Մարդահամարի ավարտման 4 հեշտ եղանակ

With COVID-19, we know that a lot of us are required to be in our homes. Did you know you can fill out your 2020 Census from where you live, now through August 14, 2020?

2020 թ
Մարդահամարի ավարտման 4 հեշտ եղանակ

COVID-19 Կորոնավիրուսի պատճառով գիտենք, որ մեզնից շատերը պետք է մնան իրենց տներում։ Արդյո՞ք գիտեիք, որ կարող եք լրացնել Ձեր 2020 թվականի Մարդահամարն անմիջապես Ձեր բնակավայրից՝ սկսած այսօրվանից մինչև 2020 Հոկտեմբերի 31-ին։  Ահա այն 4 եղանակները, որոնցով կարող եք լրացնել Ձեր Մարդահամարը, որպեսզի գումարը, որը տրամադրվում է այնպիսի ծառայությունների համար, ինչպիսիք են հատուկ կրթությունը, Medi-Cal-ը, կացարանների տրամադրումը, աշխատանքի վերապատրաստումը և հաշմանդամներին տրամադրվող այլ ծառայությունները, կարողանա վերադառնալ Ձեր համայնք։

1) Կարող եք լրացնել Մարդահամարն առցանց։ 

Կարող եք օգտագործել համացանցին միացված ցանկացած սարք, ինչպես օրինակ՝ iPhone, Android հեռախոս, iPad, դյուրակիր համակարգիչ կամ սեղանադիր համակարգիչ՝ առցանց լրացնելու Մարդահամարի հասանելի ձևաթուղթը։  Առցանց ձևաթուղթը լրացնելու համար կարող եք օգտագործել Մարդահամարի ID-ն, որն արդեն ուղարկվել է Ձեզ։ Եթե այն չեք ստացել, ապա դեռ կարող եք լրացնել առցանց ձևաթուղթը և այն կհաշվվի։ Լրացրեք Մարդահամարն առցանց՝ այցելելով https://my2020census.gov

2) Կարող եք լրացնել Մարդահամարը հեռախոսով։ 

Կարող եք լրացնել Ձեր Մարդահամարը հեռախոսով՝ զանգահարելով ստորև լեզուներով նշված հեռախոսահամարներին։  Կարող եք նաև զանգահարել ստորև հեռախոսահամարով, եթե Մարդահամարի վերաբերյալ որևէ հարց ունեք։

ԼԵԶՎԻ ՏՈՂԸ ԵՎ ԱՆՎՃԱՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ

Անգլերեն՝ 844-330-2020

Հեռախոսի ցուցասարք (TDD, Telephone Display Device)՝ 844-467-2020

Իսպաներեն՝ 844-468-2020

Չինարեն (մանդարին)՝ 844-391-2020

Չինարեն (կանտոներեն)՝ 844-398-2020

Վիետնամերեն՝  844-461-2020

Կորեերեն՝ 844-392-2020

Ռուսերեն՝ 844-417-2020

Արաբերեն՝ 844-416-2020

Թագալոգ՝ 844-478-2020

Լեհերեն՝ 844-479-2020

Ֆրանսերեն՝ 844-494-2020

Հայիթյան կրեոլերեն: 844-477-2020

Պորտուգալերեն՝ 844-474-2020

Ճապոներեն՝ 844-460-2020

3) Կարող եք լրացնել Մարդահամարը թղթային տարբերակով և ուղարկել այն փոստով։ 

Եթե ցանկանում եք փոստով ուղարկել Ձեր Մարդահամարի ձևաթուղթը և դեռ չեք լրացրել այն առցանց կամ հեռախոսով, ապա կստանաք թղթային ձևաթուղթը փոստով ապրիլի 8-16-ն ընկած ժամանակահատվածում։  Ապա կարող եք լրացնել այն և ուղարկել փոստով։

4) Կարող եք լրացնել Մարդահամարը Մարդահամարի աշխատակցի հետ։ 

Եթե ի վիճակի չեք կամ չեք լրացրել Մարդահամարն առցանց, հեռախոսով կամ թղթային ձևաթուղթը չեք ուղարկել փոստով, ապա դեռ կարող եք օգնություն ստանալ Մարդահամարի աշխատակցի կողմից։  Մայիս ամսվա վերջերին Մարդահամարի աշխատակիցները կգան Ձեր բնակավայր և անձամբ կօգնեն Ձեզ լրացնել այն։  Այս ամսաթիվը կարող է փոխվել՝ կախված (COVID-19) կորոնավիրուսից։ Խնդրում ենք այցելել https://www.disabilityrightsca.org/census-2020 թարմացումներին ծանոթանալու համար։

Եթե Մարդահամարի լրացմանը վերաբերող հարցեր ունեք կամ Ձեր հաշմանդամությամբ պայմանավորված այն լրացնելը դժվարություն է պատճառում կամ Մարդահամարի ուղեցույցները բրայելյան տարբերակով կամ ամերիկյան ժեստերի լեզվով գտնելու հարցում օգնության կարիք ունեք, ապա կարող եք կապ հաստատել Disability Rights California-ի Թո Վինհ Բանհի հետ՝ նամակ ուղարկելով census2020@disabilityrightsca.org էլ․ հասցեին կամ զանգահարել Disability Rights California 1-800-776-5746 հեռախոսահամարով։

Շնորհակալ ենք Ձեր ցուցաբերած օգնության համար, որով մենք համոզված կլինենք, որ հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք կհաշվվեն 2020 թվականի Մարդահամարում։