Հաշմանդամության խտրականությանը վերաբերող ամփոփաթերթ. Զբաղվածություն

Publications
#F109.10

Հաշմանդամ ամերիկացիների մասին օրենքի 1-ին հոդվածն (ADA, Americans with Disabilities Act) արգելում է հաշմանդամության վրա հիմնված խտրականությունը, որը դրսևորվում է մասնավոր գործատուների կողմից: Խտրականությունը ներառում է անհավասար վերաբերմունք, վրեժ և հետապնդում աշխատակիցների և աշխատանքի համար դիմում ներկայացրած  հաշմանդամ անձանց հանդեպ: Այն նաև ներառում է գործատուի գործելակերպերի, քաղաքականությունների և աշխատավայի պայմանների պատշաճ փոփոխություններ կատարելու  թերացումը ՝ աշխատակցի կամ դիմորդի հաշմանդամությանը հարմարացնելու նպատակով: Էջ երեքում տրամադրված է նամակի նմուշ՝ պատշաճ հարմարեցումներ խնդրելու համար, իսկ էջ չորսում՝ աջակցող նամակի նմուշ բուժող մասնագետի կողմից:

Կալիֆորնիայի արդար աշխատանքի և կացարանի մասին օրենքը (FEHA, Fair Employment and Housing Act) նման պաշտպանության միջոցներ է տրամադրում: ADA-ի որևէ խախտում նաև նահանգային օրենքի խախտում է համարվում: Սակայն, որոշ հանգամանքներում նահանգային օրենքը կարող է պաշտպանության ավելի բարձր մակարդակ տրամադրել, քան դաշնային օրենքն է տրամադրում: Օրինակ՝ ADA-ն վերաբերում  է այն  գործատուներին, ովքեր 15 կամ ավելի աշխատակիցներ ունեն, իսկ FEHA-ն վերաբերում է այն գործատուներին, ովքեր հինգ կամ ավելի աշխատակիցներ ունեն

>>...