COVID-19 (կորոնավիրուս)՝ ինչպես ձեռք բերել դեղամիջոցները, եթե ստանում եք Medi-Cal

COVID-19 (կորոնավիրուս)՝ ինչպես ձեռք բերել դեղամիջոցները, եթե ստանում եք Medi-Cal
Սա Medi-Cal-ով աշխատող մարդկանց համար է, ովքեր վստահ չեն, թե ինչպես կստանան իրենց դեղերը:
*Այս հրապարակման թարմացումը կատարվել է 2020թ. մարտի 20-ին: COVID-19 վարակի մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝ https://www.disabilityrightsca.org/post/announcement-coronavirus-and-how-disability-rights-california-can-help-you և https://www.covid19.ca.gov/healthcare/
Այս նյութը նրանց համար է, ովքեր ընդագրկված են Medi-Cal ծրագրում և չգիտեն, թե ինչպես են ստանալու իրենց դեղամիջոցները:
Այս տեղեկատվական թերթիկը կտեղեկացնի ձեզ հետևյալի մասին.
- Ինչպե՞ս ստանալ դեղամիջոցները
- Դեղամիջոցների պաշարի կուտակում
- Այլ հարցեր
Դեղամիջոցների ստացում
Դուք կարող եք ստանալ ձեր դեղամիջոցները առաքման միջոցով: Գործում են դեղամիջոցների առաքման առցանց ծառայություններ: Կապվեք ձեր առողջության ապահովագրության ծրագրի հետ, որպեսզի տեղեկանաք, թե ինչպես կարող եք ստանալ ձեր դեղամիջոցներն առաքման միջոցով:
Ձեր կառավարվող բուժօգնության ծրագիրը կարող եք գտնել այստեղ՝ https://www.dhcs.ca.gov/individuals/Pages/MMCDHealthPlanDir.aspx
Եթե ունեք ծառայությունների դիմաց վճարող Medi-Cal, պարզեք, թե որ տեղական դեղատներն են ընդունում Medi-Cal և կատարում փոստով առաքում:
Եթե պետք է ինքնուրույն վերցնեք ձեր դեղամիջոցները, գտեք այնպիսի դեղատներ, որոնք ունեն մեքենայից դուրս չգալու հնարավորությամբ սպասարկող պատուհաններ կամ մայթեզրի մոտ սպասարկելու ծառայություն: Կարող եք խնդրել ձեր ընտանիքի որևէ անդամին, ընկերոջը կամ հարևանին օգնել ձեզ այս հարցում:
Դեղամիջոցների պաշարի կուտակում
Medi-Cal-ը դեղատներին թույլ է տալիս շատ դեղամիջոցների համար տրամադրել մինչև 100 օրվա պաշար:1 Նաև, եթե դեղամիջոցի առաջին նշանակման օրվանից անցել է օրերի 75%-ը, շատ դեղամիջոցների համար կարող եք լրացուցիչ պաշար վերցնել:2 Կարող եք ապահովել ձեզ դեղամիջոցների այն քանակով, որը կբավականացնի մի քանի ամսվա համար:
Դեղատները պետք է տրամադրեն դեղամիջոցներ արտակարգ իրավիճակում: Դեղատները կարող են արտակարգ նշանակության դեղամիջոցները տրամադրել COVID-19 վիրուսով վարակված հիվանդներին: Մանրամասն տեղեկություններն այստեղ՝ http://files.medical.ca.gov/pubsdoco/newsroom/newsroom_30366.asp
Այլ հարցեր
Medi-Cal-ի դեղորայքային նպաստների մասին ընդհանուր հարցերի դեպքում այցելեք՝ https://www.dhcs.ca.gov/provgovpart/pharmacy/Pages/PharmFAQ.aspx
Դեղամիջոցների հետ կապված լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարեք Medi-Cal-ի անդամների և բուժհաստատությունների թեժ գծին (800) 541-5555 հեռախոսահամարով:
Եթե ունեք հարց ձեր օրինական իրավունքների մասին, զանգահարեք Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության ընդունարան (800) 776-5746 հեռախոսահամարով:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.