Հոգեպես աջակցող և ընկերակից կենդանիները հանրային կացարաններում

Հոգեպես աջակցող և ընկերակից կենդանիները հանրային կացարաններում
Ծառայող կենդանին կարող է վարժեցնել մասնագետը, ընկերը, ընտանիքի անդամը կամ հաշմանդամություն ունեցող անձը:
Ընկերակից կենդանի
Շուն, որը.
- անհատականորեն վարժեցվել է
- հաշմանդամություն, այդ թվում՝ ֆիզիկական, զգայական ընկալման, հոգեկան առողջության, մտավոր հաշմանդամություն կամ այլ տեսակի թուլամտություն ունեցող անձի համար
Հոգեպես աջակցող կենդանի
Կենդանի, որը.
- թեթևացնում է անձի հաշմանդամության
- հետևանքները՝ տալով հարմարավետության
- զգացում կամ
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ընկերակից կենդանուն կարող է վարժեցնել մասնագետը, ընկերը, ընտանիքի անդամը կամ հաշմանդամություն ունեցող անձը:
Ընկերակից կենդանի | Հոգեպես աջակցող կենդանի | |
---|---|---|
Կացարաններ (գիշերում) | ԱՅՈ | ԱՅՈ, եթե համաձայնեցվել է որպես ողջամիտ հարմարություն |
Կացարաններ (ցերեկային սրահում) | ԱՅՈ | ՈՉ |
Ընկերություններ, խանութ-սրճարաններ, ռեստորաններ, գրադարաններ, հիվանդանոցներ | ԱՅՈ | ՈՉ |
Հյուրանոցներ | ԱՅՈ | ՈՉ |
Ինձ անհրաժե՞շտ են ընթացիկ պատվաստումները | ԱՅՈ | ԱՅՈ |
Ինձ անհրաժե՞շտ են բաճկոնակ, հավաստագիր և այլն, որպեսզի ցույց տամ, որ կենդանիս օգնող կենդանի է | ՈՉ | ՈՉ |
Ծանոթագրություն. մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Կացարաններում և հանրային վայրերում ընկերակից և հոգեպես աջակցող կենդանիներ ունենալու իրավունքները – ՀՏՀ»:
Հարցեր, որոնք միգուցե առաջանան ընկերակից կենդանու հետ հանրային վայր կամ կացարան մտնելիս (եթե հաշմանդամության հետ կապված կարիքն ակնհայտ արտահայտված չէ).
- Անձը ունի՞ կենդանու կարիք, որը կապված է հաշմանդամության հետ:
- Կենդանին ինչպիսի՞ աշխատանք կամ առաջադրանք կատարելու համար է վարժեցվել:
Հարցեր, որոնք հնարավոր չէ տալ.
- Ինչպիսի՞ բնույթ ունի անձի հաշմանդամությունը: Կամ ի՞նչ ախտորոշում ունի նա:
- Անձը կարո՞ղ է բժշկական տվյալներին մուտք ունենալ, որպեսզի ապացուցի իր հաշմանդամությունը:
- Կենդանին հավաստագրվել, վարժեցվել կամ լիցենզավորվել է որպես ընկերակից կենդանի՞:
Որ դեպքերում ընկերակից կենդանուն չի թույլատրվի մտնել վերոնշյալ վայրերը.
- Կենդանին անմիջական վտանգ է ներկայացնում ուրիշների համար:
- Կենդանին տիրոջ խնամքի կամ հսկողության տակ չէ և (կամ) ընտելացված չէ:
- Կենդանու ներկայությունը էապես կփոխի ապրանքների, ծառայությունների կամ ծրագրերի բնույթը:
Եթե հաշմանդամության հետ կապված կարիքն ակնհայտ արտահայտված չէ, հոգեպես աջակցող կենդանու հետ կացարան մտնելիս կացարան տրամադրողը կարող է խնդրել ներկայացնել փաստաթուղթ այն մասին, որ.
- ունեք հաշմանդամություն, և
- կենդանու կարիք, ինչը կապված է հաշմանդամության հետ:
Ծանոթագրություն. չեն կարող պահանջել մուտք ունենալ բժշկական տվյալներին:
Ողջամիտ հարմարություն ունենալու դիմումները կարող են մերժվել, եթե կենդանին.
- անհրաժեշտ չէ տիրոջ հաշմանդամության պատճառով,
- անմիջական վտանգ է ներկայացնում այլ մարդկանց կամ սեփականության համար,
- տիրոջ խնամքի կամ հսկողության տակ և (կամ) ընտելացված չէ,
- անտեղի ֆինանսական կամ վարչական բեռ է ներկայացնում կամ
- էապես փոխում է այն ծառայությունների բնույթը, որոնք տրամադրում են տանտերը կամ տան սեփականատերերի միավորումը:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. անմիջական վտանգները պետք է հիմնվեն տվյալ կենդանու անհատական գնահատման վրա, որի համար հիմք են հանդիսանում տվյալ կենդանու հատուկ պահվածքը, այլ ոչ վախը, չարաշահումը կամ այլ կենդանիների հետ ունեցած նախկին փորձը: Բազմացման, չափերի և քաշի սահմանափակումներ չեն կարող կիրառվել:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.