է յուրաքանչյուր ամիս վճարեն իրենց ծախսային մասնաբաժինը՝ այդ ծառայություններին իրավունակ լինելու համար 2017թ. հունվարի 1-ից գործում է տարեկան $25,727 գումարի չափով ծախսային սահմանափակումը:
Միաժամանակ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ընդգրկվել հետևյալ ծրագրերում կամ ստանալ հետևյալ ծրագրերի ծառայությունները. Medi-Cal-ի Հոսպիսային ծրագիր, Պետական ապահովագրական ծրագրով նախատեսվող հիվանդության հսկողության ծառայություններ, Նպատակաուղղված հսկողություն որպես լրացում ՁԻԱՀ-ի այլընտրանքային ծրագրին կամ Medi-Cal-ի տնային և համայնքահեն ծառայությունների մեկ այլ այլընտրանքային ծրագիր:
ՀՆԱՐԱՎՈՐ Է միաժամանակ ընդգրկվել Medicare Հոսպիս ծրագրում:
ՁԻԱՀ-ի այլընտրանքային ծրագրի գործակալությունները կարող են տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն իրավունակության և ծրագրով տրամադրվող ծառայությունների, ընդգրկման և բուժքրոջ ու սոցիալական աշխատողի միջոցով հիվանդության անմիջական հսկողություն իրականացնելու վերաբերյալ: Եթե դուք իրավունակ չեք ՁԻԱՀ-ի այլընտրանքային ծրագրի համար, դուք կարող եք իրավունակ լինել նույն գործակալության կամ տվյալ գործակալության գլխավոր գրասենյակի այլ ծրագրերի համար: Գործակալությունների ցանկն ըստ վարչաշրջանների տե՛ս ստորև: Այլ ռեսուրսների համար տե՛ս https://www.cdph.ca.gov/Programs/CID/DOA/Pages/OA_care_mcwp.aspx.
ՁԻԱՀ-ի այլընտրանքային ծրագրի ծառայություններն ստանալու մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ձեր վարչաշրջանի ստորև նշված գործակալությանը: Եթե ձեզ անհրաժեշտ է տեղեկատվություն Medi-Cal-ին դիմելու կարգի վերաբերյալ, կարող եք այցելել՝ http://www.dhcs.ca.gov/services/medi-cal/Pages/ApplyforMedi-Cal.aspx
ՁԻԱՀ-Ի ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐ
Կալիֆորնիայի Առողջապահության վարչություն
ՁԻԱՀ-ի գրասենյակ, ՄԻԱՎ-ով հիվանդների խնամքի մասնաճյուղ
Սպասարկվող վարչաշրջաններ | Գործակալության անվանում | Գործակալության հասցե | Գործակալության հեռախոսահամար |
---|---|---|---|
Ալամեդա | Իսթ Բեյի ՁԻԱՀ ծրագիր | 8400 Enterprise Way Oakland, CA 94621 |
(510) 663-7979 |
Ամադոր, Կալավերաս, Թուալեմ | Սիեռա HOPE | 1168 Booster Way Angels Camp, CA 95222 |
(209) 736-6792 |
Բյուտ, Քոլուսա, Գլեն, Շաստա, Սատեր, Թիհամա, Թրինիթի, Յուբա | Տնային և առողջապահական խնամքի հսկողության կենտրոն | 1398 Ridgewood Drive Chico, CA 95973 |
(530) 343-0727 |
Կոնտրա Կոստա | Կոնտրա Կոստայի Առողջապահության վարչաշրջանային բաժին | 597 Center Avenue Martinez, CA 94553 |
(925) 313-6740 |
Էլ Դորադո, Նևադա, Փլեյսեր | Սիեռա Ֆութհիլզի ՁԻԱՀ Հիմնադրամ | 12183 Locksley Lane Auburn, CA 95602 |
(530) 889-2437 |
Լեյք, Մենդոսինո, Սոնոմա | Համայնքում խնամքի կազմակերպման կորպորացիա | 301 South State Street Ukiah, CA 95481 |
(707) 468-9347 |
Լոս Անջելես | ՁԻԱՀ-ի առողջապահական հիմնադրամ | 1001 North Martel Avenue Los Angeles, CA 90046 |
(323) 436-5000 |
Լոս Անջելես | Լոս Անջելես-ի ՁԻԱՀ-ի ծրագիր | 611 South Kingsley Drive Los Angeles, CA 90005 |
(213) 201-1600 |
Լոս Անջելես | AltaMed Առողջապահական ծառայությունների կորպորացիա | 5427 E. Whittier Boulevard Los Angeles, CA 90022 |
(877) 462-2582 |
Լոս Անջելես | ՁԻԱՀ-ի ծրագիր փոքրամասնությունների համար | 5149 West Jefferson Boulevard Los Angeles, CA 90016 |
(323) 936-4949 |
Լոս Անջելես | Սբ. Մարի Բժշկական կենտրոն | 1045 Atlantic Avenue Long Beach, CA 90813 |
(888) 509-2187 |
Լոս Անջելես | Տարզանա բուժական կենտրոններ | 7101 Baird Avenue Reseda, CA 91335 |
(888) 777-8565 |
Օրինջ | ՁԻԱՀ-ի ծառայությունների հիմնադրամ | 17982 Sky Park Circle Irvine, CA 94621 |
(949) 809-5700 |
Ռիվերսայդ, Սան Բերնարդինո | Դեզերթի ՁԻԱՀ-ի ծրագիր | 1695 North Sunrise Way Palm Springs, CA 92262 |
(760) 323-4197 |
Սակրամենտո, Յոլո | Rx Staffing and Homecare, Inc. | 4640 Marconi Avenue Sacramento, CA 95821 |
(916) 485-8200 |
Սան Լուիս Օբիսպո | Բուժման աջակցության ցանց | 130 Nipomo Street San Luis Obispo, CA 93401 |
(805) 781-3660 |
Սան Ֆրանցիսկո | Ուեսթսայդի համայնքային ծառայություններ | 1153 Oak Street San Francisco, CA 94117 |
(415) 431-9000 |
Սանտա Կրուզ | Սանտա Կրուզի Առողջապահական ծառայությունների վարչաշրջանային գործակալություն | 1060 Emeline Avenue Santa Cruz, CA 95060 |
(831) 454-4313 |
Ստանիսլաուս | Ստանիսլաուսի Առողջապահական ծառայությունների վարչաշրջանային գործակալություն | 830 Scenic Drive Modesto, CA 95350 |
(209) 558-7000 |
Վենտուրա | Վենտուրայի Առողջապահության շրջանային վարչություն | 3147 Loma Vista Road Ventura, CA 93003 |
(805) 652-6267 |
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.