COVID-19-ի համավարակի ժամանակ ողջամիտ հարմարությունների ապահովման խնդրանքի նմուշային նամակ

Publications
#7160.10

COVID-19-ի համավարակի ժամանակ ողջամիտ հարմարությունների ապահովման խնդրանքի նմուշային նամակ

Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքի համաձայն դուք ունեք աշխատավայրում ողջամիտ հարմարություններ ունենալու իրավունք: Դա վերաբերում է COVID-19-ի համավարակի ժամանակ անհրաժեշտ հարմարություններին, որոնք կօգնեն ձեզ պահպանել առողջությունը և աշխատունակությունը:  Այս նմուշային նամակը կարող եք օգտագործել՝ դիմելու ձեր գործատուին ձեր աշխատանքի համար, կամ աշխատանքի ընդունման ժամանակ հեռանկարային աշխատավայրին՝ ձեզ անհրաժեշտ ողջամիտ հարմարություններով ապահովելու համար:

 

[Ամսաթիվ]
Հարգելի [գործատուի անունը],

Գրում եմ Ձեզ իմ հաշմանդամության/հաշմանդամությունների համար ողջամիտ հարմարություն(ներ) ապահովելու խնդրանքով: Ես հանդիսանում եմ [կազմակերպության անունը] կազմակերպության [աշխատակիցը / աշխատանքի ընդունման դիմումատու պաշտոնի համար]: Ես նույնպես [պետք է ենթարկվեմ տանը մնալու կարգին / իմ հաշմանդամության պատճառով  COVID-19-ի բարդությունների բարձր ռիսկային խմբում եմ]: COVID-19-ից պաշտպանվելու համար իմ հաշմանդամության պատճառով ես պետք է լրացուցիչ ապահովություն ունենամ: Ինձ անհրաժեշտ են հետևյալ հարմարությունները. [թվարկել հարմարությունները]: Իմ [բժիշկը/հոգեբույժը/հոգեբանը/թերապևտը/սոցիալական աշխատողը/մասնագիտական հիվանդությունների բժիշկը/այլ անձ (նկարագրել)] այս հարմարությունները/ձևափոխությունները համարել է անհրաժեշտ իմ հաշմանդամության համար: Կից ներկայացնում եմ [բժշկի կամ մասնագետի անունը]-ի նամակը: Բացի այդ, խնդրում եմ նայել [դաշնային, նահանգային կամ տեղական] կարգը, որով ինձնից պահանջվում է ինքնամեկուսանալ COVID-19-ի համավարակի ժամանակ: Դաշնային և նահանգային օրենքով պահանջվում է, որ գործատուները հաշմանդամություն ունեցող աշխատակիցների և դիմորդների համար ստեղծեն հարմարություններ: Խնդրում եմ պատասխանել այս դիմումին մինչև՝ [ամսաթիվ]: Հարցեր ունենալու դեպքում ինձ հետ կարող եք կապվել [նշեք ձեր հեռախոսահամարը և (կամ) էլ. փոստի հասցեն]: Շնորհակալություն:

Հարգանքով`
[ձեր անունը]
[ձեր հասցեն]

 

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

 

 

 

Click links below for a downloadable version.