Ում ենք մենք օգնում

Կալիֆորնիայի հաշմանդամների իրավունքների պաշտպանության կազմակերպությունն օգնում է հաշմանդամություն ունեցող կալիֆորնիացիներին: Հաշմանդամության հետ կապված որևէ խնդրի համար դուք կարող եք օգտվել DRC-ի ծառայություններից, եթե.

  • ունեք մտավոր կամ զարգացման խանգարման հետ կապված հաշմանդամություն
  • տարածաշրջանային կենտրոնի շահառու եք
  • ունեք հոգեկան առողջությանն առնչվող հաշմանդամություն
  • նահանգային որևէ հոգեբուժական հիվանդանոցի հիվանդ եք
  • ունեք ֆիզիկական, զգայական կամ ուսումնառության հետ կապված հաշմանդամություն
  • ունեք գանգուղեղային տրավմատիկ վնասվածք
  • ունեք տեխնոլոգիաներից օգտվելու կարիք, որպեսզի կարողանաք վարել ավելի լիարժեք, ավելի անկախ կենսակերպ
  • ստանում եք SSI կամ SSDI նպաստներ, և ձեզ անհրաժեշտ է պահպանել ձեր նպաստները աշխատանքի վերադառնալուց հետո
  • օգտվում եք կամ ցանկանում եք օգտվել Աշխատունակության վերականգնման վարչության ծառայություններից
  • ունեք հարցեր քվեարկելու ձեր իրավունքի վերաբերյալ

Որպեսզի որոշենք, թե արդյոք մենք կարող ենք ներկայացնել ձեզ ուղղակիորեն, մենք դիտարկում ենք հետևյալը.

  • Ձեր գործում առկա առավելությունները
  • Ձեր ինքնապաշտպանության ունակությունը
  • Պաշտպանության այլ աղբյուրներ, որոնցից կարող եք օգտվել
  • Արդյոք ձեր խնդիրը առաջնային է DRC-ի համար
  • Արդյոք DRC-ին ունի ռեսուրսներ օգնության համար

Եթե դուք դժգոհ մնաք մեր ծառայություններից, կարող եք բողոք ներկայացնել: Եթե ցանկանում եք մանրամասն տեղեկանալ մեր ծառայություններին կամ բողոքարկման կարգին, կարող եք զանգահարել (800) 776-5746 հեռախոսահամարով կամ կապվել մեզ հետ էլ.փոստով՝ grievance@disabilityrightsca.org:

Խնդիրների օրինակներ, որոնց հարցում մենք կարող ենք օգնել

Կալիֆորնիայի հաշմանդամների իրավունքների պաշտպանության կազմակերպությունն օգնում է մարդկանց լուծել հաշմանդամության հետ կապված խնդիրները: DRC-ն կարող է օգնել ձեր այն խնդիրներին, ինչպիսիք են.

  • Հիմնական աջակցություն, անձնական խնամք, բուժում և առողջապահական խնամք, ինչպիսիք են Տնային օժանդակման ծառայությունները (IHSS) և Medi-Cal-ը, ստանալու իրավունքների խախտում
  • Խտրականություն կացարանի, տեղափոխության, զբաղվածության և պետական ու մասնավոր ծրագրերից ու ծառայություններից օգտվելու հարցերում
  • Վիրավորում, անտարբերության ցուցաբերում և իրավունքների խախտում
  • Նվազագույն սահմանափակումներով միջավայրում ծառայություններ և աջակցություն ստանալու, արժանապատվության, անձնական կյանքի, ընտրության և այլ հիմնական իրավունքների խախտում
  • Հատուկ կրթություն
  • Աշխատունակության վերականգնման ծառայությունների մատչելիություն
  • Հոգեկան առողջության և աջակցության ծառայություններ
  • Տարածաշրջանային կենտրոնի համապատասխանություն և ծառայություններ
  • Քվեարկողների գրանցում, մատչելի քվեախցիկ և քվեարկության տեղամասեր
  • Տեխնոլոգիաների մատչելիություն, ինչպիսիք են հաղորդակցման սարքերը և էլեկտրական անվասայլակները

Կալիֆորնիայի հաշմանդամների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը չի կարող օգնել հետևյալ հարցերում

  • Խնդիրներ, որոնք ընդգրկված չեն մեր Ռազմավարական պլանի նպատակներում, նախաձեռնություններում ու առաջադրանքներում
  • Քրեական օրենսդրությանը, ընտանեկան օրենդսրությանն առնչվող հարցեր կամ սնանկության կամ աշխատողների վարձատրության վերաբերյալ դատական վարույթներ
  • Անձնական վնասվածք հասցնելու հետ կապված դատական վարույթներ
  • Սոցիալական ապահովության նպաստների հայտադիմումների լրացում
  • Խնամակալության կամ հոգեբարձության ստացում
  • Հաշմանդամությանը չառնչվող խնդիրներ

Իրավական ծառայություններ մատուցող կազմաերպություններ գտնելու համար անցեք հետևյալ հղումով՝ http://lawhelpca.org/


DRC բողոքարկման ձևեր | PAIMI երաշխիքի բողոքարկման ձև | OCRA բողոքարկման ձևեր | COPR բողոքարկման ձև