Ի՞նչ է Ընդլայնում տարեցների համար / MAGI Medi-Cal ծրագիրը

Ի՞նչ է Ընդլայնում տարեցների համար / MAGI Medi-Cal ծրագիրը
Մատչելի բժշկական ծառայությունների մասին օրենքը (Affordable Care Act - ACA) (հայտնի է նաև որպես Օբամայի բժշկական խնամք) մեծացրել է այն մարդկանց քանակը, ովքեր կարող են ստանալ Medicaid (Medi-Cal Կալիֆորնիայում): “Medi-Cal-ի ընդլայնումը տարեցների համար” կամ Medi-Cal-ը "երեխա չունեցող տարեցների" համար համարվում է այն ծրագրի մասը, որն այժմ կոչվում է “MAGI” Medi-Cal ըստ ACA օրենքի: “MAGI” Medi-Cal նշանակում է ցանկացած Medi-Cal ծրագիր, որն օգտագործում է MAGI (փոփոխված և ճշգրտված համախառն եկամուտ) տվյալը՝ Medi-Cal ծրագրի ֆինանսական պահանջներին համապատասխանությունը որոշելու համար:
Մատչելի բժշկական ծառայությունների մասին օրենքը (Affordable Care Act - ACA) (հայտնի է նաև որպես Օբամայի բժշկական խնամք) մեծացրել է այն մարդկանց քանակը, ովքեր կարող են ստանալ Medicaid (Medi-Cal Կալիֆորնիայում): “Medi-Cal-ի ընդլայնումը տարեցների համար” կամ Medi-Cal-ը "երեխա չունեցող տարեցների" համար համարվում է այն ծրագրի մասը, որն այժմ կոչվում է “MAGI” Medi-Cal ըստ ACA օրենքի: “MAGI” Medi-Cal նշանակում է ցանկացած Medi-Cal ծրագիր, որն օգտագործում է MAGI (փոփոխված և ճշգրտված համախառն եկամուտ) տվյալը՝ Medi-Cal ծրագրի ֆինանսական պահանջներին համապատասխանությունը որոշելու համար:
Ո՞վ է համապատասխանում տարեցների համար ընդլայնված Medi-Cal ծրագրին:
Դուք կարող եք օգտվել Medi-Cal ծրագրից տարեցների համար ընդլայնված նոր Medi-Cal ծրագրի շրջանակում, եթե.
- Դուք 19-ից 64 տարեկան եք,
- Ձեր MAGI եկամուտը ցածր է աղքատության դաշնային սահմանաչափի (FPL)1 138%-ից,
- Դուք հղի չեք,
- Դուք չեք ստանում Medicare,
- Դուք արդեն չունեք ծախսերը չկիսող Medi-Cal:
Ի՞նչպես եմ ճշտում, արդյոք իմ MAGI եկամուտը ցածր է 138%-ից:2
Դուք պարտավոր չեք այդ տվյալն ինքնուրույն ստանալ: Դուք կարող եք Medi-Cal-ի շրջանային գրասենյակում կամ մի շարք այլ վայրերում ներկայացնել “անհատական պարզեցված հայտ” MAGI Medi-Cal-ի համար Covered California-ի միջոցով: Անհատական պարզեցված հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ Covered California-ի կայքէջում: Եթե նպաստների համար հայտը ներկայացնեք շրջանային Medi-Cal-ի կայքէջում, այն Ձեզ կտեղափոխի Covered California-ի կայքէջ, որտեղ կկարողանաք դիմել MAGI Medi-Cal-ի համար:
Կա՞ն կանոններ այն մասին, թե ես որքան գումար կամ գույք կարող եմ ունենալ և ստանալ տարեցների համար ընդլայնված Medi-Cal:
Այո, սակայն սրանք տարբերվում են pre-ACA Medi-Cal-ից: Pre-ACA Medi-Cal-ն ունի շատ խիստ սահմանափակումներ Ձեր ունեցած եկամտի և գույքի վերաբերյալ: MAGI Medi-Cal-ն օգտագործում է եկամուտը հաշվարկելու այլ եղանակ և անհատին թույլ է տալիս ունենալ տարեկան մինչև 16,242 ԱՄՆ դոլարի MAGI եկամուտ: Դա կազմում է դաշնային աղքատության սահմանաչափի 138%-ը: Սակայն MAGI Medi-Cal-ի դեպքում չկան չհարկվող եկամուտներ կամ եկամտի նվազեցումներ բացի մի քանի նվազեցումներից, որոնք օգտագործվում են՝ որոշելու Ձեր MAGI-ի գումարը: Եվ ի տարբերություն pre-ACA Medi-Cal-ի՝ MAGI Medi-Cal-ի3 համար գույքի որևէ ստուգում չի անցկացվում: Դա նշանակում է, որ Դուք կարող եք ունենալ pre-ACA Medi-Cal-ի4 մեկ անձի համար 2,000 ԱՄՆ դոլարից/մեկ զույգի համար 3,000 ԱՄՆ դոլարից ավել միջոցների սահմանափակումներ:
Ի՞նչ է պատահում, եթե ես այժմ կիսում եմ Medi-Cal-ի ծախսերը: Կարո՞ղ եմ փոխել ծրագիրս և անցնել տարեցների համար ընդլայնված Medi-Cal-ի:
Այո: Դուք կարող եք կապվել Ձեր Medi-Cal-ի տեղական շրջանային գրասենյակի հետ և խնդրել նրանց ստուգել՝ արդյո՞ք Դուք այժմ համապատասխանում եք MAGI Medi-Cal-ի պահանջներին առանց ծախսերը կիսելու: Շրջանային վարչությունը կստուգի նաև, արդյո՞ք Դուք Ձեր տվյալների տարեկան վերանայման ժամանակ համապատասխանում եք MAGI Medi-Cal-ին: Շրջանային վարչությունը Ձեզ կհատկացնի MAGI Medi-Cal, եթե Դուք համապատասխանեք ծրագրին:
Ի՞նչ ծառայություններ կարող եմ ստանալ տարեցների համար ընդլայնված Medi-Cal-ով:
Դուք կարող եք ստանալ սովորական Medi-Cal ծրագրով առաջարկվող բոլոր ծառայությունները՝ ներառյալ բուժքույրական խնամք, ներտնային օժանդակման ծառայություններ (In Home Supportive Services - IHSS) և այլ երկարաժամկետ խնամքի ծառայություններ առանց գույքի ստուգման:5 Բացի այդ, Medi-Cal-ի կառավարվող խնամքի ծրագրերով և մտավոր առողջության/հոգեկանառողջության6 շրջանային ծրագրերով Դուք կարող եք ստանալ թմրանյութերի օգտագործման դեմ և մտավոր առողջության պահպանման ծառայություններ: Եթե Դուք ցանկանում եք տնային և համայնքային հրաժարականի ծառայություններ (HCBS), կարող եք դիմել pre-ACA Medi-Cal ծրագրի համար Medi-Cal -ի շրջանային գրասենյակի միջոցով: Դա կարող եք անել՝ լրացնելով SAWS 2 Plus ձևաթուղթը:7
Ի՞նչ ռեսուրսներ կան, եթե ես ունենամ ավելի շատ հարցեր:
Այս փաստաթղթի վերջում մենք նշել ենք ինտերնետային ռեսուրսների ցանկը, որոնք կարող են օգտակար լինել հետագա ուսումնասիրությունների համար: Բացի այդ, Medi-Cal-ի Ձեր շրջանային գործակալությունը, http://www.dhcs.ca.gov/services/medi-cal/Pages/CountyOffices.aspx, և Covered California-ն, www.coveredca.com, 1-800-300-1506, կարող են պատասխանել հարցերին:
Հետևյալ կազմակերպությունները կարող են օգնել պաշտպանության հարցում.
- Disability Rights California, www.disabilityrightsca.org, 1-800-776-5746, կամ
- իրավաբանական ծառայություններ մատուցող Ձեր տարածքային կազմակերպությունը: Health Consumer Alliance-ը նշում է այդ կազմակերպությունների ցանկը հետևյալ կայքէջում. http://healthconsumer.org/index.php?id=partners.
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
- 1. Թոշակառու քաղաքացիների ազգային օրենքի կենտրոնը գրել է օգտակար նյութ Կալիֆորնիայում Medicaid ծրագրի ընդլայնման մասին, որը լուծում է եկամտային համապատասխանության խնդիրը: Տե՛ս http://nsclcarchives.org/wp-content/uploads/2013/11/1CA-Eligibility-Bri…. “MAGI բանաձևը հաշվի չի առնում եկամտի որոշ տեսակներ, որոնք են օրինակ վետերանների նպաստները, երեխայի համար ստացած նպաստը և կրթական նպատակներով օգտագործվող կրթաթոշակները, դրամաշնորհները և պարգևավճարները: Ընդլայնված Medi-Cal-ը թույլ կտա կատարել նաև եկամտի այլ նվազեցումներ, որոնք սովորական Medi-Cal ծրագրի եկամտային հաշվարկներով չեն թույլատրվում, դրանք են օրինակ վճարված ալիմենտները և առանց հարկերի նվազեցման այնպիսի ծախսերի վճարված գումարները, որոնք են երեխայի խնամքի կամ պաշտոնաթողության վճարները (չնայած հակառակ դեպքում այն չի թույլատրի սովորական A&D FPL նվազեցումները բժշկական ապահովագրության ծախսերի համար": Բերկլիի Կալիֆորնիական համալսարանի լաբորատոր կենտրոնն ունի մեկ էջանոց տեղեկատու թերթիկ, որում պարզ բացատրված է, թե ինչպես հաշվել MAGI-ն: Այն կարելի է գտնել այստեղ. http://laborcenter.berkeley.edu/healthcare/MAGI_summary13.pdf. “Return to Main Document”
- 2. MAGI-ի մասին մանրամասն տեղեկությունների համար տե՛ս Բժշկական ծառայությունների մասին ազգային օրենքի ծրագրի “Իրավապաշտպանի ուղեցույցը MAGI-ի վերաբերյալ” այստեղ. http://www.healthlaw.org/publications/agmagi “Return to Main Document”
- 3. Pre-ACA Medi-Cal-ը ճշտում է տեղեկություններ Ձեր գույքի վերաբերյալ, և եթե Դուք ունեք չափից շատ գույք, Դուք չեք համապատասխանի Medi-Cal ծրագրի պահանջներին: MAGI Medi-Cal-ով Ձեր գույքը ստուգման ենթակա չէ: “Return to Main Document”
- 4. http://nsclcarchives.org/wp-content/uploads/2013/11/1CA-Eligibility-Bri… “Return to Main Document”
- 5. Կալիֆորնիա նահանգը շրջաններին տեղեկացրել է, որ ընդլայնված MAGI ծրագրում ընդգրկված տարեցները, ովքեր ունեն բուժքույրական ծառայությունների կարիք, կարող են ստանալ այդ ծառայությունները MAGI-ի համապատասխանությամբ, առանց գույքի ստուգման. http://www.dhcs.ca.gov/services/medi-cal/eligibility/Documents/MEDIL201… Կալիֆորնիա նահանգը շրջաններին տեղեկացրել է նաև, որ ընդլայնված MAGI ծրագրում ընդգրկված տարեցները համապատասխանում են նաև համայնքային LTSS ծրագրին. http://www.dhcs.ca.gov/services/medi-cal/eligibility/Documents/MEDIL201…; Չնայած MAGI Medi-Cal-ի համար չի պահանջվում հաշմանդամության սահմանում, սակայն LTSS ծառայությունների համար Դուք պետք է բավարարեք բժշկական անհրաժեշտության չափանիշները: “Return to Main Document”
- 6. Տե՛ս http://www.dhcs.ca.gov/formsandpubs/laws/Documents/Pending%20SPA%2013-0…, http://www.dhcs.ca.gov/formsandpubs/Documents/MMCDAPLsandPolicyLetters/… “Return to Main Document”
- 7. http://nsclcarchives.org/wp-content/uploads/2013/11/1CA-Eligibility-Bri… “Return to Main Document”
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.