Ընտրության խորհրդատվության և դուրսգրման պլանավորման Ձեր իրավունքները ըստ MDS 3.0 ի Q բաժնի

Ընտրության խորհրդատվության և դուրսգրման պլանավորման Ձեր իրավունքները ըստ MDS 3.0 ի Q բաժնի
Medicare-ի կամ Medicaid-ի ֆինանսավորում ստացող բոլոր խնամքի կենտրոնները պետք է կատարեն խնամքի կենտրոնի բոլոր խնամառուների գնահատում Տվյալների նվազագույն հավաքածուի (անգլ. Minimum Data Set, MDS) կազմման համար: MDS-ն օգտագործվում է խնամառուի ֆունկցիոնալ կարողությունների մասին տեղեկություններ ստանալու, առողջական խնդիրները բացահայտելու և անձի խնամքի պլանի մշակմանը, այդ թվում՝ դուրսգրման պլանավորմանն օժանդակելու նպատակով:
MDS-ի գնահատման պահանջները
Medicare-ի կամ Medicaid-ի ֆինանսավորում ստացող բոլոր խնամքի կենտրոնները պետք է կատարեն խնամքի կենտրոնի բոլոր խնամառուների գնահատում Տվյալների նվազագույն հավաքածուի (անգլ. Minimum Data Set, MDS) կազմման համար: MDS-ն օգտագործվում է խնամառուի ֆունկցիոնալ կարողությունների մասին տեղեկություններ ստանալու, առողջական խնդիրները բացահայտելու և անձի խնամքի պլանի մշակմանը, այդ թվում՝ դուրսգրման պլանավորմանն օժանդակելու նպատակով:
Ամբողջական MDS գնահատումն իրականացվում է խնամքի կենտրոն ընդունվելուց հետո ամենաուշը 14 օրվա ընթացքում, երբ նկատվում է խնամառուի ֆիզիկական կամ հոգեկան առողջության փոփոխություն և տարեկան, իսկ եռամսյակային գնահատումն իրականացվում է ավելի կարճ տարբերակով: MDS-ի Q բաժինը պետք է կիրառվի յուրաքանչյուր համապարփակ գնահատաման ժամանակ: Խնամառուն կամ նրա ներկայացուցիչը (եթե խնամառուն ի վիճակի չէ պատասխանել) կարող է որոշել հրաժարվել եռամսյակային (ոչ համապարփակ) գնահատումների հարցերին պատասխանելուց: Սակայն խնամառուները կարող են փոխել իրենց միտքը և ցանկացած ժամանակ՝ անկախ MDS-ի գնահատման ժամանակացույցից, պահանջել տեղեկություններ համայնք վերադառնալու հնարավորության վերաբերյալ:
Դուրսգրման պլանավորումը վերաբերում է MDS գնահատման գործընթացի Q բաժնին (մաս): MDS-ի Q բաժնում պահանջվում է, որ խնամքի կենտրոնները խնամառուներին հարցնեն՝ արդյոք նրանց հետաքրքրում է համայնք տեղափոխվելը: Եթե խնամառուն պատասխանում է «այո» (այսինքն, խնամառուն ցանկանում է ավելի շատ տեղեկություններ իմանալ համայնք տեղափոխվելու մասին), խնամքի կենտրոնը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում խնամառուին ուղեգրել Տեղական կոնտակտային գործակալություն (անգլ. Local Contact Agency, LCA):
Եթե խնամառուն ցանկություն ունի վերադառնալու համայնք, MDS գնահատման արդյունքում ստացված պատասխանը պետք է նշվի խնամքի ծրագրում, և պետք է իրականացվի խնամքի պլանավորում համայնք տեղափոխվելու հնարավորությունները գնահատելու համար: Դա սովորաբար ենթադրում է խնամքի կենտրոնի սոցիալական աշխատողի կամ դուրսգրման պլանավորման մասնագետի այց՝ ապագա դուրսգրման պլանավորումը և համայնքում ապրելու տարբերակները քննարկելու համար: MDS-ի Q բաժնի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները տե՛ս այստեղ՝ https://downloads.cms.gov/files/mds-3.0-rai-manual-v1.17.1_october_2019…
Տեղական կոնտակտային գործակալություն (LCA)
LCA-ը ուղեգիրն ստանալուն պես պարտավոր է կապ հաստատել խնամքի կենտրոնի խնամառուի հետ, խոսել նրա հետ դուրսգրման պլանավորման և ծառայությունների մասին, որպեսզի անձը հնարավորություն ունենա ապրել համայնքում՝ ստանալով համապատասխան աջակցությունն ու ծառայությունները: Խնամքի կենտրոնի շատ խնամառուներ, ստանալով աջակցությունը և ծառայությունները, գուցե ի վիճակի լինեն վերադառնալ համայնք: LCA-ը և խնամքի կենտրոնը պարտավոր են միասին աշխատել՝ աջակցելու այն խնամառուների՝ համայնք տեղափոխմանը, որոնք ի վիճակի են տեղափոխվել: Կարող եք կապվել ձեր վարչաշրջանի LCA-ին՝ այցելելով https://www.cdph.ca.gov/Programs/CHCQ/LCP/Pages/Local-Agencies-for-MDS-…
Ինչպես ստանամ իմ MDS-ի Q բաժնի գնահատման տեղեկությունները
Դուք կարող եք խոսել խնամքի կենտրոնի ձեզ կցված սոցիալական աշխատողի հետ, որպեսզի պարզեք, թե երբ է իրականացվելու MDS-ի Q բաժնով նախատեսվող ձեր հաջորդ գնահատումը և համոզվեք, որ խնամքի կենտրոնը MDS-ի Q բաժնով կատարված ձեր գնահատման փաստաթղթում գրանցել է ճիշտ տեղեկություններ համայնք տեղափոխվելու ձեր հետաքրքրության մասին:
Ինչ անել, եթե ձեզ հնարավորություն չեն տվել տեսնել MDS-ի Q բաժնի տեղեկությունները կամ դուրսգրման պլանավորումը
Եթե խնամքի կենտրոնը չի տրամադրում MDS-ի Q բաժնով իրականացված ձեր գնահատման տեղեկությունները, կարող եք կապվել մարդու իրավունքների ձեր տեղական պաշտպանի գրասենյակի հետ՝ զանգահարելով 1-800-231-4024: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն աշխատում է շուրջօրյա՝ շաբաթվա բոլոր օրերին՝ ընդունելու հեռախոսազանգերը և ընթացք տալու խնամառուների բողոքներին: Ձեր տարածքում մարդու իրավունքների պաշտպանի տեղական գրասենյակը կարող եք գտնել նաև՝ այցելելով https://www.aging.ca.gov/Find_Services_in_My_County/:
Լրացուցիչ կարող եք բողոք ներկայացնել նաև Կալիֆորնիայի Հանրային առողջապահության դեպարտամենտին (CDPH): Կալիֆորնիայի Հանրային առողջապահության դեպարտամենտը պատասխանատու է խնամքի կենտրոնների լիցենզավորման և վերահսկողության համար: CDPH-ին բողոք ներկայացնելու համար կարող եք կապվել Լիցենզավորման և հավաստագրման վարչության Ձեր տարածքի շրջանային գրասենյակի հետ: Հասցեների և կոնտակտային տվյալների համար անցեք հետևյալ հղումով՝ https://www.cdph.ca.gov/Programs/CHCQ/LCP/Pages/DistrictOffices.aspx:
Կարող եք դիմել նաև Կալիֆորնիայի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությանը 1- 800-776-5746 հեռախոսահամարով:
MDS-ի Q բաժնի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հղումով՝ https://www.disabilityrightsca.org/publications/enhanced-discharge-plan….
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.