2022 թվականի նոյեմբերի ձեր քվեաթերթիկը՝ պատկերացում այն մասին, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ի Սենատի մրցավազքում

Publications
#8092.10

2022 թվականի նոյեմբերի ձեր քվեաթերթիկը՝ պատկերացում այն մասին, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ի Սենատի մրցավազքում

Այս հրատարակությունը բացատրում է, թե Կալիֆոռնիայի ընտրողներին ինչու են խնդրում երկու անգամ քվեարկել ԱՄՆ-ի Սենատի նույն աթոռի համար այս տարի կայանալիք ընտրություններին։ Այս հրատարակությունը բացատրում է, թե ինչպես այս երկու մրցույթները կներկայացվեն 2022 թվականի նոյեմբերին կայանալիք ընդհանուր նահանգային ընտրությունների քվեաթերթիկում և ինչ են նշանակում ձեր տարբերակները։

Այս հրատարակությունը բացատրում է, թե Կալիֆոռնիայի ընտրողներին ինչու են խնդրում երկու անգամ քվեարկել ԱՄՆ-ի Սենատի նույն աթոռի համար այս տարի կայանալիք ընտրություններին։ Այս հրատարակությունը բացատրում է, թե ինչպես այս երկու մրցույթները կներկայացվեն 2022 թվականի նոյեմբերին կայանալիք ընդհանուր նահանգային ընտրությունների քվեաթերթիկում և ինչ են նշանակում ձեր տարբերակները։

Ինչ կտեսնեք ձեր քվեաթերթիկում

Ձեր քվեաթերթկիում առաջադրված մյուս մրցույթներից բացի նաև կնկատեք երկու առանձին հնարավորություններ, որպեսզի քվեարկեք ԱՄՆ-ի Սենատի նույն աթոռի համար։

ԱՄՆ-ի Սենատի աթոռի համար մղվող առաջին մրցույթը հարցնում է ձեզ, թե որ անձն եք ցանկանում, որ ԱՄՆ-ի սենատոր դառնա հաջորդ պաշտոնավարման ամբողջական ժամկետի համար։ ԱՄՆ-ի սենատորի պաշտոնավարման ամբողջական ժամկետը կազմում է վեց տարի։ Պաշտոնավարման հաջորդ ամբողջական ժամկետը կմեկնարկի 2023 թվականի հունվարի 3-ից և կտևի մինչև 2029 թվականի հունվարի 3-ը։

ԱՄՆ-ի Սենատի աթոռի համար մղվող հաջորդ մրցույթը հարցնում է ձեզ, թե որ անձն եք ցանկանում, որ ԱՄՆ-ի սենատոր դառնա ներկայիս պաշտոնավարման մնացած ժամկետի համար։ Ներկայիս պաշտոնավարման ժամկետը կավարտվի 2023 թվականի հունվարի 3-ին։ Ինչպես մանրամասն նկարագրված է ստորև, ԱՄՆ-ի Սենատի այս աթոռը մինչև 2022 թվականի ընտրությունների կայանալը ներկայումս ժամանակավորապես զբաղեցնում է նահանգապետի կողմից նշանակված անձ։

ԱՄՆ-ի Սենատի երկու մրցույթներին քվեարկելու ձեր տարբերակները

Կարող եք քվեարկել ԱՄՆ-ի Սենատի կամ այս մեկ, կամ երկու մրցույթների համար։ Նույն անձի օգտին կարող եք քվեարկել  երկու մրցույթներում էլ, կամ մեկ այլ անձի օգտին՝ մրցույթներից յուրաքանչյուրում։

Ինչպես ցանկացած ընտրություններին կարող եք ընտրել չքվեարկել  որևէ կամ բոլոր մրցույթներին, այդ թվում ԱՄՆ-ի  Սենատի մեկ կամ երկու մրցույթներին, որոնք կայանալու են 2022 թվականի նոյեմբերին։

Ներկայիս պաշտոնավարողը՝ Ալեքս Պադիլլան, առաջադրվում է և՛ ներկայիս ժամկետի մնացած մասի, և՛ հաջորդ պաշտոնավարման ժամկետի համար։

Եթե քվեարկում եք պարոն Պադիլլայի օգտին ներկայիս պաշտոնավարման մնացած ժամկետի համար, դա նշանակում է, որ ցանկանում եք, որ նա ավարտի պաշտոնավարումը, որը սկսել էր 2021 թվականի հունվարին։ Եթե քվեարկում եք մեկ այլ թեկնածուի օգտին ներկայիս պաշտոնավարման մնացած ժամկետի համար, ապա դա նշանակում է, որ ցանկանում եք, որ պարոն Պադիլլան դադարեցնի որպես ԱՄՆ-ի սենատոր ծառայելը, այլ փոխարենը ցանկանում եք, որ մեկ այլ անձ դառնա ԱՄՆ-ի սենատոր սկսած այն օրվանից, երբ 2022 թվականի նոյեմբերին կայանալիք ընդհանուր ընտությունների արդյունքները  կհաստատվեն, որը հավանաբար կլինի 2022 թվականի դեկտեմբերին, և կպաշտոնավարի մինչև 2023 թվականի հունվարի 3-ը։

Եթե քվեարկում եք պարոն Պադիլլայի օգտին պաշտոնավարման հաջորդ ամբողջական ժամկետի համար, դա նշանակում է, որ ցանկանում եք, որ նա վեցամյա ամբողջական ժամկետը պաշտոնավարի որպես ԱՄՆ սենատոր՝ այդ պաշտոնում իր ներկայիս ժամկետից հետո։ Եթե պաշտոնավարման հաջորդ ամբողջական ժամկետի համար քվեարկում եք մեկ այլ թեկնածուի օգտին, դա նշանակում է, որ դուք չեք ցանկանում, որ պարոն Պադիլլան շարունակի ծառայել որպես ԱՄՆ-ի սենատոր իր ներկայիս պաշտոնավարման ժամկետում և ցանկանում եք, որ մեկ ուրիշը դառնա ԱՄՆ-ի սենատոր։

ԱՄՆ-ի Սենատի ներկայիս պաշտոնավարման մնացած ժամկետի համար ինչու է տվյալ մրցույթն առաջադրվում քվեաթերթիկում

Կարիք չկա, որ իմանաք բոլոր մանրամասները, թե ինչու է ԱՄՆ-ի Սենատի ներկայիս պաշտոնավարման մնացած ժամկետի համար առաջադրվող մրցույթը  ներկայացված քվեաթերթիկում, որպեսզի քվերակեք, սակայն շարունակեք կարդալ, եթե ձեզ հետաքրքիր է նախապատմությունը։

Փոխնախագահ Կամալա Հարիսը նախկինում զբաղեցրել է այս պաշտոնը, և նա սկսեց ծառայել որպես ԱՄՆ-ի սենատոր 2017 թվականի հունվարին։ Երբ նա

դարձավ Միացյալ Նահանգների փոխնախագահը 2021 թվականի հունվարին՝ 2020

 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո, մեկ ուրիշը պետք է ավարտեր ԱՄՆ-ի Սենատում նրա պաշտոնավարման վերջին երկու տարիները։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գեյվին Նյուսըմը պարոն Պադիլլային նշանակեց (այժմ սենատոր Պադիլլա), որպեսզի ծառայի այդ պաշտոնում։ Այդ ժամանակ պարոն Պադիլլան ծառայում էր որպես Կալիֆոռնիայի պետքարտուղար: 

Երբ նահանգապետ Նյուսըմը պարոն Պադիլլային նշանակեց ԱՄՆ-ի Սենատի այդ պաշտոնին, Կալիֆոռնիայի օրենսդրությունը թույլատրեց նահանգապետին նշանակել որևէ անձ, ով կծառայի պաշտոնավարման մնացած ժամկետը՝ առանց ընտրությունների անցկացման: Մասնավորապես, օրենքում ասվում էր, որ թափուր պաշտոնը կարող է զբաղեցնել նահանգապետի կողմից նշանակված անձը, քանի որ ԱՄՆ-ի Սենատի պաշտոնավարման ժամկետը կլրանա հունվարի 3-ին՝ հաջորդ ընդհանուր ընտրություններից հետո:

Այնուամենայնիվ, Կալիֆոռնիայի օրենսդիրները կասկածի տակ դրեցին, թե արդյոք Կալիֆոռնիայի օրենքի այս մասը խախտում է  ԱՄՆ-ի Սահմանադրության 17-րդ լրացումը։ Սահմանադրության այս հնարավոր խնդիրը շտկելու նպատակով Կալիֆոռնիայի համագումարի 1495-րդ օրինագիծն էր ընդունվել 2021 թվականի սեպտեմբերին, որն ուժի մեջ էր մտել 2022 թվականի հունվարի 1-ին։ Ի թիվս այլոց, նոր օրենքը դեռևս թույլատրում է նահանգապետին նշանակել անձ, ով կզբաղեցնի ԱՄՆ-ի Սենատի թափուր աթոռը, սակայն այդ նշանակումը ժամանակվոր է մի շարք իրավիճակներում, քանի դեռ չի անցկացվել նահանգային ընդհանուր ընտրություններ՝ ընտրելու այն անձին, ով կզբաղեցնի այդ պաշտոնը մնացած ժամկետի ընթացքում։ ԱՄՆ-ի Սենատի աթոռի, որը ներկայումս զբաղեցնում է պարոն Պադիլլան, նկատմամբ նոր օրենքի կիրառման արդյունքն այն է, որ այդ պաշտոնավարման մնացած ժամկետի մրցույթը քվեաթերթիկում էր հայտնվել 2022 թվականի հունիսի 7-ին կայացած նահանգային նախնական առաջադրանքի ընտրություններում։ Հունիսին կայացած նախնական առաջադրանքի ընտրություններում ամենաշատ ձայները ստացած երկու թեկնածուները կմասնակցեն 2022 թվականի նոյեմբերի 8-ին կայանալիք նահանգային ընդհանուր ընտրությունների քվեաթերթիկում, թեև մասնակի ժամկետը կլրանա 2023 թվականի հունվարի 3-ին, որն ընդհանուր ընտրություններից երկու ամսից էլ քիչ ժամանակ է կազմում:

 

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

 

 

Click links below for a downloadable version.