Հաշմանդամների նկատմամբ խտրականության կիրառում Կալիֆորնիայի Վերականգնողական դեպարտամենտի կողմից

Publications
#F076.10

Հաշմանդամների նկատմամբ խտրականության կիրառում Կալիֆորնիայի Վերականգնողական դեպարտամենտի կողմից

Այս փաբը ձեզ ասում է, թե ինչ անել, եթե DOR-ը խտրականություն անի ձեր հանդեպ ձեր հաշմանդամության պատճառով: Այն ասում է ձեզ, թե երբ DOR-ը կարող է ձեզ ավելի քիչ ծառայություններ տրամադրել՝ հիմնվելով ձեր հաշմանդամության վրա: Այս փաբը ձեզ ասում է, թե ինչ կարող եք անել, եթե կարծում եք, որ DOR-ը խտրականություն է դրսևորում ձեր նկատմամբ:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Վերականգնողական դեպարտամենտի (Department of Rehabilitation - DOR) համար անօրինակա՞ն է, եթե իմ հանդեպ կիրառվում է խտրականություն իմ հաշմանդամության պատճառով:

Այո:  Հաշմանդամ ամերիկացիների մասին օրենքի (Americans with Disabilities Act - ADA) հատոր II-ի և 1973թ. Հաշմանդամների վերականգնման մասին օրենքի Բաժին 504-ի համաձայն պետական մարմնի կամ դաշնային ֆինանսական աջակցություն ստացողի համար, ինչպիսին է օր. DOR-ը, որևէ անհատի նկատմամբ խտրականությունը հաշմանդամության հիմքով անօրինական է: 

Խտրականության օրինակներ կարող են լինել.

  • DOR-ի կողմից ծառայությունների տրամադրման մերժումը՝ հիմնվելով մասնակի հաշմանդամությանը վերաբերող կարծրատիպերի վրա:  Օրինակ DOR-ի խորհրդատուն չի կարող մերժել իրավաբանական դպրոցի համար վճարումը միմիայն այն պատճառով, որ ըստ նրանց կարծիքի տեսողական խնդիրներ ունեցող անձը չի կարող դառնալ լավ իրավաբան,
  • Ծառայությունների կամ առավելությունների չտրամադրումը տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար մատչելի վայրերում,
  • Քաղաքականություններում, կանոնակարգերում և ընթացակարգերում ողջամիտ փոփոխություններ չկատարելը, ինչն անհրաժեշտ է՝ թույլ տալու հաշմանդամություն ունեցող դիմորդներին և պատվիրատուներին օգտվել DOR-ի ծառայություններից:  Օրինակ, եթե մերժվում է կուրսային աշխատանքն ավարտելու համար անհրաժեշտ ավելի երկար ժամանակի հատկացումը կամ թեստային արձանագրություններում փոփոխությունների կատարումը, եթե դրա անհրաժեշտությունը կա տվյալ անհատի հաշմանդամության պատճառով,
  • Արդյունավետ հաղորդակցման, այդ թվում՝ օժանդակ սարքերի ու ծառայությունների չտրամադրումը:  Օրինակ՝ տեսողական խնդիրներ ունեցող անհատի համար էլեկտրոնային ձևաչափի կամ խլություն ունեցող պատվիրատուի համար սուրդո թարգմանչի կամ տեքստային հաղորդակցման չտրամադրումը:

Բացի այդ, DOR-ը չի կարող կապվել այլ մատակարարների հետ, ովքեր խտրականություն են դնում, ներառյալ այն մատակարարները, ովքեր չեն տրամադրում ծառայություններ հաշմանդամների համար մատչելի վայրերում կամ մատչելիությունն ապահովելու համար չեն կատարում փոփոխություններ իրենց կանոնակարգերում, քաղաքականություններում կամ ընթացակարգերում:

Կարո՞ղ է DOR-ը կայացնել որոշումներ այն մասին՝ արդյո՞ք ես համապատասխանում եմ ծառայություններին և ի՞նչ ծառայություններ տրամադրել ինձ՝ կախված իմ հաշմանդամությունից:

Այո, օրենքով սահմանված կարգով:  DOR-ը տրամադրում է ծառայություններ հաշմանդամ մարդկանց՝ օգնելու նրանց վերադառնալ աշխատանքի, ստանալ աշխատանք առաջին անգամ, վերապատրաստվել որևէ նոր աշխատանքի համար և պահպանել ներկայիս աշխատանքը:  Համապատասխանությունը որոշելիս և ծառայությունները սահմանելիս՝ DOR-ը հիմնվում է այն պահանջների վրա, որոնք սահմանված են օրենքով - Վերականգման մասին դաշնային օրենքով և Կալիֆորնիայի աշխատունակության վերականգնման մասին օրենսդրական ակտով և կանոնակարգերով:  Օրենքը պահանջում է, որ DOR-ը որոշումները կայացնի դիմորդի/պատվիրատուի ունակությունների և հաշմանդամության, ինչպես նաև նրա նախընտրությունների հիման վրա: 

Օրինակ՝ ընտրության կանոնակարգերը DOR-ին թույլ են տալիս պետական ֆինանսավորման սահմանափակ լինելու դեպքում որոշակի հաշմանդամների համար սահմանել ծառայությունների առաջնահերթություն՝ կախված հաշմանդամության ծանրությունից և տեսակից:  Համաձայն իր կանոնադրական և կանոնակարգիչ նորմերի՝ DOR-ը, հիմնվելով անհատի ֆիզիկական կամ մտավոր խնդրի վրա, որոշում է նաև՝ արդյոք անհատը համապատասխանում է աշխատունակության վերականգնման ծառայություններին և արդյոք այդ խնդիրը խոչընդոտ է հանդիսանում նրա աշխատանքի տեղավորման համար:  Բացի այդ, ծառայությունների համար համապատասխանող դիտվելու համար անհատը պետք է ցույց տա, որ ունի աշխատունակության վերականգնման ծառայությունների կարիք և որ կարող է շահել DOR-ի ծառայություններից: 

Ծառայությունների համար համապատասխանությունը որոշվելուց հետո անհատը պատասխանատու է իր հետաքրքրություններին, ունակություններին և "տեղեկացված ընտրությանը" համաձայն զբաղվածության նպատակի և ծառությունների ընտրության համար:  Տեղեկացված ընտրության մասին մանրամասն տեղեկությունների համար տե՛ս CAP Տեղեկատվական թերթիկը http://www.disabilityrightsca.org/pubs/554001.pdf

DOR-ը կարող է հետագայում որոշել, որ անհատի ծառայությունները պետք է փոխվեն կամ կրճատվեն, քանի որ նրա մասնագիտական նպատակն իրագործելու առաջընթացն ադեկվատ չէ:  Այնուամենայնիվ, պատվիրատուի հաշմանդամության տեսակը չպետք է լինի որոշիչ նրա համապատասխանության որոշման կամ ծառայությունների տրամադրման համար: 

Չնայած, ընդհանուր առմամբ, հանրային մարմինները չեն կարող ծառայությունների տրամադրումը մերժել հաշմանդամության հիման վրա, մինչդեռ դաշնային կանոնակարգերը կարող են թույլ տալ պետական մարմնին, օրինակ DOR-ին, հաշմանդամ անհատներին բացառել իրենց ծրագրից կամ ներառել դրանում:  34 Դաշնային կանոնակարգերի օրենսգիրք (Code of Federal Regulations - C.F.R.) §104.4(c):  Դա թույլ է տալիս DOR-ին տրամադրել կամ մերժել ծառայությունները, հիմնվելով անհատի հաշմանդամության վրա, եթե նման վարմունքը չի հակասում ծրագրի օրենքներին և կանոններին:  Նման վարմունքը չի խախտում խտրականության մասին օրենքները -- ADA-ը կամ բաժին 504-ը:

Ի՞նչ կարող է անել պատվիրատուն, եթե նա համաձայն չէ DOR-ի խորհրդատուի իր համար կայացրած որոշման հետ:

Ինչպես քննարկվեց վերևում, DOR-ի կայացրած որոշումներից ոչ բոլորն են անպայմանորեն անօրինական խտրականություն:  Հակառակը, դրանք կարող են դառնալ անհամաձայնության կամ վեճի պատճառ դիմորդի/պատվիրատուի և DOR-ի միջև:  Օրինակ՝ անհամաձայնությունը կարող է լինել այնպիսի թեմաների շուրջ, արդյո՞ք որևէ կոնկրետ աշխատանքային նպատակ իրագործելի է, թե ոչ, կամ որևէ կոնկրետ ծառայությունը կամ դասընթացն անհրաժեշտ է, թե ոչ:  Վեճերի այս տեսակները լավագույնս լուծվում են DOR-ի վեճերի լուծման գործընթացով, որը կարող է ներառել DOR-ի վերահսկչի կողմից վերանայելու, Շրջանային կառավարչի կողմից վերանայելու, միջնորդության կամ անկողմնակալ լսումների պահանջ:  DOR-ի հետ վեճերի լուծման կարգին մանրամասնորեն ծանոթանալու համար տե՛ս DRC CAP տեղեկատվական թերթիկը DOR-ի ծառայությունների մասին՝ սկսած Հարց 31-ից http://www.disabilityrightsca.org/pubs/540101.pdf  կայքէջում:

Ես զգում եմ, որ DOR-ի կողմից իմ նկատմամբ կիրառվել է անօրինական խտրականություն:  Որտե՞ղ կարող եմ ներկայացնել բողոքներ:

Եթե DOR-ի կողմից Ձեր նկատմամբ կիրառվել է խտրականություն, Դուք կարող եք ներկայացնել վարչական բողոք ADA օրենքի և Բաժին 504-ի համաձայն:  Վարչական բողոք ներկայացնելու համար խտրականության վերջին դեպքի ամսաթվից հետո Դուք ունեք ընդամենը 180 օր:  Նախ Դուք կարող եք բողոք ներկայացնել DOR-ի Քաղաքացիական իրավունքների գրասենյակին (Office of Civil Rights - OCR)՝ կապվելով նրանց հետևյալ տվյալներով.

Department of Rehabilitation
Office of Civil Rights
721 Capitol Mall
Sacramento, CA 95814
(916) 558-5850 (հեռախոս)
(916) 558-5852 (TTY)

Դուք կարող եք բողոք ներկայացել նաև ԱՄՆ Կրթության դեպարտամենտի (U.S. Department of Education’s (DOE’s)) OCR-ին՝ ձևաթուղթը ներկայացնելով http://www2.ed.gov/about/offices/list/ocr/complaintintro.html կայքէջում կամ կապվելով նրանց հետ հետևյալ տվյալներով.

U.S. Department of Education
Office for Civil Rights
50 Beale Street, Ste. 7200
San Francisco, CA 94105
(415) 486-5555 (հեռախոս)
(877) 521-2172 (TTY)

Բացի այդ, բողոք կարող եք ներկայացնել ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտին (U.S. Department of Justice - DOJ)՝ զանգահարելով (800) 514-0301 (ձայնային) կամ (800) 514-0383 (TTY):  DOJ-ի դատավարությունը միայն կատարվում է ADA օրենքով և ոչ Բաժին 504-ով:

Կա՞ բողոք ներկայացնելու որևէ ճանապարհ, եթե իմ նկատմամբ DOR-ի կողմից կիրառվել է խտրականություն ավելի քան 180 օր առաջ:

Անձը կարող է բողոք ներկայացնել Կալիֆորնիայի Ունրուի քաղաքացիական օրենքի (Unruh Civil Act (“the Unruh Act”))[1] համաձայն Կալիֆորնիայի Անկոմնակալ աշխատանքի տեղավորման և բնակարանային ապահովման դեպարտամենտին (Department of Fair Employment and Housing - DFEH) խտրականության ամենավերջին դեպքից հետո մեկ տարվա ընթացքում:  Դուք կարող եք այցելել DFEH-ին առցանց www.dfeh.ca.gov կայքէջում կամ զանգահարել (800) 884-1684՝ բողոքը ներկայացնելու հանդիպում նշանակելու համար:

Կարո՞ղ եմ դատական հայց ներկայացնել DOR-ի դեմ:

Այո, խտրականության դեմ դատական հայցը կարելի է ներկայացնել դաշնային կամ նահանգային դատարանին խտրականության ամենավերջին դեպքից հետո երկու տարվա ընթացքում:  Դատական հայցերը կարելի է ներկայացնել ADA օրենքին, Բաժին 504-ին կամ նահանգային օրենքին համաձայն:  Նահանգային կամ դաշնային դատարանին դատական հայց ներկայացնելու համար Դուք չպետք է բողոք ներկայացնեք Քաղաքացիական իրավունքների գրասենյակին, DOJ-ին կամ DFEH-ին:  Եթե Դուք հետաքրքրված եք նմանատիպ գործողությամբ, Ձեզ ամենայն հավանականությամբ անհրաժեշտ կլինի խորհրդակցել փաստաբանի հետ և վարձել փաստաբան՝ Ձեզ ներկայացնելու համար: Դուք կարող եք զանգահարելով Ձեր CAP պաշտպանին (800) 776-5746 հեռախոսահամարով՝ ստուգելու արդյոք նա ունի փաստաբանների ցուցակ: