Տնային այցերը մշտապես կազմել են IHSS ծառայությունների իրավունակության գնահատման կամ վերագնահատման գործընթացի մի մասը: Այս տնային այցերը կատարում են IHSS սոցիալական աշխատողները: 2009թ. Կալիֆորնիայի օրենսդրությունը փոփոխվեց, որով Կալիֆորնիայի Սոցիալական ապահովության վարչությունից (անգլ.՝ California Department of Social Services, CDSS) պահանջվում էր կազմել շահագրգիռ կողմերի խումբ, որը մշակելու է արձանագրություններ նահանգի և վարչաշրջանի դերերն ու պատասխանատվությունները սահմանելու համար, որոնց համաձայն պետք է իրականացվեն IHSS ծրագրի ամբողջականության պահպանմանը և խարդախությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ: Շահագրգիռ կողմերի խումբը մշակեց Միասնական նահանգային արձանագրություններ (այսուհետ՝ Արձանագրություններ) IHSS Ծրագրի ամբողջականության պահպանմանն ուղղված գործողությունների համար: Արձանագրություններում ներկայացվող միջոցառումներից մեկը ծրագրի ամբողջականությունն ապահովող չազդարարված տնային այցերն են: Այս հրապարակման մեջ քննարկվում են չազդարարված տնային այցերը:
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար