Ամփոփաթերթ. Հաշմանդամության վրա հիմնված կացարանի տրամադրման խտրականություն

Publications
#F108.10

Ամփոփաթերթ. Հաշմանդամության վրա հիմնված կացարանի տրամադրման խտրականություն

Այս ամփոփաթերթում քննարկվում են հաշմանդամ մարդկանց այն իրավունքները, որոնք պետք է հաշմանդամության վրա հիմնված խտրականությունից զերծ լինեն կացարանների տրամադրման հարցում՝ դաշնային և Կալիֆորնիայի օրենքի համաձայն:

Ներածություն

Այս ամփոփաթերթում քննարկվում են հաշմանդամ մարդկանց այն իրավունքները, որոնք պետք է հաշմանդամության վրա հիմնված խտրականությունից զերծ լինեն կացարանների տրամադրման հարցում՝ դաշնային և Կալիֆորնիայի օրենքի համաձայն:

Կացարանի տրամադրման  հաշմանդամ բնակիչների և դիմորդների հանդեպ խտրականությունն արգելվում է դաշնային օրենքով՝ համաձայն «Առանց խտրականության կացարանների վաճառքի կամ վարձակալության բարեփոխումների օրենքի » (Fair Housing Amendment Act) (42 Միացյալ Նահանգերի Օրենսգիրք (U.S.C. [United States Code] հոդված 3601-3631) և «1973թ. դաշնային վերականգնողական օրենքի» (Rehabilitation Act) 504 հոդվածի (այն կացարանների համար, որոնք ստանում ԱՄՆ Կացարանների տրամադրման և քաղաքային զարգացման նախարարությունից [U.S. Department of Housing and Urban Development] ֆինանսական միջոցներ կամ այլ դաշնային աջակցություն) են ստանում և «Արդար աշխատանքի և կացարանների տրամադրման մասին Կալիֆորնիայի օրենքով» (Fair Employment and Housing Act) (Կառավարության օրենսգիրք [Government Code], հոդված 12955-12956.2) և «Հաշմանդամ անձանց մասին օրենքով» (Disabled Persons Act) (Քաղաքացիական օրենսգիրք [Civil Code], հոդված  54.1 և 54.2):  Այս օրենքները վերաբերում են կացարան տրամադրողներին, այդ թվում՝ հողատերերին, տան սեփականատերերի միավորումներին, անշարժ գույք վաճառողներին, կացարանի վարձատուներին,ինչպես նաև երկարաժամկետ կացարաններ տրամադրող սեփականատերերին և սեփականության կառավարիչներին, այդ թվում պանսիոնները և խնամքի կենտրոնները, խմբային տները, անկախ կացարանները, անտունների ապաստարանները և, որոշ դեպքերում, ծերանոցները:

Կացարանների տրամադրման ժամանակ խտրականությունը կարող է մի քանի ձևով դրսևորվել: Դրանք ներառում են անհավասար վերաբերմունքը, մատչելիության խոչընդոտները, հետապնդումը, վրեժը, խտրական հայտարարությունները, ինչպես նաև պատշաճ հարմարեցումներ և փոփոխություններ չտրամադրելը : Հարմարեցումները կանոնների և քաղաքականությունների բացառում են, իսկ փոփոխությունները շինությունների, սենյակների կամ հարթակի ֆիզիկական փոփոխություններն են: Հարմարեցումները և փոփոխությունները պատշաճ են, եթե դրանք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող որևէ մեկին հավասար հնարավորություններ տրամադրելու համար՝ կացարանից օգտվելու և վայելելու, եթե դրանք հիմնովին չեն փոխում կացարանի բնույթը կամ տրամադրվող այլ ծառայությունները և անհարկի բեռ չեն պարտադրում կացարան տրամադրողին:

Հետևյալ հրապարակումները մանրամասն տեղեկություններ են պարունակում հաշմանդամության վրա հիմնված կացարան տրամադրելիս  խտրականության մասին, ինչպես նաև այն, թե ինչպես պետք է պատշաճ հարմարեցումներ և փոփոխություններ խնդրել՝ որպես բնակիչ կամ կացարանի դիմորդ.

  • Բազելոնի կենտրոնն՝ ըստ Հոգեկան առողջության օրենքի, «Ի՞նչ է նշանակում արդար կացարանի տրամադրումը հաշմանդամ անձանց համար» http://www.disabilityrightsca.org/pubs/BazelonWhatFairHousingMeansForPe…
  • Կացարանների և քաղաքային զարգացման նախարարության և արդարադատության նախարարության համատեղ (DOJ, Department of Justice) հայտարարությունը «Պատշաճ հարմարեցումներ առանց խտրականության կացարաններ տրամադրելու օրենքի ներքո»
  • https://www.justice.gov/crt/us-department-housing-և-urban-development
  • Կացարանների և քաղաքային զարգացման նախարարության և արդարադատության նախարարության համատեղ հայտարարությունը «Հիմնավորված  փոփոխություններ առանց խտրականության կացարան տրամադրելու օրենքի ներքո»
  • https://www.hud.gov/sites/documents/DOC_7502.PDF
  • Կացարանների և քաղաքային զարգացման նախարարության և արդարադատության նախարարության համատեղ հայտարարությունը «Մատչելիության (նախագիծ և կառուցում) պահանջներ ներառված բազմաընտանիք բնակելի շենքերի համար՝ առանց խտրականության կացարան տրամադրելու օրենքի ներքո» https://portal.hud.gov/hudportal/documents/huddoc?id=JOINTSTATEMENT.PDF
  • «Disability Rights California», «Պատշաճ հարմարեցումներ հոդված 8-ի  ներքո»

http://www.disabilityrightsca.org/pubs/541801.pdf

Բողոքներ և դատական գործեր

Եթե որևէ հողատեր, համատիրության միավորում կամ այլ կացարան տրամադրող մերժի պատշաճ հարմարեցումներ կամ փոփոխություններ տրամադրել կամ այլ կերպով խտրականություն դրսևորի հաշմանդամություն ունեցող անձի հանդեպ, Դուք կարող եք դատական գործ հարուցել կամ վարչական բողոք ներկայացնել: 

Դուք կարող եք խտրականության դրսևորման ամենավերջին ամսաթվից սկսած մեկ տարվա ընթացքում վարչական բողոք ներկայացնել Կալիֆորնիայի արդար աշխատանքի և կացարանների նախարարությանը (DFEH, Department of Fair Employment and Housing): DFEH-ին բողոք ներկայացնելու վերաբերյալ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.dfeh.ca.gov/filing-a-complaint-online/, կամ զանգահարեք  (800) 884-1684 (ձայնային) կամ (800) 700-2320 ((լսողության խնդիր ունեցող անձանց համար (TTY,Teletype)):  Դուք կարող եք բողոքարկել DFEH-ի նախագահին DFEH-ի որոշումը՝ որոշում ընդունելուց հետո 10 օրվա ընթացքում: Տե՛ս՝ 2 C.C.R.(California Code of Regulations) հոդված  10065:

Դուք նաև կարող եք վարչական բողոք ներկայացնել ԱՄՆ Կացարանների և քաղաքային զարգացման նախարարությանը (HUD, Department of Housing և Urban Development)՝ «Արդար կացարանի բարեփոխումների օրենքի» ներքո՝ խտրականության դրսևորումից հետո մեկ տարվա ընթացքում: HUD բողոք ներկայացնելու մասին տեղեկություններ կարելի է ստանալ զանգահարելով  1-800-669-9777  հեռախոսահամարով կամ՝

https://portal.hud.gov/hudportal/HUD?src=/topics/housing_discrimination:

Այս օրենքների խախտումները նաև կարող են հարկադիր քննվել մասնավոր դատական գործերի միջոցով: Խնդրում ենք իրազեկ լինել, որ սահմանափակումներին վերաբերող  օրենսդրական ակտերը սահմանափակում են այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է դատավարության ներկայացման համար, և հնարավոր է, որ Դուք կորցնեք բողոք ներկայացնելու իրավունքը, եթե չգործեք այդ ժամանակահատվածում: Այս վերջնաժամկետները կարող են երկու տարուց կարճ լինել՝ սկսած խտրականության դրսևորման ամսաթվից:  Եթե Դուք հետաքրքված եք հետապնդման դատավարությամբ, պետք է հնարավորինս շուտ խորհրդակցեք փաստաբանի հետ:

Եթե Դուք 10000 ԱՄՆ դոլարից քիչ փոխհատուցում եք պահանջում նյութական վնասների համար, Դուք կարող եք խտրականության գործ հարուցել Փոքր բողոքների դատարանում (Small Claims Court): Սահմանափակումներին վերաբերող օրենսդրական ակտերը, որոնք քննարկվեցին վերևում, կիրառելի են: Եթե Դուք դիմեք փոքր բողոքների դատարան, ապա չեք կարողանա օգտվել փաստաբանի ծառայություններից: Հավելյալ տեղեկությունների համար տե՛ս «Disability Rights California»-ի, «Փոքր բողոքների դատարանի ուղեցույց. Ինչպես դատական գործ հարուցել, եթե բիզնեսը կամ հողատերը Ձեր հանդեպ խտրականություն է դրսևորում Ձեր հաշմանդամության պատճառով» ՝ http://www.disabilityrightsca.org/pubs/520601.pdf:

Նամակի նմուշ՝ ուղղված կացարան տրամադրողին՝ պատշաճ հարմարեցումներ կամ փոփոխություններ խնդրելու համար

[Ամսաթիվ]

Հարգելի [Հողատեր, կացարաններով զբաղվող պետական մարմին, տան սեփականատերերի միավորում]

Ես գրում եմ Ձեզ՝ պատշաճ հարմարեցումներ/փոփոխություններ խնդրելու իմ հաշմանդամության/հաշմանդամությունների համար:

Ես ապրում եմ/դիմում եմ՝ վարձակալելու Ձեր  [հասցե]-ում գտնվող սեփականությունը: Իմ հաշմանդամության պատճառով ես հետևյալ հարմարեցումների կարիքն ունեմ՝ [նշեք հարմարեցումները/փոփոխությունները]:

Իմ բժիշկը/հոգեբույժը/հոգեբանը/թերապևտը/սոցիալական աշխատողը/աշխատանքային թերապևտը/այլ անձ [նկարագրել)] համարում է, որ այս հարմարեցումները/փոփոխություններն անհրաժեշտ են իմ հաշմանդամության պատճառով:  Խնդրում եմ նայել կից նամակի ձևաթուղթը [բժշկի կամ մասնագետի անունը]-ից:

Դաշնային և նահանգային օրենքը պահանջում է, որ գործատուները հարմարեցումներ տրամադրեն այն աշխատակիցներին և դիմորդներին, ովքեր հաշմանդամություն ունեն: Խնդրում եմ այս խնդրանքին պատասխանել մինչև [ամսաթիվ]: Խնդրում եմ դիմել ինձ [Ձեր հեռախոսահամարը և/կամ էլ.փոստի հասցեն] միջոցով, եթե Դուք որևէ հարց ունեք:  Շնորհակալություն:

Հարգանքով՝

[Ձեր անունը]

[Ձեր հասցեն]

Հաստատման նամակի նմուշ

[Ամսաթիվ]

[Հողատիրոջը, կացարաններով զբաղվող պետական մարմնին, տան սեփականատերերի միավորմանը].

Ես [Ձեր անունը]-ի բժիշկը/հոգեբույժը/հոգեբանը/թերապևտը/սոցիալական աշխատողը/աշխատանքային թերապևտն] եմ և ծանոթ եմ նրա առողջական խնդրին:  Նա հաշմանդամություն ունի, ինչը որոշակի ֆունկցիոնալ սահմանափակումներ է ստեղծում:  Այս սահմանափակումները ներառում են [նշեք ֆունկցիոնալ սահմանափակումները, որոնք հայցված հարմարեցումներն են պահանջում]:

[Հայցված հարմարեցումն] անհրաժեշտ է  ----ի համար՝ ապրելու համայնքում և օգտագործելու և վայելեու իր կացարանը [նկարագրեք, թե հարմարեցումն ինչպես կաջակցի կամ կօգնի անհատին]:

Շնորհակալություն այս պատշաճ հարմարեցումը [անուն]-ին տրամադրելու համար:

Հարգանքով՝

[Անուն և պաշտոն]

 

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

 

 

Click links below for a downloadable version.