Հաճախ տրվող հարցեր քվեարկողի նույնականացման վերաբերյալ
Ի տարբերություն շատ այլ նահանգների՝ Կալիֆորնիան չունի Քվեարկողների նույնականացման մասին սահմանափակող օրենք: Ընդհանուր առմամբ, Կալիֆորնիայի քվեարկողը պարտավոր չէ քվեարկելու համար իր հետ բերել իր անձի նույնականացման փաստաթուղթը:
Արդյո՞ք քվեարկելու համար ես պետք է ինձ հետ ընտրատեղամաս բերեմ իմ անձը նույնականացնող փաստաթուղթ, թե պետք է կցեմ պատճեն իմ փոստային քվեարկության քվեաթերթիկին
Ի տարբերություն շատ այլ նահանգների՝ Կալիֆորնիան չունի Քվեարկողների նույնականացման մասին սահմանափակող օրենք: Ընդհանուր առմամբ, Կալիֆորնիայի քվեարկողը պարտավոր չէ քվեարկելու համար իր հետ բերել իր անձի նույնականացման փաստաթուղթը:
Ամերիկայում քվեարկության անցկացմանն օժանդակող օրենքի և Կալիֆորնիայի Ընտրական օրենսգրքի հատված 2150(7)-ի համաձայն քվեարկելու համար գրանցվող անձը պետք է ներկայացնի հետևյալը.
- իր գործող և վավեր վարորդական իրավունքը կամ
- քվեարկության գրանցման հայտարարության նույնականացման պետական փաստաթուղթը կամ
- իր սոցիալական ապահովության քարտի համարի վերջին չորս թվերը:
Եթե անձը չունի այդ թվերը, Կալիֆորնիա նահանգի պետքարտուղարությունը տվյալ անձին հատկացնում է եզակի համար:
Ե՞րբ ինձնից կպահանջվի ներկայացնել իմ ID քարտը
Ձեզ կխնդրեն ներկայացնել ձեր ID քարտը միայն խիստ սահմանափակ հանգամանքներում.
- Երբ դուք առաջին անգամն եք քվեարկում և գրանցվել եք փոստով քվեարկության համար և
- Երբ չեք տրամադրել ձեր վարորդական իրավունքը, կամ ձեր գրանցման ձևաթղթում չեք նշել կալիֆորնիական նույնականացման համարը կամ ձեր սոցիալական ապահովության քարտի համարի վերջին չորս թվերը:
Ի՞նչ տիպի ID քարտ պետք է ես ներկայացնեմ
Դուք պետք է տրամադրեք ներկա պահին գործող և վավեր ID քարտ լուսանկարով կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որն ըստ գործող կանոնակարգի համարվում է որպես անձի հաստատման բավարար ապացույց:
I. Անձը հաստատող լուսանկարով փաստաթղթերի տեսակներ, որոնք կարող եք տրամադրել.
- Վարորդական իրավունք կամ նույնականացման քարտ՝ տրված ցանկացած նահանգի կողմից
- Անձնագիր
- Աշխատողի նույնականացման քարտ
- Նույնականացման քարտ՝ տրամադրված որևէ առևտրային հաստատության կողմից
- Կրեդիտային կամ դեբետային քարտ
- Զինծառայողի նույնականացման քարտ
- Ուսանողի նույնականացման քարտ
- Առողջարարական ակումբի նույնականացման քարտ
- Ապահովագրական պլանի նույնականացման քարտ
Տե՛ս Կալիֆորնիայի վարչական օրենսգրքի հատոր 2-ի հատված 20107(d)-ը
II. Անձի նույնականացման առանց լուսանկարի փաստաթղթերի տեսակներ, որոնք կարող եք տրամադրել.
- Կոմունալ վճարումների հաշիվ
- Բանկի քաղվածք
- Պետական վճարի անդորրագիր
- Պետական աշխատավարձի վճարման անդորրագիր
- Քվեարկողի ծանուցման քարտ
- Պետական հանրակացարանի նույնականացման քարտ
- Վարձով տրամադրման կամ վարձակալության տեղեկանք կամ պայմանագիր
- Ուսման վճարի տեղեկանք կամ հաշիվ
- ազատման հավաստագիր, պատժամիջոցի ներման վկայական կամ քվեարկողին որևէ քրեական գործի, մեղադրական ակտի, դատավճռի կամ այլ գործի լուծման առնչությամբ տրամադրված որևէ այլ պաշտոնական փաստաթուղթ
Տե՛ս Կալիֆորնիայի վարչական օրենսգրքի հատոր 2-ի հատված 20107(d)(2)-ը
Ի՞նչ կարող եմ անել, եթե ինձնից պահանջում են ներկայացնել ID քարտ, իսկ ես համաձայն չեմ
Նախքան ընտրության օրը ընտրական հանձնաժողովի պատասխանատուն որոշում է, թե քվեարկելու համար ովքեր պետք է ներկայացնեն ID քարտ: Երբ դուք ընտրատեղամասում գրանցվում եք քվեարկություն կատարելու համար, ձեր անվան կողքին կլինի նշում այն մասին, որ դուք պետք է տրամադրեք ID քարտ: Ընտրատեղամասի աշխատակիցը չի կարող պահանջել ձեզնից ID քարտ, եթե ընտրացուցակում նշված չէ, որ դուք պետք է ներկայացնեք այն:
Եթե ձեզ խնդրեն ներկայացնել ID քարտ, և դուք համաձայն չլինեք, դուք կարող եք քվեարկել պայմանական քվեաթերթիկով, ինչպես նաև անել հետևյալը.
- խնդրել ընտրատեղամասի աշխատակցին ցույց տալ, թե ընտրացուցակում որտեղ է նշված, որ դուք պետք է ներկայացնեք ID քարտ, կամ
- դիմել Վարչաշրջանի ընտրական հանձնաժողովի պատասխանատուի գրասենյակ, կամ
- դիմել Կալիֆորնիայի Հաշմանդամների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությանը (Disability Rights California)
Ընտրությունների օրը
- Հյուսիսային Կալիֆորնիա՝ 1-888-569-7955
- Հարավային Կալիֆորնիա՝ 1-888-733-7565
- Հեռատիպ՝ 1-800-719-5798
Ընտրությունների օրվանից առաջ կամ հետո՝ 1-800-776-5746
- զանգահարել Կալիֆորնիա Նահանգի պետքարտուղարի գրասենյակի թեժ գծի հեռախոսահամարով
- Անգլերենի համար՝ (916) 657-2166 կամ (800) 345-VOTE (8683)
- Իսպաներենի համար՝ (800) 232-VOTA (8682)
Մենք ցանկանում եք լսել Ձեր կարծիքը: Խնդրում ենք պատասխանել մեր հրապարակումների մասին հետևյալ հարցման հարցերին և տեղեկացնել մեզ, թե ինչպես ենք մենք աշխատում: [Անցնել հարցումը]
Իրավաբանական օգնություն ստանալու համար զանգահարել 800-776-5746 հեռախոսահամարով կամ լրացնել օգնության դիմումի ձևը: Մյուս բոլոր հարցերով զանգահարել 916-504-5800 (Հյուսիսային Կալիֆորնիա), 213-213-8000 (Հարավային Կալիֆորնիա) հեռախոսահամարներով:
Կալիֆորնիայի հաշմանդամների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը ֆինանսավորվում է տարբեր աղբյուրներից, հովանավորների ամբողջական ցանկը տե՛ս այստեղ. http://www.disabilityrightsca.org/Documents/ListofGrantsAndContracts.html:
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար