2020թ. դեկտեմբերին սպասվող կարևոր փոփոխություններ Medi-Cal-ի պայմաններում՝ 65 տարեկան կամ բարձր տարիքի և հաշմանդամություն ունեցող անձանց համար

2020թ. դեկտեմբերին սպասվող կարևոր փոփոխություններ Medi-Cal-ի պայմաններում՝ 65 տարեկան կամ բարձր տարիքի և հաշմանդամություն ունեցող անձանց համար
Այս հրապարակումը բացահայտում է փոփոխություններ և թարմացումներ, որոնք փաստաբանները պետք է իմանան տարեց, կույր և հաշմանդամ FPL Medi-Cal Exapansion-ի մասին՝ սկսած 2020 թվականի դեկտեմբերից:
Այս ռեսուրսը արտադրվել է Health Consumer Alliance-ի կողմից:
Սկսած 2020թ. դեկտեմբերի 1-ից՝ «Aged & Disabled» Medi-Cal ծրագրում ընդգրկված շահառուների համար գործում է Medi-Cal-ի իրավունակության ավելի բարձր եկամտի սահմանաչափ: Դա նշանակում է, որ ավելի մեծ գումար վաստակելու դեպքում կարող եք ստանալ անվճար Medi-Cal կամ պահպանել այն: Ստորև ներկայացված են եկամտի հին և նոր սահմանաչափերը.
Տնային տնտեսության չափը | Նախորդ ամսական եկամտի սահմանաչափը | 2020 թվականի դեկտեմբերի 1-ի սահմանաչափ | Տարբերություն |
---|---|---|---|
1 | $1,294 | $1,468 | + $174 |
2 | $1,747 | $1,983 | + $236 |
Ի՞նչ ազդեցություն է ունենալու սա ինձ վրա
Եթե ձեր ծախսային մասնաբաժինը կազմում է առավելագույնը $848 (կամ առավելագույնը $1030 զույգերի համար), դեկտեմբերին դուք կհամապատասխանեք Medi-Cal-ի իրավունակության պահանջներին: Դուք ավտոմատ կերպով կանցնեք անվճար Medi-Cal-ի, իսկ եթե դա տեղի չունենա, դիմեք ձեր վարչաշրջանին կամ ստորև նշված հեռախոսահամարով կապվեք Health Consumer Center-ի ձեր մասնաճյուղի հետ:
Ամսական եկամտի նոր սահմանաչափը պարզապես բազային եկամուտն է: Յուրաքանչյուր ապրիլ ամսին այն թեթևակի կբարձրանա: Դուք այնուամենայնիվ կարող եք նվազեցնել եկամտի որոշ տեսակներ, ինչպես նաև, օրինակ, բժշկական ապահովագրավճարներն ու ձեր աշխատանքային եկամտի մի մասը:
Կանոնների նոր պարզեցում.
Սկսած կրկին դեկտեմբեր ամսից, եթե անցնեք անվճար Medi-Cal-ին և դուրս գաք նրանից՝ կախված այն բանից, թե ով է վճարում ձեր Medicare-ի Մաս Բ-ի ապահովագրավճարը՝ նահանգը, թե դուք, դուք կպահպանեք անվճար Medi-Cal-ը: Նահանգը կհանի այս շփոթեցնող կանոնը, որով եկամտի հաշվարկն իրականացվում է այլ կերպ՝ կախված նրանից, թե ով է վճարում ապահովագրավճարը՝ դուք, թե նահանգը:
Զանգահարեք Health Consumer Center-ին ցանկացած ժամանակ 1-888-804-3536 հեռախոսահամարով, եթե այլ հարցեր ունեք, կամ եթե ձեզ օգնություն է հարկավոր: Կարող եք այցելել նաև՝ www.healthconsumer.org.
Տես նաև մեր հարակից ռեսուրսը. Ինչ պետք է իմանան փաստաբանները ծերերի, կույրերի և հաշմանդամների մասին FPL Medi-Cal-ի ընդլայնումը սկսած 2020 թվականի դեկտեմբերից։
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.